«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը «Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Ֆլորիդայի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ երբեք նման բան չեն տեսել (Տեսանյութ) Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ) ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. Պենտագոն Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». Շարմազանով ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է Ես ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար Մելոյան ՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐ

Ինչ է շշնջացել ԱՄՆ-ի աչքի գրող դարձած Կոբախիձեն Նիկոլի ականջին

Վերլուծություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նի՝ նա­խօ­րեին բա­վա­կա­նին անս­պա­սե­լի թվա­ցող Վ­րաս­տան կա­տա­րած այ­ցը, ի­հար­կե, մի շարք հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Ու ա­ռա­ջին հեր­թին, թե ո՞րն էր այդ այ­ցի ի­մաս­տը, ի՞նչ էր պետք ա­նել` մի քա­նի ժամ Թ­բի­լի­սիում գտնվե­լով:

ՈՐՆ ԷՐ ՎՐԱՑԱԿԱՆ ԱՅՑԻ ԻՄԱՍՏԸ

Այ­ցի հրա­պա­րա­կա­յին մա­սը չի տա­լիս հի­շա­տակ­ված հար­ցե­րի հետ կապ­ված հստակ պատ­կե­րա­ցում: Թեեւ Փա­շին­յանն ու վար­չա­պետ Ի­րակ­լի Կո­բա­խի­ձեն հան­դի­պու­մից հե­տո ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար հան­դես են ե­կել քննար­կում­նե­րի արդ­յունք­ներն ամ­փո­փող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, սա­կայն այդ ե­լույթ­նե­րում գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ված բա­րե­կա­մա­կան մտքե­րից եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղութ­յան մա­սին ստան­դարտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից բա­ցի այլ բան չկար: Նի­կո­լը խո­սեց նաեւ հայ-վրա­ցա­կան սահ­մա­նի սահ­մա­նա­զա­տու­մից, բայց դա էլ, որ­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման մա­սին խոս­քի հա­վե­լյալ բա­ղադ­րիչ, եւ հաս­տատ այ­ցի նպա­տա­կը դա չէր:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ այս պա­հին Վ­րաս­տան գնալն ու վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ գե­ղե­ցիկ ճա­ռեր հնչեց­նե­լը ինչ-որ տեղ էլ Նի­կո­լի հա­մար վտան­գա­վոր էր: Ա­մե­րի­կա­ցի­ներն ան­գամ չեն ու­զում լսել վրա­ցա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի մա­սին, նրանց հա­մա­րում են «դե­մոկ­րա­տիա­յի դա­վա­ճան» ու իշ­խա­նա­փո­խութ­յան մե­քե­նան են գոր­ծի դրել: Իսկ ա­հա Նի­կո­լը գնում, հան­դի­պում է այդ «դա­վա­ճան», «ռսի շպիոն» Կո­բա­խի­ձեի հետ, բայց, դա­տե­լով հրա­պա­րա­կա­յին հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րից, մտքով ան­գամ չի անց­կաց­նում նաեւ ա­րեւմ­տա­հա­ճո եւ սպաս­վող «հե­ղա­փո­խութ­յան» լի­դեր (ի ցույց դրվող), նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լուն եւս հյու­րըն­կալ­վել: Բա չի՞ մտա­ծում, որ տուն գա­լուց հե­տո ա­մե­րիկ­յան դես­պա­նը կա­րող է զան­գել ու հե­տաքրքր­վել՝ ա´յ Նի­կոլ, հի­մա վրա­ցա­կան «դա­վա­ճան­նե­րի» կո՞ղմն ես, թե՞ վրա­ցի «դե­մոկ­րատ հայ­րե­նա­սեր­նե­րի»: Այս միան­գա­մայն հա­վա­նա­կան բար­դութ­յու­նից Նի­կո­լը կա­րող էր խու­սա­փել՝ գո­նե մին­չեւ հոկ­տեմ­բե­րի 26-ը մո­ռա­նա­լով Վ­րաս­տա­նի տե­ղը: Բայց ե­թե այս վտանգն էլ հաշ­վի չառ­նե­լով, գերզ­գու­շա­վոր Նի­կո­լը մեկ­նեց Թ­բի­լի­սի, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ այս այ­ցը նրան շատ պետք էր եւ բա­վա­կա­նին ա­րագ:

Ա­սել, թե Նի­կո­լը մեկ­նել էր Ա­լիե­ւի հետ կապ­ված հար­ցե­րում վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րից միջ­նոր­դութ­յուն ստա­նա­լու, դա էլ սխալ կլի­ներ: Ճիշտ է, իր խոս­քում Կո­բա­խի­ձեն պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նեց իր «դե­րա­կա­տա­րումն ու­նե­նալ՝ ա­պա­հո­վե­լու կա­յու­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում», բայց ան­մի­ջա­պես էլ բա­ցատ­րեց՝ «մեր ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով»: Ու ա­սել, թե այս պա­հին Թ­բի­լի­սին հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յի հետ կապ­ված այն­պի­սի լուրջ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի, որ Նի­կո­լը դրա հա­մար Թ­բի­լի­սի էր հա­սել, միամ­տութ­յուն կլի­նի:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Կո­բա­խի­ձեն նաեւ մի թե­թեւ ակ­նար­կեց, թե Նի­կո­լի հետ հիմ­նա­կա­նում ին­չից են խո­սել, եւ դա ո­րոշ պատ­կե­րա­ցում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս է: «Մենք շատ հե­տաքր­քիր զրույց­ներ ենք ու­նե­ցել, հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­ցանք տե­սա­կետ­ներ փո­խա­նա­կել… այն գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին, ո­րոնք տա­րա­ծաշր­ջա­նում են ըն­թա­նում»: Իսկ տա­րա­ծաշր­ջա­նում այս պա­հին ըն­թա­նում է եր­կու հիմ­նա­կան գոր­ծըն­թաց, ո­րոնք, չնա­յած, նույն շղթա­յի օ­ղակ­ներն են: Նախ, հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թացն է, ո­րին, կրկնենք, պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին մի­ջամ­տե­լու քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի: Երկ­րոր­դը, ո­րն իր հեր­թին չա­փա­զանց կա­րե­ւոր է տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի հա­մար, բուն Վ­րաս­տա­նում ըն­թա­ցող գոր­ծըն­թացն է: Ընդ ո­րում, այս­տեղ խոս­քը միայն սպաս­վող խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի եւ դրա ֆո­նին՝ Վա­շինգ­տո­նի ծրագ­րած հե­ղաշրջ­ման մա­սին չէ: Այլ, այդ հա­մա­տեքս­տում կա նաեւ այն հար­ցը, թե Թ­բի­լի­սին այդ ինչ­պե՞ս հանդգ­նեց այդ­քան կտրուկ դեմ գնալ Ա­րեւ­մուտ­քին: Ա­ռանց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թի­կուն­քի՞. այդ­պես մտա­ծե­լը միամ­տութ­յուն կլի­ներ: Իսկ տա­րա­ծաշր­ջա­նում միակ հա­մա­պա­տաս­խան թի­կուն­քը Մոսկ­վան է: Իսկ դա նշա­նա­կո՞ւմ է, որ Թ­բի­լի­սին Մոսկ­վա­յի հետ ու­նի շատ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Ի­հար­կե, կա նաեւ դրա են­թա­շեր­տը՝ ե­թե ու­նի, ի՞նչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ են, որ­քա­նո՞վ է դրա մեջ տե­ղա­վոր­վում ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո Օ­սե­թիա­յից նե­րո­ղութ­յուն խնդրե­լու մա­սին Ի­վա­նիշ­վի­լու վեր­ջին աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նը, դրա տակ պե՞տք է տես­նել նաեւ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հե­ռան­կար, եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, ընտ­րութ­յուն­նե­րում գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի հաղ­թա­նա­կի դեպ­քում որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան Վ­րաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի կտրուկ ուղ­ղոր­դու­մը ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ, եւ այդ­պես շա­րու­նակ:

Ն­կա­տենք՝ սրանք այն հար­ցերն են, ո­րոնց պա­տաս­խան­ներն ա­մե­նաուղ­ղա­կի ազ­դե­ցութ­յունն են ու­նե­նա­լու նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար, ընդ ո­րում` նաեւ Նի­կո­լի իշ­խա­նութ­յան: Այ­սինքն` Վ­րաս­տա­նը, որ­պես Հա­յաս­տա­նի հա­մար միակ ար­տա­քին ել­քի ու­ղի, ո­րի հետ կապ­ված կոնֆ­լիկտ տեր­մի­նը չկա, խոր­քա­յին ի­մաս­տով դե­պի Ա­րեւ­մո՞ւտք, թե Ռու­սաս­տան տա­նող ճա­նա­պարհ է լի­նե­լու: Իսկ սա ըն­դա­մե­նը հռե­տո­րա­կան կամ հե­տաքրք­րութ­յուն ա­ռաջ բե­րող հարց չէ. դրա պա­տաս­խա­նից, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ա­մե­նաու­ղիղ կեր­պով կախ­ված է նաեւ Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը: Ընդ ո­րում, այդ հար­ցի հետ կապ­ված պա­տաս­խան, ըստ այդմ՝ ձե­ւա­վոր­ված վերջ­նա­կան կար­ծիք Նի­կո­լը պետք է ու­նե­նա ա­մե­նա­ծայ­րա­հե­ղը ա­ռա­ջի­կա ամս­վա ըն­թաց­քում, քա­նի դեռ չի մեկ­նել կամ չի հրա­ժար­վել մեկ­նել Կա­զան՝ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում:

­Կարճ ա­սած՝ ի՞նչ է սպաս­վում Վ­րաս­տա­նում: Այս հար­ցի ա­մե­նա­հա­վա­նա­կան պա­տաս­խա­նը Նի­կո­լը կա­րող էր ստա­նալ միայն Թ­բի­լի­սիում՝ իր անձ­նա­կան դի­տար­կում­նե­րից ել­նե­լով: Ու, կար­ծում ենք, հենց դրա­նով էլ պետք է բա­ցատ­րել այս «անս­պա­սե­լի» այ­ցը:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՇԱՏ ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Իսկ կողմ­նո­րոշ­վե­լը եւ շատ ա­րագ, Նի­կո­լին պետք է, հաշ­վի առ­նե­լով, որ մի կող­մից, ներ­կա փու­լում նկա­տե­լի է հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի մեծ ակ­տի­վութ­յու­նը, ընդ ո­րում, ան­ձամբ Պու­տի­նի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ: Մ­յուս կող­մից, գործ­նա­կա­նում ան­մի­ջա­պես «միա­ցավ» նաեւ անգ­լո­սաք­սո­նա­կան գերակ­տի­վութ­յու­նը հե­տա­խու­զութ­յուն­նե­րի, վեր­ջին օ­րե­րին նաեւ Բ­լին­քե­նի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ:

Ա­մեն դեպ­քում, ե­թե Բ­լին­քե­նը տե­ւա­կան ժա­մա­նակ հիմ­նա­կա­նում զբաղ­ված էր ա­վե­լի գլո­բալ հար­ցե­րով (­Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներ եւ այլն), ա­պա այս օ­րե­րին ակ­տիվ կա­պե­րի մեջ է մտել Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի հետ:

