Наша Раша. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ
(«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՀԱՎՈՐ ԴԱՆԴԱՂ Է» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Тише едиш дальше будеш!
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՉԱՆՉԱՐԵՎԻՉԻ ՀԱՍՑԵԻՆ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ որ դու ողջ խմբակցությունում ԱԺ-ում Նիկոլի թմից վեչնի կրում եք մինիմումը 10-0, հեչ, Չանչարեւիչի բաց թողած երկու գոլը մե՞ջ։
**
НАША РАША
(ԱՐՍԵՆՅԱՆ ԳՈՒԳՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒԶԻՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ վերոնշյալ երեւույթը հավաստագրի պատճենները հանձնել է, ոչ թե փոխնախարարին, այլ` նախարարության դռնապանի օգնականին։
**
ԿՅԱՆՔՈՎ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿԸ
(ՄԵՂՐԻԻ «ՄԻՋԱՆՑՔԻ» ՇՈՒՐՋ ԻՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ մուտիլովչիկների համաշխարհային ասոցիացիայի` Նիկոլին` Իրանին և Ռուսաստանին խառնելու համար մուտիլովկի դոկտորի կոչում են տալու։
**
ԱԼԵՆԻ ԿՐԵԴՈՆ
(ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ «ԵԿԵՔ ԱՇԽԱՏԵՆՔ: ՈՎ ՇՏԱՊՈՒՄ Է, ԹՈՂ ԳՆԱ՝ ՄԵՆՔ ՄՆԱՆՔ ԱՇԽԱՏԵՆՔ»ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Работа не волк, в лес не убежит!
**
ԵՎՐՈԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՍՍ ՍԹԱՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԴԻԱՆՆԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եվրատեսիլում բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր Նիկոլի թեթեւ ձեռքով տրանսգենդեր Դիաննան Հայաստանը ներկայացներ:
**
ՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐԻՑ
Հայրենիքս հիշելիս սիրտս լցվում է գինով,
Ես մի ընկեր ունեմ Իլհամ անունով…