Մասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանել Օրվա խորհուրդ. նոյեմբերի 8 Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջև Ջուր չի լինի. հասցեներ Աշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան «Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետ Դագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրող Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan «Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` Թրամփը

Մեծ հարց է, թե կոնկրետ որ թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում. Արա Պողոսյան

Ներքաղաքական
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը վերջերս ասել է, թե սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է՝ ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։ Հաջիեւը նաեւ հայտարարել է, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաեւ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ՝ հիշեցնելով, որ Իրաքի եւ Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ», նույնը պետք է լինի նաեւ Հայաստանի զինված ուժերի դեպքում։
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով չեն դադարում հայտարարությունները եւ պահանջներն, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ: Ըստ պաշտոնական Բաքվի, միայն այդ դեպքում կարող են Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
 
— ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն էլ իր հերթին պետք է ներկայացվի ԱԺ հաստատմանը՝ դրա սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումից հետո: Ձեր կարծիքով՝ այս ամենը կարո՞ղ է դառնալ նոր կապիտուլյացիոն փաստաթղթի հիմք:
 
— Որքանով տեղյակ եմ՝ այդ փաստաթուղթը, ըստ էության, միջազգային իրավունքի մասին է, եւ այնտեղ հիմնականում սկզբունքային էլեմենտներ են նշված: Միակ մտահոգիչ հանգամանքը թերեւս այն է, որ չկա հստակ մի նշում, թե կոնկրետ ո՞ր թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում: Իհարկե, խոսքն այնտեղ նշված է, որ հիմք է ընդունվում Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց կոնկրետ մյուս հատվածներում ինչպիսի՞ քարտեզներով կլինի՝ ցավոք սրտի, դրա մասին խոսք չկա: Հետեւաբար, կա ողջամիտ ենթադրություն, որ Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝ հատվածական սահմանազատում իրականացնելու, ըստ Ադրբեջանին շահավետ քարտեզների:
Այստեղ նաեւ հարց է առաջանում, թե սա կարո՞ղ է արդյոք հիմք լինել որպես կապիտուլյացիոն փաստաթղթի, ինչի հետ կապված ես կարծում եմ՝ ինքնին այս կանոնակարգը չի կարող դառնալ նոր կապիտուլյացիայի հիմք: Բայց նոր կապիտուլյացիայի հիմք եթե պայմանական կերպով անվանենք եւ համարենք, որ կապիտուլյացիան՝ դա Հայաստանի Հանրապետության բոլոր կենսական շահերի հանձնումն է Ադրբեջանին, ապա դա հնարավոր է ցանկացած իրավիճակում, երբ հայկական կողմից կլինի հերթական ոչ թե զիջումը, այլ ուղղակի նվիրումը թշնամու կողմին:
 
— Պարոն Պողոսյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը մի օր հեռանա ՀԱՊԿ-ից: Ձեր կարծիքով` ի՞նչ տեղի կունենա նման պարագայում:
 
— Սա առաջին անգամը չէ, այլ բազմիցս հնչեցվել է այդ հայտարարությունը: Ավելին ասեմ, որ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից է հնչեցվել դա: Հետեւաբար, այստեղ որեւէ նորություն, կարծում եմ, չկար: Եթե խոսում ենք այդ ամենի հետեւանքների մասին, ապա, բնականաբար, դա կարող է ունենալ նաեւ հետեւանքներ, եւ այդ հետեւանքները շատ հաճախ կարող են նաեւ Հայաստանի Հանրապետության համար այնքան էլ կառավարելի չլինել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական վարքագիծը, ինչպես նաեւ իրենց կարողունակությունը եւ այլն:
 
— Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել Ալմաթիում հարթակ տրամադրել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար: Այդ ամենն ի՞նչ կտա մեզ:
 
— Կարծում եմ՝ դա ոչ միայն իրատեսական առումով հնարավոր չէ, այլեւ որեւէ դրական շարժ չի կարող ապահովել՝ հաշվի առնելով նախ ղազախական կողմի ունեցած ընդհանուր շահերն Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ հայ-ղազախական հարաբերությունների ներկայիս որակը եւ հաշվի առնելով այն փաստը, որ այն հարթակը, որտեղ իրականացվում են բանակցությունները՝ ի վերջո, դառնում է, այսպես ասած, յուրատեսակ մի արբիտր կողմերի համար:
Ղազախստանը չունի ո՛չ այդ ներուժը եւ ո՛չ էլ այդ հնարավորությունները, որպեսզի ինչ-որ պահի, երբ կողմերից որեւէ մեկը կխախտի պայմանավորվածությունը՝ կարողանա ճնշում գործադրել այս կամ այն կողմի վրա: Հետեւաբար, այդ իմաստով կարծում եմ, որ դա ոչ միայն իրատեսական չէ, այլ նաեւ արգասաբեր չէ, այսպես ասած, այդ նախաձեռնությունը:
 
— Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Աստանայում անցկացվելիք բանակցություններն ընդունելի են իրենց կողմի համար…
 
— Պետք է նշեմ, որ, ցավոք սրտի, հայկական կողմի համար հատկապես վերջին շրջանում կա մեկ չընդունելի հարթակ, եւ դա մոսկովյան հարթակն է, իսկ մնացած հարթակներում, ինչպես գիտենք, հայկական կողմի քաղաքականությունը շատ, այսպես ասած, հպանցիկ է: Այսինքն, եթե Ադրբեջանն, ի վերջո, ստիպի եւ նաեւ «համոզի» հայկական կողմին, որպեսզի այդ բանակցությունները տեղի ունենան, օրինակ, Աստանայում, ապա կարծում եմ, որ, ի վերջո, հայկական կողմը կհամաձայնի: Հայկական կողմ ասելով՝ ի դեպ, նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին: Ընդ որում՝ մենք նաեւ հիշում ենք, որ Ադրբեջանի, այսպես ասած, այդ «համոզելը» հանգեցրեց այն արդյունքին, որ այսպես կոչված բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ տեղափոխվեն երկկողմ ձեւաչափ արդեն:
 
Սա Ադրբեջանի ցանկությունն էր, հատկապես 2023 թվականի Արցախի վերջնական օկուպացիայից հետո, երբ այլեւս ո՛չ արեւմտյան հարթակները եւ ո՛չ էլ ռուսական հարթակները Ադրբեջանի համար այս պահի դրությամբ, ասես թե, այնքան էլ շահավետ չէին, քանի որ Ադրբեջանն ուներ իր կողմից տրված խոստումներ կամ պայմանավորվածություններ, որոնցից իր բաժինը, համենայնդեպս, կատարված չէր, եւ հենց այդ իմաստով էլ, որպեսզի Ադրբեջանն իմիտացիա աներ, թե բանակցությունները շարունակվում են՝ հայկական կողմին մղեց դեպի երկկողմ ձեւաչափ:
Այժմ հենց այս օրինակը նշելով՝ պարզապես ուզում եմ ասել, որ այստեղ բավական մեծ հաշվով ամեն ինչ արդեն կախված է Ադրբեջանի ցանկությունից: Եթե Ադրբեջանը ստիպի եւ համառի, որպեսզի այդ բանակցությունները տեղափոխվեն Աստանա, ապա կարծում եմ, որ Աստանայում այդպիսի հանդիպումը բավականին իրատեսական է, որ կարող է լինել: Մինչդեռ այն, որ դա արգասաբեր չի կարող լինել եւ դա չի կարող նաեւ որեւէ մի էական փոփոխություն մտցնել , դրանում եւս ինքս շատ համոզված եմ:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
 
 




Մասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՊուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովինԹքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե ՄելիքյանՕրվա խորհուրդ. նոյեմբերի 8Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջևՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրողՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածունԳերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` ԹրամփըԿուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ)«Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ«Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը«Ժողովուրդ». Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելուԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետՈւկրաինայի բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկում, իսկ Կուպյանսկի մոտ արգելափակված է մինչև 15 հազար զինվորական. ՊուտինՌուսական բանակը հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել Կուրսկի ճակատում. Ուկրաիանկան ԳՇ (MAP)Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» 8 անպատասխան գնդակ ընդունեց Լոնդոնի «Չելսիից»(տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուրԿրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունըՄինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասինԲայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլիԹրամփը ատում է Զելենսկուն․ Комсомольская правдаՀայ գիտնականները նոր տվյալներ են ստացել՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համարՊահեր, որոնք պետք է բաց թողնել. հոգեբանի խորհուրդըW25 և W25 Flip ծալվող սմարթֆոնները․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանքԻնչու էր Իլոն Մասկը աջակցում Թրամփին․ Reuters
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top