Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հոկտեմբերի 8-ին՝ կեսօրից հետո, 9-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։