Սուպերհամակարգչի կանխատեսումը ՌՊԼ-ի չեմպիոնության վերաբերյալ
ՍպորտOpta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը գնահատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմերի շանսերը 10-րդ տուրից հետո։
Ոսկե մեդալներ նվաճելու գլխավոր թեկնածուն գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 45,4 տոկոս։ Երկրորդն ընթացիկ առաջնության առաջատար «Կրասնոդարն» է (30,4 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի «Լոկոմոտիվը» (20,8 տոկոս)։
Ավելի ցածր են գնահատվում Մոսկվայի «Դինամոյի» (2,1 տոկոս), ԲԿՄԱ-ի (0,8 տոկոս) ու «Սպարտակի» (0,5 տոկոս) հնարավորությունները։ Ըստ սուպերհամակարգչի՝ մնացած թիմերը չեմպիոնության շանսեր չունեն։
Հիշեցնենք, որ նախորդ տուրի արդյունքում «Կրասնոդարը» 24 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվը», իսկ «Զենիթը» 23 միավորով երրորդն է։