Լաշա Տալախաձեն պատգամավոր է դարձել և չի մասնակցի աշխարհի առաջնությանը Թրամփն առաջ կանցնի՞ լիբերալներից՝ Պուտինի հետ բանակցություններում Ուր կտանի Նիկոլի բուդապեշտյան հեծանվավազքը Չկա ավելի լավ բան, քան ներկայացնել քո երկիրն ու մշակույթը. Ռոնալդու Հայաստանում՝ ինչպես Սիցիլիայում.իրավապահների անգործությունը պիկին է հասնում Հայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրը Օկուպացված Արցախի՝ ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել․ ահազանգ Ավինյանը համառորեն չի ասում, թե ինչի հաշվին է տրանսպորտի մուտքերն ավելացել Իշխանության մեջ գտնվող 2 բարձրաստիճան պաշտոնյա կասկածվում են գողություններ կատարելու մեջ. Դեմոյան Ուկրաինական ուժերը Կուրախովոյից հարավ գտնվող գյուղերում հայտնվել են օպերատիվ շրջափակման մեջ

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում․ կան վիրավորներ․ ըստ մասնակիցների, որոնցից մեկը նախկին քննիչ է, հնչել են կրակոցներ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր ոստիկանության Արմավիրի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ավդոյանը, ով հայտնել է, որ նշված գյուղի գերեզմանատան մոտ իր նախկին խնամիների հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով կռիվ է սկսվել ու այդ ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Թոռուն Օզմանյանը ինքնաձիգից կրակոց է արձակել։

Արդեն գյուղ ժամանած ոստիկաններին Ս․ Ավդոյանը հայտնել է, որ կրակոցի ժամանակ իր մայրը Թ․ Օզմանյանի ձեռքից վերցրել է ինքնաձիգը և շպրտել։

Նա հայտնել է նաև, որ վիճաբանության ժամանակ էլ կանայք հարձակվել են իր վրա ու իրեն ճանկռել, ասելով, որ բզիկ-բզիկ են անելու։

Ոստիկանները Ս․ Ավդոյանի մատնանշած վայրում հրազեն կամ հրազենի նմանվող առարկաներ, կրակոցի հետքեր ու պարկուճներ չեն հայտնաբերել։

Այնուհետև պարզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Ս․ Ավդոյանը Երասխահուն գյուղում գտնվող եզդիների գերեզմանատանը իր երկու տղաների, Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Քյարամ Ավդոյանի և 24-ամյա Արմանջ Ավդոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Թ․ Օզմանյանի ու նրա հարազատների հետ, որը մոտ 15 րոպե վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։

Ըստ նախնական տեղեկությունների դրա արդյունքում Թ․ Օզմանյանի մայրը, Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Բասե Օզմանյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա «ԳՈՒՎ, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ավդոյանը ստացել է ձախ քունքային հատվածի վնասվածք ։

Դեպքի վայրում Ս․ Ավդոյանը ոստիկաններին, ապա ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչներին՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ հայտնել է, որ ծեծկռտուքի ժամանակ Թ․ Օզմանյանը իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել իր ուղղությամբ։ 

Ոստիկանները հայտնաբերել են Թ․ Օզմանյանին, կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն նաև կասկածներ, որ երկու կողմն էլ գույները խտացնում է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով կռվի մասնակցիներից Ս․ Ավդոյանը նախկինում քննիչ է աշխատել։





Լաշա Տալախաձեն պատգամավոր է դարձել և չի մասնակցի աշխարհի առաջնությանըԹրամփն առաջ կանցնի՞ լիբերալներից՝ Պուտինի հետ բանակցություններումՈւր կտանի Նիկոլի բուդապեշտյան հեծանվավազքըՉկա ավելի լավ բան, քան ներկայացնել քո երկիրն ու մշակույթը. ՌոնալդուՀայաստանում՝ ինչպես Սիցիլիայում.իրավապահների անգործությունը պիկին է հասնումՀայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրըՕկուպացված Արցախի՝ ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել․ ահազանգԱնգամ մինչև ցավակցության արժանի է այն իրավիճակը, որում հայտնվել է հենց ինքը՝ ներկայիս ՄԻՊ-ը. Լարիսա ԱլավերդյանԱվինյանը համառորեն չի ասում, թե ինչի հաշվին է տրանսպորտի մուտքերն ավելացելԻշխանության մեջ գտնվող 2 բարձրաստիճան պաշտոնյա կասկածվում են գողություններ կատարելու մեջ. ԴեմոյանՈւկրաինական ուժերը Կուրախովոյից հարավ գտնվող գյուղերում հայտնվել են օպերատիվ շրջափակման մեջՀակոբյան Հրաչիկն արդարացրել է քրոջ աֆրիկյան արկածները.Armenian info.Դեակտիվացված ՀայաստանՔՊ-ն տապալեց, որովհետև առ այսօր, ուրիշ երկրների ջանքերով վերադարձված հայ գերիների հարցը սովոր է դարձնել սեփական գովազդի թեմաԱլիևն ու Էրդողանը հանդիպել ենԹրամփը լուրջ է վերաբերվում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն. Ֆինլանդիայի նախագահԳյումրիի արտահերթը՝ լակմուսի թուղթ ԱԺ արտահերթի համարԳրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. AmbebiԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառումԿհրապարակվեն ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով առարկությունների վճիռներըԱՄՆ-ի և Իսրայելի նախագահները կհանդիպեն Կուրախովոյի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա. Ռուբինյանը՝ ընդդիմությանըԵթե մարդը շատ վարկեր ունի՝ դա չի նշանակում, որ սոցիալական վիճակը վատացել է, այլ՝ հակառակը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստըԲարդ պահ է. «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը` Տիկնիզյանի հետ բանակցությունների մասին Հայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայրԼուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՀայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտումՊրոֆեսոր Չարչյանը եւս մեկ բուժառուի պարգևեց առանց ցավի քայլելու հաճույքը. ԼուսանկարԱլիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համարԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ)Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա ՀակոբյանինՈվքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.amՀայաստանից հեռացել է 20 366 մարդ, կրճատվել՝ 16 900 աշխատատեղ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)«Ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող քաղաքացին և սահմանին ցրտին կանգնած զինվորը նույն հերոսներն են» (տեսանյութ)Թոշակները չեն բարձրանալու. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Եթե մարդիկ թանգարան չեն գնում, ինչո՞ւ է պետք թանգարանին գումար տալը. ֆինանսների նախարար (տեսանյութ)Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է եկել Թուրքիայի 9 810 քաղաքացի, որոնցից 190-ը չեն վերադարձել․ «Փաստինֆո»2025-ին Պն-ի համար նախատեսվում է 664․7 միլիարդ դրամ, որը 110 միլիարդով ավելի է այս տարվա բյուջեից (տեսանյութ)Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել՝ Բաքվում COP29-ի անցկացման դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 12Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինիՋուր չի լինիՀրատապ. ԱԺ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)Հայաստանը COP29-ին ընդառաջ ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը․ ՀաջիևԱստղագուշակ՝ նոյեմբերի 12-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆախարարը վարչապետին «իմաստուն» անվանեց, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top