Ձերբակալվել է հերթական ռուսական գեներալը
ՄիջազգայինՁերբակալվել է ՌԴ Կենտրոնական զինվորական օկրուգի զրահատանկային ծառայության պետը:
Ըստ պաշտոնական տաղորդման, ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Կենտրոնական ռազմական օկրուգի զրահատանկային ծառայության պետ, գեներալ-մայոր Դենիս Պուտիլովի նկատմամբ։ Մեղադրանքն այս համատարած ձերբակալությունների համատեքստում նույնն է`առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը:
Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականին ՌԴ ՊՆ-ն, որպես պետական պաշտպանության պատվերի կատարման մաս, անհատ ձեռնարկատեր Չուդինովի հետ կնքել է ռազմական մեքենաների վերանորոգման և սպասարկման մի շարք պետական պայմանագրեր։ Այդ պայմանագրերի կատարումը, որոնց արժեքը գերազանցում էր 140 միլիոն ռուբլին, վերահսկվում էր Պուտիլովի կողմից։ Վերահսկողությունը թուլացնելու, պետական պաշտպանության պատվերների կատարման մեջ այլ արտոնություններ և նախապատվություններ ստանալու, ինչպես նաև ապագայում նոր պայմանագրեր կնքելու համար Պուտիլովը ԻՊ Չուդինովի ներկայացուցչից կաշառք է ստացել 10 միլիոն ռուբլու չափով: Սա միայն մեկ դրվագով, եւ նման դրվագների պակաս, հասկանալի է, չի լինի: