Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
ՀասարակությունՄենք խնդիր էինք դրել՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու և այդ խնդիրն իրականացրել ենք։ Անկախ խոչընդոտներից, ոստիկանական ահռելի շարքերից ու ոստիկանապետի պահվածքից, մենք այդ խնդիրն իրականացրել ենք:
«Եվ հանկարծ շատ-շատերն այս փոքր քայլերի հաղթանակից հետո ակտիվացան և սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար բաց է դաշտը, կարող են գործել, անել, խնդիրը մեկն է՝ մենք ուզու՞մ ենք հայրենիք ու պետություն ունենալ, թե ոչ։
Մենք, բնականաբար, չէինք գնացել հարցազրույց տալու, հարցերին պատասխանելու։ Զուտ ձևաչափը հարգելու համար մնացինք։
Եթե ինձ հրավիրած լինեին հարցազրույցի, հարցեր տային և ես չպատասխանեի, մարդկանց դժգոհությունն արդար կլիներ, բայց ես հարցազրույցի չէի գնացել։ Դրել էինք խնդիր ու կատարել ենք»։