­Նի­կո­լի հետ կապ­ված ա­ռանձ­նա­կի մտա­հո­գութ­յուն­ներ, գո­նե այս պա­հին, Բ­լին­քե­նը պետք է որ չու­նե­նա: Նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը մի գլուխ հայ­տա­րա­րում են, որ պատ­րաստ են ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» այն հա­մա­ձայ­նեց­ված տար­բե­րա­կով, որն այս պա­հին կա: Այ­սինքն, ա­մե­նա­կա­րե­ւոր կե­տերց մե­կը՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը թողնե­լով հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րին: Այս տար­բե­րա­կը, ի­հար­կե, Բ­լին­քե­նին ձեռն­տու է. այդ կո­մու­նի­կա­ցիա­ներն այս պա­հին անգ­լո­սաք­սե­րին մի­գու­ցեեւ պետք են, բայց շատ ա­վե­լի կա­րե­ւոր է ռուս­նե­րին այդ ուղ­ղութ­յուն չթող­նե­լը՝ լայն ճա­կա­տով ռուս-ի­րա­նա­կան կա­պը բա­ցա­ռե­լով: Այ­սինքն, նրանց հա­մար լավ տար­բե­րակ է, որ այդ թե­ման ա­նո­րոշ ժա­մա­նա­կով մնա հայ-ադր­բե­ջա­նա­կան օ­րա­կար­գում, մին­չեւ սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յամբ գոր­ծար­կե­լու տար­բե­րակ կլի­նի: Մեկ տա­րի, թե՝ տաս, էա­կա­նը դա չէ:

­Բայց սա չի նշա­նա­կում, որ Նի­կո­լի հետ կապ­ված վերջ­նա­կա­նա­պես է ա­մեն բան հստակ: Ե­թե Ա­լիե­ւը չհա­մա­ձայն­վի ա­ռանց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի կե­տի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րել, ա­պա մեծ է ռիս­կը, որ ինչ-որ պա­հի Նի­կո­լը կգնա կո­մու­նի­կա­ցիա­նե­րով հան­դերձ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լու, ին­չի մա­սին ակ­նարկ­ներ նրա­նից լսվում է: Արդ­յուն­քում, հիմ­նա­կան ճնշումն Ա­լիե­ւի ուղ­ղութ­յամբ  է, եւ դա­տե­լով հայ­տա­րա­րությ­ուն­նե­րից, ո­րոնք նա­խօ­րեին լսվե­ցին Պետ­դե­պար­տա­մեն­տից, այս հար­ցում զար­գա­ցում­ներ այդ­պես էլ չկան, թեեւ ա­մե­րիկ­յան եւ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յուն­ներն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով աշ­խա­տում են Ա­լիե­ւի վրա: Այս­պես, պետ­քար­տու­ղա­րութ­յան խոս­նակ Մեթ­յու Միլ­լե­րի փոխանց­մամբ, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է պնդել, որ Հա­յաս­տա­նը փո­խի իր Սահ­մա­նադ­րութ­յու­նը, եւ դա­դա­րեց­վի Մինս­կի խմբի գոր­ծու­նեութ­յու­նը: Եր­կու կետն էլ Նի­կոլն այս պա­հին կյան­քի կո­չե­լու քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի, եւ ե­թե Հեյ­դա­րո­վի­չը դրանք է դնում Բ­լին­քե­նի հետ զրույ­ցի կի­զա­կե­տում, դա ա­վե­լի նման է պետ­քար­տու­ղա­րի պա­հանջ­նե­րը մեր­ժե­լուն: Ա­ռա­վել եւս, որ, ըստ Միլ­լե­րի, Բ­լին­քե­նը սկսել է խո­սել Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րից եւ Բաք­վում կա­յա­նա­լիք COP 29-ի գա­գա­թա­ժո­ղո­վից: Բայց ա­սել, թե այդ ճնշում­նե­րին Ա­լիեւն ու­շադ­րութ­յուն կդարձ­նի, միամ­տութ­յուն է: Ի վեր­ջո, Միլ­լե­րը փո­խան­ցեց Վա­շինգ­տո­նում Բայ­րա­մով-Միր­զո­յան հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու ա­ռա­ջարկ, բայց ե­թե ան­գամ նման բան տե­ղի ու­նե­նա, ա­պա դա կլի­նի հեր­թա­կան վա­շինգ­տոն­յան նման հան­դի­պու­մը, իսկ նա­խորդ­նե­րը, հի­շեց­նենք, ա­վարտվել են ձա­խող­մամբ:

Բ­լին­քենն էլ, չմո­ռա­նանք, այս պա­հին շա­րու­նա­կում է մնալ լրջա­գույն խնդիր­նե­րի մեջ, ու ա­սել, թե կկա­րո­ղա­նա եր­կար ժա­մա­նակ կենտ­րո­նա­նալ հայ-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ, տե­ղին չէ: Իսկ մե­կու­կես ամ­սից նա կլի­նի՞ իր պաշ­տո­նին, դա էլ է շատ մեծ հարց, ին­չը եւս Ա­լիե­ւին բա­վա­րար ա­զա­տութ­յուն տա­լիս է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Հան­րա­գու­մա­րում, Նի­կո­լը պետք է որ ար­դեն ա­վե­լորդ պատր­անք­ներ չու­նե­նա, թե` էս է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի լավ կգո­ռան, ու Ա­լիե­ւը կվա­զի նրանց պա­հան­ջը կա­տա­րե­լու: Այ­սինքն, հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ մնում է նույն եր­կընտ­րան­քի ա­ռաջ՝ չու­նե­նալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», կամ ու­նե­նալ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի դրույ­թը նե­րա­ռող պայ­մա­նա­գիր, եւ այդ դեպ­քում, որ­պես «փոխ­զի­ջում», կա­րող է լուծ­վել նաեւ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու Ա­լիե­ւի պա­հան­ջի խնդի­րը:

Եվ որ այս ի­րա­վի­ճա­կում նա «հե­տա­խու­զութ­յան» է գնում Թ­բի­լի­սի՝ վրա­ցա­կան փորձն ու­սում­նա­սի­րե­լու, դա եւս հե­տաքր­քիր ազ­դակ է:






«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը«Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում էՖլորիդայի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ երբեք նման բան չեն տեսել (Տեսանյութ)Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ)ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. ՊենտագոնՀանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». ՇարմազանովԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷԵս ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար ՄելոյանՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐՊետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասինՏորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ)Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. ՂազարյանՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 22 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՁերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառելՆախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ ԱղաջանյանՉեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անումՊատրաստվում են Փաշինյանից «ատչոտ» պահանջել. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes­Դա­տարկ գլխի պատ­ճա­ռով շրջիկ հե­ծան­վոր­դի ոտ­քերն են տու­ժում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ է իր մուռը հանում Անկախության հռչակագրիցԶգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔՍեւերիսկի ուղղությունը եւս ուկրաինական բանակի համար դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներինԹուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործԻսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկումԶԳՈՒՇԱՑԵՔ. Սադրանքների օր է Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. ՍրբազանԼարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստա՞ն, թե՞ Ֆարերյան կղզիներ. Անդրե Կալիզիրին ստուգում է գիտելիքները(տեսանյութ)Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի ՀարությունյանՀայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետԲագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին«Էրեբունի-Երեւանը»՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ (տեսանյութ)«Իքս Գրուպ»-ը դիտավորություն է տեսնում «Դոմուս»-ի հրդեհի ծագման մեջ․ բացահայտողներին պարգև են խոստանումԵս եղել եմ Գազայում․ ԹրամփԻսկ Պուտինը գիտի՞ կվադրոբերների գոյության մասին, մեկնաբանել է ՊեսկովըWeather Channel եղանակային ալիքը, ակնկալելով աննախադեպ ուժգնության «Միլթոն փոթորիկը, ցույց է տվել բոլոր հինգ մակարդակների փոթորիկների ազդեցությունը (Տեսանյութ)Միխայիլ Գալուստյանը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքըԵրկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода