Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ է սպասվում․ Իրանցի միջազգայնագետը ահազանգում է
ՄիջազգայինԻրանցի միջազգայնագետ Խայալ Մուազզիի կարծիքով, Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ է սպասվում՝ պայմանավորված տարածաշրջանային առանցքային խաղացողների՝ միմյանց հետ համաձայնության գալու դժկամությամբ։
«Այն պահից, երբ Իրանի նախագահ դարձավ Փեզեշկիան, մենք եվրոպական երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից չենք տեսնում միջուկային համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելու ցանկություն։ Կարծում եմ՝ Իրանը նույնպես։ Նրանք բոլորը սպասում են, թե ով է դառնալու նախագահ։ Սրանից հետո հնարավոր կլինի համաձայնագիր սկսել միջուկային ծրագրերի շուրջ»,- ասել է Մուազինը։
Իրանցի լրագրողի խոսքով՝ աշխարհն այժմ ընթանում է «նոր աշխարհակարգի» տրամաբանությամբ։ Ըստ այդմ տարածաշրջանում «մեծ պատերազմի» հավանականությունն այժմ չափազանց մեծ է․
-Ես հավատում եմ, որ այս մեծ պատերազմն այնքան ուժգին կլինի, որ միջուկային ծրագիրն ու այդ բանակցությունները ակտուալ չեն լինի։ Եվ կսկսվի այս պատերազմը հութիների հետ։ Իսկ դրանից հետո պատերազմին կմիանան այլ երկրներ։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհն ու երկրները պետք է պատրաստ լինեն այս պատերազմին։