Ռազմավարական նշանակության Ցուկորինո բնակավայրն ամբողջությամբ ռուսական ուժերի ձեռքին է (Քարտեզ)
ՄիջազգայինԻնչպես ռուսական, այնպես էլ` ուկրաինական աղբյուրները հաստատում են, որ Սելիդովոյի հատվածում առանցքային նշանակություն ձեռք բերած Ցուկորինո բնակավայրն ամբողջությամբ ռուսական ուժերի ձեռքին են: Ուկրաինական ուժերն ամրացել են բնակավայրից դեպի հարավ-արեւմուտք ընկաց թռչնաֆաբրիկայում, որը եւս հազիվ թե մեկ-երկու օրից ավել դիմանա:
Ըստ աղբյուրի. «Ցուկուրինոն գրեթե վերջ: Արևմտյան և հարավ-արևմտյան ծայրամասերի մաքրումից հետո կարող եք ակնկալել պաշտոնական հայտարարություն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Ցուկուրինոյի ազատագրումը ռուսական զորքերի համար նոր բարենպաստ հնարավորություններ է բացում Սելիդովոյից հարավ առաջխաղացման համար»:
Հենց այդ «հետագա առաջխաղացումն» է, որ այդքան կարեւորել է Ցուկորինոյի դերը: Ռուսական ուժերն արդեն այս պահին են Ցուկորինոյի հարավային հատվածում գտնվող Իզմայլովկա եւ Նովոսելիդովկա բնակավայրերի հատվածում (Քարտեզում): Ցուկորինոյի գրավման դեպքում, ապահովելով թեւերը, ռուսները կարող են հարվածել նաեւ Վոզնեսենկա-Նովոսելիդովկա ուղղությամբ` էապես ընդլայնելով ճակատը: Եվ եթե մասնավորապես Իզմայլովկայի հատվածում ուկրաինական կողմը որոշակի պաշտպանություն ունեն, ապա Վոզնեսենկա-Նովոսելիդովկա ուղղությամբ քիչ թե շատ լուրջ պաշտպանական գոտի պարզապես գոյություն չունի: Իսկ այս հատվածում հետագա հարձակումը ռուսներին դուրս է բերում Կուրախովկայի ջրամբար, որն այդ գծից արեւելք ընկած ուկրաինական խոշոր ուժերի համար նշանակում է ֆիզիկական շրջապատում:
Միաժամանակ Ցուկորինոն գրավելով, ռուսական ուժերը կարող են ապահովել Սելիդովոն հարավից շրջանցող ուժերի ձախ թեւը, որն էակես կարագացնի այդ ռազմավարական քաղաքի օղակման օպերացիան: