Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Ազգերի լիգայի առաջիկա խաղերը
Սպորտ«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի՝ հոկտեմբերի 10-ին Ֆարերյան կղզիների հետ կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի համաձայն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հոկտեմբերի 13-ին կայանալիք խաղին Սպերցյանի մասնակցությունը եւս հարցականի տակ է։