Զապորոժեում ռուսներն անցնում են հարձակմա՞ն (Քարտեզ)
ՄիջազգայինԶապորոժիեի ճակատում, որտեղ իրավիճակը հիմնականում սառած վիճակում է անցած տարվա ուկրաինական հակահարձակումից ի վեր, նկատվեց ոուսական ուժերի բավականին հետաքրքիր ակտիվացում։ Մասնավորապես, Ռուսաստանի զինված ուժերի գրոհային խմբերը առաջ են շարժվել Մարֆոպոլ գյուղից հյուսիս` Գուլայպոլի ուղղությամբ: Տեղեկացնենք, Գուլյալպոլեն (Լեգենդար Բատկա Մախնոյի «մայրաքաղաքը») Զապորոժեի ճակատում, Օրեխովոյի հետ միասին, ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցներից է, որի անմիջական մատույցներում էլ ճակատային գիծը սառել է: Եվ եթե Գուլյայպոլեի հետ ինչ-որ բան պատահի, կբացվի Զապորոժյե մարզկենտրոնի ուղին:
Այսպիսով, նմատվել է այս ուղղությամբ ռուսական խմբերի տեղաշարժ: Հավանական է, որ ռուսները ստուգում են իրավիճակն այս ուղղությամբ, այն բանից հետո, երբ մասնագիտական մակարդակով լուրեր ի հայտ եկան, որ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունը մասնավորապես Զապորոժյեից մեծ ուժեր է տեղափոխել` այլ հատվածներում «ծակերը փակելու» եւ, դրանից էլ առաջ, Կուրսկի «մսաղաց» նետելու համար: Եթե այդպես է, ռուսներն էլ փորձում են, ապա կա մեծ հավանականություն ,որ այդ փորն ուկրաինական կողմի համար կարող է փորձանք դառնալ: Տեսնենք: