Ուկրաինական բանակի հերթական կատաստրոֆան (Քարտեզ)
ՄիջազգայինՍելիդովոյի ճակատում` Ցուկուրինոյում ռուսական ուժերը գրավել են պաշտպանության վերջին կետը` թռչնաբուծական ֆաբրիկան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294460&l=am): «Այսպիսով, կարելի է համարել, որ Ցուկուրինոն ամբողջությամբ ազատագրվել է, թեև այնտեղ դեռ հենակետ չենք հաստատել»,- գրում է աղբյուրը։
Արդյունքում, այսօր երկրորդ կեսի տվյալներով, ռուսական ուժերն առաջանում են Կրեմեննայա Բալկա-Վոզնեսենկ ուղղությամբ` երկաթուղուն զուգահեռ, միաժամանակ գրոհելով Իզմայլովկա եւ Նովոսելիդովկա բնակավայրերի հատվածը (Քարտեզում):
Այս գիծը գրավելու դեպքումը ռուսներին դուրս են գալիս Կուրախովկայի ջրամբար (և դատելով ուկրաինական ռազմական տեղեկատվական ռեսուրսներից, նույնիսկ նրանք չեն հավատում դրա պահպանմանը), ինչը տվյալ հատվածից արեւելք ընկած ուկրաինական խոշոր ուժերի, այդ թվում` Գորնյակ և Կուրախովկա քաղաքների համար նշանակում է ֆիզիկական շրջապատում: