Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»... Մի քանի նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունության Բոլորը կիմանան՝ ով է ուզում «փրկել», ով չի ուզում «փրկվել». «Գոյ»-ը փաստեր կներկայացնի Apple-ը «լրջորեն մտածում է» ստեղծել ակնոցի նման սարք, որը կմիանա iPhone-ին Բույրերը կարող են բուժել վերքերը.գիտնականներ Մի քանի հիշեցում բաց սրտով ապրողների համար Ահա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել «ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆ ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Ողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին

Վերլուծություն

Անշուշտ, կարեւոր, գնահատելի ու դրվատելի է, որ Թեհրանը հանդես է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ, դեմ արտահայտվել տարածաշրջանում սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության:

Ինչպես արդեն հայտնի է, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում համեմատաբար վերջերս գրել է, որ հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը: Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից մեր հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է եւ կարմիր գիծ է Իրանի համար»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։

Անհասկանալի է, սակայն, թե պարոն Արաղչին ինչու է հիշատակել նաեւ հյուսիսը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի կողմից վստահաբար չի եղել ու չկա Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված որեւէ սպառնալիք, սահմանների վերագծման որեւէ պահանջ կամ նույնիսկ առաջարկ, ինչի մասին Իրանի արտգործնախարարը չէր կարող չիմանալ:

Մնում է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարն իրանական կողմին հայտնի պատճառով, բայց վերոնշյալ պատրվակումներով դեմ է արտահայտվել ոչ միայն միջանցքի, այլեւ նույնիսկ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով ավտոճանապարհի բացմանը, թեեւ դրանից սահմանների որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն, հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված որեւէ սպառնալիք կամ սահմանների վերագծում չի բխում:

ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՍՈՒՄ ԻՐԱՆԸ

Իրանի ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն նույնպես, ըստ Իրանի IRNA լրատվական գործակալության, Իրանի անունից աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ դեմ արտահայտվել միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Ըստ այդմ, Թեհրանում Դեմիրչիլուի եւ ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ եւ նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի հարգման կարեւորությունը, որոնք, ըստ նրանց, երաշխավորում են կայուն խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը։

Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե ռուսական կողմը նույնպես ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի հարգման կարեւորությունը, ապա Դեմիրչիլուն ինչպե՞ս է, ըստ հայաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի հրապարակման, իր բողոքը հայտնել «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության, այսինքն՝ չեղած, գոյություն չունեցող բանի դեմ… Մնում է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարի օգնականի կողմից իրականում այդպիսի բողոք չի եղել:

Կեղծիք, հերյուրանք, ավելին՝ հրեշավոր զրպարտություն են բոլոր խոսակցությունները, հրապարակումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության վերաբերյալ, քանի որ իրականում այդպիսի աջակցություն չի եղել, չկա, ՌԴ-ն ինքն է քանիցս հանդես եկել հիշյալ միջանցքի բացման դեմ:

Ո՞ՐՆ Է ՌԴ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Ռուսաստանի պաշտոնյաներից միայն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առնվազն երկու անգամ՝ 2021թ. նոյեմբերի սկզբին Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշել ենք հոդվածի նախորդած մասում, շեշտել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները, առաջին հերթին, հիմնվում են նրա վրա, որ «ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»:

2022թ. սեպտեմբերի վերջին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նույն Օվերչուկը հայտարարել է. «Ռուսաստանը միշտ աջակցել է կողմերի ինքնիշխանության սկզբունքին եւ հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11- ի հայտարարությունների դիրքերում: Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում որեւէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որեւէ կերպ կխախտեր կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա եւ չի կարող լինել»:

Ընդհանրապես, ՌԴ պաշտոնական որեւէ շրջանակ ուղիղ չի խոսում, այսպես կոչված, միջանցքի բացման օգտին երբեւէ չի խոսել կամ գրել, հակառակը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «միջանցք» տերմինաբանությունը չի կիրառում եւ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկել որեւէ ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ։

Ինչպես արդեն հայտնի է, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն վերջերս չհայտարարված այցով գիշերն Իրան էր ժամանել Դամասկոս կատարած այցից հետո։ Շոյգուի իրանյան այցի հետ կապված հրապարակումներում նշված է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կարեւոր երկկողմ համաձայնագիրը գրեթե պատրաստ է ստորագրման, եւ Շոյգուի այցը նպատակ ունի ավարտին հասցնել դրա ստորագրման հետ կապված ընթացակարգերը։ Տրամաբանական չէ՞ ենթադրելը, որ եթե Ռուսաստանի եւ Իրանի միջեւ խնդիր լիներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ՌԴ դիրքորոշման շուրջ, ապա Իրան Շոյգուի վերոնշյալ այցը, ստորագրման համար կարեւոր երկկողմ համաձայնագրի (ենթադրելի է՝ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտին առնչվող) նախապատրաստումը չէր լինի:

Ավելին. Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանը հավատարիմ է Սյունիքի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, եւ Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը սեպտեմբերի 10-ին էր Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։

Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող ավտոճանապարհի (ընդգծում ենք՝ ոչ թե միջանցքի, այլ ավտոճանապարհի, որոնց էական տարբերությունները բացատրել ենք հոդվածի նախորդած մասում) առնչությամբ Ռուսաստանի ամբողջ ուզածն այն է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 2020թ. նոյեմբերի 9- ի եւ 2021թ. հունվարի 11- ի հայտարարություններում տվյալ ավտոճանապարհի առնչությամբ գրվածը դառնա իրականություն ու դրանից որեւէ շեղում չլինի: Իսկ Նիկոլ հայադավի ստորագրած, այսինքն՝ նրա համաձայնությունը ստացած, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշյալ ավտոճանապարհի վերաբերյալ գրվածը՝ արտահայտված հայտարարության 9-րդ կետով, բառացիորեն հետեւյալն է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Քանի որ խոսքը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից իրականացվելիք վերահսկողության մասին է, ապա հասկանալի է, որ խոսքը միայն սահմանային եւ անձնագրային հսկողության մասին է: Դա չի վերաբերում այնտեղ մաքսային հսկողությանը, ոստիկանության իրավասությանը ենթակա գործառույթներին, որոնցով կխախտվեր Հայաստանի ինքնիշխանությունը: Մեղրիում, Հայաստանի եւ Իրանի սահմանին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը տարիներ շարունակ նույն սահմանային եւ անձնագրային հսկողությունն է իրականացնում, ինչը Հայաստանի եւ Իրանի իշխանությունների կողմից երբեւէ չի համարվել Հայաստանի ինքնիշխանության խախտում:

Հենց վերոնշյալը նկատի ունենալով է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հիշյալ հարցազրույցում ընդգծել. «Գործնականում այդ սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ  կառուցված ճանապարհներով Ադրբեջանից Հայաստանի տարածք մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային եւ անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողություն կլինի նաեւ Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս»։

Չի ասվում, բայց լիովին հասկանալի է, թե ՌԴ-ն ինչու է դեմ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում գրվածից Նիկոլ հայադավի ուզած ու, կարծում ենք, Արեւմուտքի եւ (կամ) թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված ու նենգ նպատակներ հետապնդող շեղմանը. որովհետեւ այն լինելու է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության ու շահերի դեմ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս իրավացիորեն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը սաբոտաժի է ենթարկում ՀՀ իշխանությունը: Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը հայտարարելով, որ պատրաստ են կապ ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, միաժամանակ նշել են, որ քննարկում են ճանապարհի վերահսկողության հարցում դրսից պահնորդական կազմակերպության ներառման հարցը։ Այսինքն՝ հրաժարվում են Նիկոլի ստորագրած հիշյալ փաստաթղթերում Հայաստանի վարչապետի հանձնառությունից, ըստ որի, «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Դե վերոնշյալից Նիկոլի հրաժարումը բնավ զարմանալի չէ, գաղտնիք չէ, որ նա հայտնի գցողներից է, բայց, բնականաբար, հարց է առաջանում՝ Նիկոլն ինչու է ուզում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմիններին փոխարինել արտերկրյա (կասկածից դուրս է, որ արեւմտյան կամ Արեւմուտքի լակեյ որեւէ պետության) պահնորդական ինչ-որ կազմակերպությամբ… Այս մասին պահեստազորի գնդապետ, քաղաքական վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի պարզաբանումները՝ հաջորդիվ:

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ:





Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»...Մի քանի նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունությանԲոլորը կիմանան՝ ով է ուզում «փրկել», ով չի ուզում «փրկվել». «Գոյ»-ը փաստեր կներկայացնիApple-ը «լրջորեն մտածում է» ստեղծել ակնոցի նման սարք, որը կմիանա iPhone-ինԲույրերը կարող են բուժել վերքերը.գիտնականներ Մի քանի հիշեցում բաց սրտով ապրողների համարԱհա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԶավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականինՊուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովինԹքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե ՄելիքյանՕրվա խորհուրդ. նոյեմբերի 8Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջևՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրողՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածունԳերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` ԹրամփըԿուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ)«Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ«Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը«Ժողովուրդ». Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելուԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետՈւկրաինայի բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկում, իսկ Կուպյանսկի մոտ արգելափակված է մինչև 15 հազար զինվորական. ՊուտինՌուսական բանակը հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել Կուրսկի ճակատում. Ուկրաիանկան ԳՇ (MAP)Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» 8 անպատասխան գնդակ ընդունեց Լոնդոնի «Չելսիից»(տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top