StarNews.am-ը 2023 թվականի տարեսկզբին տեղեկացրել էր, որ դժբախտություն է տեղի ունեցել երգչուհի Լիլուի ընտանիքում: Մահացել էր երգչուհու սկեսրայրը։

 
Այսօր Լիլուն իր ինստագրամյան էջում սթորիներ է արել`շնորհավորելով իր սիրելի սկեսրայրի երկնային ծնունդը:

«Շնորհավոր երկնային ծնունդդ, պապ ջան»:

Նա երեխաների հետ այցելել է ամուսնու հայրիկի գերեզմանին:

«Լավագույն պապիկ»,- ահա այսպես է բնորոշում իր ամուսնու հայրիկին երգչուհին:

Հավելենք, որ Լիլուն, սկեսրայի մահից 40 օր անց դեռ ոչ մի հրապարակում չէր անում իր սոցիալական էջերում։ Լիլուն շատ ծանր էր տանում ամուսնու հայրիկի մահը։

Նշենք, որ Լիլուն իր բոլոր հարցազրույցներում նշել է, որ իր սկեսրայրը չափազանց բարի անձնավորություն է եղել:

Այն շրջանում, երբ շատերի համար դժվար է եղել հարմարվել Լիլուի և Արկադիի միությանը, Արկադիի հայրը մշտապես զույգի կողքին է եղել: