Ահա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել «ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆ ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ) Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունը Մասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանել Մխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. Տիկնիզյան Արմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ) Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականին

Բեմում անկեղծ եմ, բայց կյանքում Ադուեւ չեմ. առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմում

Մշակութային

19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպը դարձել է ոչ սովորական ներկայացում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: «Փող: Կիրք: Իշխանություն»,- այսպես է կոչվում գոնչարովյան ներկայացումը՝ թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ: Առաջնախաղից հետո առկա արձագանքները հուշում են, որ հանդիսատեսը գոհ է 21-րդ դարին համահունչ գերժամանակակից եւ շահվերդյանական համարձակ, 18+ լուծումներից:

Ի դեպ, ռուսական թատրոնի հայտնի աստղերի շարքում նորեկ կա, ում վստահվել էր երիտասարդ գավառական Ալեքսանդր Ադուեւի դերը, որը ժամանում է «Ոսկե դարի» փայլուն, բայց դաժան մայրաքաղաք՝ մի աշխարհ, որտեղ փողը իշխում է, կրքերն ի չիք են դարձնում երազանքները, իսկ իշխանությունն այլասերում է հոգիները: Այստեղ նա ձգտում է պահպանել իր իդեալները, սակայն անհագ քաղաքը կլանում է նրան՝ վերածելով ցինիկ խաղի հերթական զոհի, որտեղ ագահությունն ու սառը հաշվարկն են տիրում։ Մինչ Ալեքսանդրը դառնում է իր անողոք քեռու հայելին, որն ընչաքաղցության մարմնացումն է, անսպասելիորեն գտնում է իր կյանքը վերաիմաստավորելու ուղին։ Ո՞վ է գլխավոր հերոսի՝ խառնվածքների ու արժեքների բախման կիզակետում հայտնված Ադուեւի կերպարը կերտած ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, «Իրավունք»-ը պարզեց հենց նրանից:

«ՄԱՆԹՐԱԺ» ԷԻ, ԲԱՅՑ ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԷԻ ՄՈՏԵՆՈՒՄ ՀԱՐՑԻՆ»

Սամվել, ինչպե՞ս հայտնվեցիք ռուսական թատրոնում: Ի՞նչը Ձեզ դրդեց ընտրել այս ճանապարհը:

— Ճանապարհս սկսվեց Արցախից: Ես 8 տարեկանից հաճախում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական ստուդիան: Ինձ մոտ դեռ այդ տարիքից շատ հեշտ ստացվում էր վերապրել կերպարները, օգտագործել ֆանտազիաս. սիրում էի արվեստը: Բայց հետո՝ մի պահ փոխեցի մասնագիտությունս, որոշեցի դառնալ էլեկտրոտեխնիկ-էներգետիկ: Սովորել եմ Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում», որտեղ ստացա 3-րդ կարգի էլեկտրոտեխնիկ-էներգետիկի որակավորում: Բայց, ի վերջո, որոշեցի, որպես մասնագիտություն, հենց թատերական ճյուղն ընտրել ինձ համար: Երբ գնացի ծառայության եւ հետ վերադարձա, ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Սուրեն Շահվերդյանի արվեստանոց: Շատ հավես էր իրականում՝ ե՛ւ կուրսում, ե՛ւ հետո արդեն առնչվել պրոֆեսիոնալ թատրոնի հետ՝ իր գիտելիքներով, վարպետությամբ, տեսնել պրոֆեսիոնալների եւ կամաց-կամաց հմտություններ ձեռք բերել հենց իրենց մոտ պրակտիկա անցնելով, իրենց հետ շփվելով, հարցուպատասխաններով:

Իսկ երբ պարոն Շահվերդյանը դարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, իհարկե, ինձ այս թատրոնն ավելի էր դեպի իրեն քաշում: Ես տիրապետում եմ բավականին լավ ե՛ւ ռուսերենին, ե՛ւ հայերենին, բայց ռուսերենի մեջ ես ուրիշ երանգներ եմ տեսնում, թեպետ հայերենն էլ իր երանգներով չի զիջում: Բայց ռուսական թատրոնի մեջ մի ուրիշ տիպի համուհոտ կա: Դրա համար պարոն Շահվերդյանը, երբ ինձ հրավիրեց եւ առաջարկեց, որպեսզի ես խաղամ ռուսական թատրոնի բեմում՝ մանկական ներկայացման մեջ, սիրով համաձայնեցի: Ես փորձեցի ապացուցել իմ վարպետին, որ կարող եմ երկու տարվա մեջ կուտակած գիտելիքներս եւ այն ամենն, ինչ սովորել եմ դեռ մանկուց՝ մեկտեղել եւ ցույց տալ իմ ողջ պրոֆեսիոնալիզմն այս ոլորտում: Ինձ թվում է՝ այսօր արդեն հանդիսատեսը կարող է ասել՝ ես կարողացա՞ այդ ամենը ներկայացնել բեմից, թե դեռ ավելիին պետք է ձգտեմ եւ հասնեմ:

Անդրադառնանք «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացմանը: Ինչպե՞ս պատրաստվեցիք Ադուեւի դերին: Կերպարի ո՞ր կողմերն էին Ձեզ համար ամենադժվարը:

— Սկզբում, երբ հասկացա, որ ես եմ լինելու Ադուեւի կերպարում, իհարկե, չէի պատկերացնում, թե ով է նա, ինչ է շնչում, ինչ՝ մտածում: Բավական դժվար էր ինձ համար, նույնիսկ, այսպես ասած, «մանթրաժ» էի, բայց շատ պատասխանատու էի մոտենում հարցին: Պետք է ասեմ, որ ե՛ւ վարպետիս, ե՛ւ Իրինա Էդուարդովնայի շնորհիվ ես կարողացա ստեղծել այդ կերպարը, հասկացա, թե նա ինչով է շնչում: Ամենայն մանրամասնությամբ թեորիաներ էի պատրաստում, պատասխաններ էի գտնում հարցերին, թե ինչ է մտածում Ադուեւն ամեն մի քայլի, ամեն մի փոխհարաբերությունների ժամանակ, ինչպիսին է նա: Ամենադժվար պահը, թերեւս այն էր, որ ես չէի հասկանում, թե ինչու Ադուեւը դավաճանեց, ինչու իր վերջնական սերը թողեց, չպայքարեց, որովհետեւ ներկայացումը հենց այդպես էլ ավարտվում է, որ իմ կերպարը դառնում է իր քեռու պես ու մի բան էլ ավելի վատ: Ե մի քիչ չէի հասկանում նրան, որովհետեւ այդ ամենին Ադուեւը կարող էր հասնել սիրով: Սակայն, այդ ժամանակ ինքը կդառնար, իրոք, ամենավատը: Նրա մեջ պահպանվել է սերը, հոգեւոր արժեքը, բայց այդ ամենին հասել է գումարով: Այդ ամենը հաղթահարեցի՝ միգուցե ինձ համոզելով, որ դա իմ հերոսի քեռու դասերն էին: Գիտեք, վերապրելով մի ուրիշի անցած այդքան դժվար ճանապարհը՝ հասկացա, որ ամեն մեկը չի կարող անցնել այդ ճանապարհը: Մտածում ես, որ այդ դժվարություններն ամեն պահի կարող են պարզապես ավարտվել եւ ուրիշ կերպ ընթանալ: Ամեն տեսարանից անցնելով մյուսին՝ ես ինքս իմ մեջ հարց էի տալիս, թե ինչու եմ գնում ես այդտեղ, ես կարո՞ղ եմ ուրիշ ճանապարհ ընտրել: Բայց ինձ համար փաստարկված պատասխաններ էի գտնում, որոնք ինձ ստիպում էին գնալ այդ քայլին, որը դրված էր ներկայացման մեջ: Եվ այս գիտակցոմն իր հետ բերում էր անկեղծություն: Ես անկեղծ էի այդ հարցում:

«ԱԴՈՒԵՎԻ ԺՊԻՏՆ ՈՒ ՓԱՅԼՆ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԷԻ ՍՏԱՑԵԼ»

Սամվել, ինչո՞վ է Ադուեւի կերպարը գրավիչ Ձեզ համար: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել:

— Ես փորձում էի ուսումնասիրել նմանատիպ պատմություններ ունեցող մարդկանց, իրենց քայլերը: Չէ որ դու ունես տարբեր հնարավորություններ քայլերի եւ պետք է հասնես նրան, ինչն ամենից հետաքրքիրը կլինի հանդիսատեսի համար, բայց չի տարբերվի իրական կյանքից: Եվ իմ կարծիքով՝ ամենահետաքրքիրն Ադուեւի ժպիտն է եւ փայլն աչքերի մեջ, որը ես շատ դժվար էի ստացել: Երբ մտնում եմ առաջին անգամ բեմ եւ հանդիպում կերպարիս քեռուն, պետք է փոխանցեմ աչքերիս փայլը, որ ինքն, իրոք, կարողանա վերջում ասել, որ իմ աչքերի փայլը կորել է: Ու դա կապված չէ ակնոցի հետ, այլ այն ուղիղ կապ ունի իմ հոգու փայլի հետ:

Ի՞նչ հույզեր ապրեցիք բեմում, չէ որ սա կարելի է համար Ձեր մեծ դեբյուտը՝ ռուսական թատրոնի բեմում:

— Ցանկացած ներկայացման ժամանակ լինում են թեթեւակի ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք քեզ համար եւ ընդհանրապես՝ միգուցե ամեն մի դերասանի համար, փոքր հաղթանակներ են: Երբ կարողանում ես լավ անցնել այդ ֆորսմաժորային իրավիճակը եւ հաղթած ես դուրս գալիս, քեզ համար դա շատ թեթեւ, բայց բարի հաղթանակ է: Իսկ վերջում երբ դուրս եմ գալիս հանդիսատեսի մոտ եւ ներկայանում եմ՝ ոչ թե որպես Ադուեւ, այլ՝ որպես Սամվել, ես տեսնում եմ մարդկանց աչքերը եւ ամենաշատն ինձ դա է հուզում: Չէ որ նրանք տեսան պատմության վերջը, բայցեւ տեսնում են, որ ես այդպիսին չեմ իրական կյանքում: Պարզապես ես նրանց ցույց տվեցի մի պատմություն, որ պետք չէ խաբվել, եւ յուրաքանչյուրը պետք է ընտրի իր ճանապարհը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Ահա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԶավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականինՊուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովինԹքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե ՄելիքյանՕրվա խորհուրդ. նոյեմբերի 8Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջևՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրողՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածունԳերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` ԹրամփըԿուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ)«Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ«Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը«Ժողովուրդ». Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելուԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետՈւկրաինայի բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկում, իսկ Կուպյանսկի մոտ արգելափակված է մինչև 15 հազար զինվորական. ՊուտինՌուսական բանակը հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել Կուրսկի ճակատում. Ուկրաիանկան ԳՇ (MAP)Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» 8 անպատասխան գնդակ ընդունեց Լոնդոնի «Չելսիից»(տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top