Ջուր չի լինի. հասցեներ Աշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան «Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետ Դագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրող Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan «Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` Թրամփը Կուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ) «Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ «Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար

Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է

 

Հայաստանում համատարած ներքին տկարության և մանթրաժի ֆոնին արտաքին քաղաքական զարգացումներն առավել դոմինանտ են դառնում երկրի ներկայի ախտորոշման և ապագայի կանխատեսումների համար:

 

Պատմությունը, անշուշտ, չի սիրում ըղձական եղանակ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ցայտուն և ծանրակշիռ կլիներ մեր երկրի դերակատարությունն այսօրվա տեկտոնիկ գեոպոլիտիկ զարգացումներում, եթե չլինեին 2018-ի աղետը և դրան հաջորդած երկու հայկական պետականությունների պլանավորված կազմաքանդումը:

 

Դժվար չէ պատկերացնել, թե որքան բարձր կլիներ Հայաստանի ձայնը 42.000 քառակուսի կիլոմետրով, 135 կիլոմետր երկարությամբ հայ-իրանական սահմանով, առանց Սյունիքի միջով անցնող պանթուրքական յաթաղանի հեռանկարի, Մոսկվայի հետ զարգացող ռազմավարական դաշնակցությամբ ու լայնածավալ և համակարգային բարեփոխումների ֆոնին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների իրական բարելավմամբ:

 

Փաշինյանի վերջին երկու վոյաժները հատկանշական են մեր երկրի ներկայիս սնանկ արտաքին քաղաքական դիրքավորման տեսակետից: Փարիզ և Մոսկվա կատարած այցերը, մի կողմ դնելով հեծանվային մարմնազեղումները, ընդգծում էին «ի՜նչ էինք, ի՜նչ դարձանք» մինչ այժմ չսպիացող դարդը:

 

Սկսենք Փարիզից:

 

Ֆրանսիայի նախագահի հետ Նիկոլի հրամցվող անձնական «ջերմությունն» այդպես էլ որևէ կերպ չկապիտալիզացվեց իրական քաղաքականության մեջ՝ սահմանափակվելով անցյալ տարի Լաչինի միջանցքում լռված և այդպես էլ Արցախ չհասած հումանիտար օգնությամբ և, մեծ հաշվով, ոչինչ չփոխող ռազմական արտադրանքի որոշակի չափաքանակի առաքմամբ:

 

Որքան էլ որ դաժան է հնչում, բայց ամենահիշվող բանը, որ Նիկոլն ու Մակրոնը երևացին միասին, դա մեծն Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությունն էր: Նրանց վերջին հանդիպումը գլոբալ առումով երկու «լուզերների», անհաջողակների պրոտոկոլ էր (Հայցում եմ Ֆրանսիայի նախագահի ներողամտությունը՝ իրեն Փաշինյանի հետ համեմատելու համար. նա եվրոպական և ազգային ընտրություններում իրար հաջորդող պարտություններից, ԵՄ-ի ներսում նվազող հեղինակությամբ հանդերձ, բարձրագույն լիգայում խաղացող դերակատար է, ի տարբերություն աշխարհի արվարձանների առաջնությունում հանդես եկող Փաշինյանի):

 

Առհասարակ նկատե՞լ եք, որ Նիկոլի մոտ այդպես էլ չի հաջողվել երկրի համար պիտանի որևէ ամուր անձնական հարաբերություններ հաստատել միջազգային ասպարեզում պինդ և հեղինակավոր ղեկավարների հետ:

 

Նույն ԵՄ-ում նրա մյուս «մոտիկը» մեկ այլ թույլ և ձախողակ ղեկավար, Արցախի հարցում իր մեղքի մեծ չաբաբաժինն ունեցող Եվրոպական Խորհրդի չսիրված նախագահ Շառլ Միշելն էր, այլ ոչ թե ավելի ամուր և ձիգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

 

Համեմատե՛ք նույն Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի, Ժան-Կլոդ Յունկերի կամ Դոնալդ Տուսկի հարաբերությունների էներգետիկայի և մեր երկրի համար դրական ազդեցությունների հետ:

 

Նույն փարիզյան այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովին Փաշինյանի ձևական մասնակցությունը կրկին աղ ցանեց նրա մեղքով այս 6 տարիների բաց թողած հնարավորությունների վերքի վրա: Չէ՞ որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը, որ դարձել էր ՀՀ երրորդ նախագահի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը և հմտորեն կյանքի էր կոչվում նախևառաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով, նպատակ ուներ լրացուցիչ հենարան ստեղծել ոչ միայն Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում, այլև կապեր ամրացնել մի քանի տասնյակ այլ` աֆրիկյան և ասիական երկրների հետ և նաև դրանով չեզոքացնել Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը Չմիավորված երկրների շարժման ներսում:

 

Սակայն նախկինների այդքան մեծ ջանքերով Հայաստան բերված 2018-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Նիկոլը վերածեց ոչ մի ռեալ քաղաքական հետք և ազդեցություն չթողած ռաբիս ճաշկերույթի, մինչ Ալիևն իր հակահայ քարոզչությամբ հերթով լվանում էր Գլոբալ Հարավի միջին և մանր երկրների գլուխները:

 

Մոսկովյան վերջին այցի բովանդակությունը նույնպես ձևական էր, ավելին` արտաքին քաղաքական շիզոֆրենիայի շարքից էր:

 

«ՀԱՊԿ-ը բոյկոտում ենք, բայց ԱՊՀ գնում ենք», «Ռուսաստանը մեղավոր է, բայց Պուտինի ծնունդը պիտի շնորհավորեմ», «Ադրբեջանի հետ ֆիկտիվ թուղթ ստորագրել ուզում ենք, բայց ԱՊՀ նախարարական հայտարարություններին դեմ ենք», «Արևմուտքում Ալիևին հանդիպել պատրաստ ենք, բայց Մոսկվայում՝ չէ», «Ռուսաստանը խեղաթյուրում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, բայց անձնական հանդիպման ժամանակ հանգիստ նստած ենք տեղներս, երբ Փաշինյանի հայրանունը երկու անգամ սխալ է հնչեցվում»` այս հակասությունների շարքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի հետ մերձենալու այդպես էլ չբավարարվող և կեղծ տենչանքով:

 

Գիտեմ, որ հետևյալ միտքը շատ-շատերին դուր չի գա, ինչպես արևմտամետներին, այդպես էլ՝ ռուսամետներին, բայց դրանից իրականությունը չի փոխվում. 18-19-րդ դարերում հայ ժողովուրդը Ռուսաստանին ընտրել է իր մտքում և սրտում՝ որպես «Եվրոպայի»: Այո, թուրքական և պարսկական լծի տակ դարեր շարունակ տառապող հայերի համար այդ ժամանակահատվածում Ռուսաստանն ընկալվել է որպես «Եվրոպա»՝ քրիստոնեական և առավել զարգացած պետություն: Այլ բան է, թե որքանով է այսօրվա Ռուսաստանն իր «ասիականացման» նոր տենդենցներում լինելու «Եվրոպա», կամ որքանով է այսօրվա ԵՄ-ն իր «ամերիկանացման» ներկայիս փուլում մնալու «Եվրոպա»: Բայց այս տարիների ընթացքում աշխարհագրությունը չի փոխվել, և Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա:

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

ՀՀԿ փոխնախագահ

 

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 

08.10.2024

 





Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրողՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածունԳերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` ԹրամփըԿուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ)«Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ«Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը«Ժողովուրդ». Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելուԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետՈւկրաինայի բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկում, իսկ Կուպյանսկի մոտ արգելափակված է մինչև 15 հազար զինվորական. ՊուտինՌուսական բանակը հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել Կուրսկի ճակատում. Ուկրաիանկան ԳՇ (MAP)Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» 8 անպատասխան գնդակ ընդունեց Լոնդոնի «Չելսիից»(տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուրԿրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունըՄինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասինԲայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլիԹրամփը ատում է Զելենսկուն․ Комсомольская правдаՀայ գիտնականները նոր տվյալներ են ստացել՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համարՊահեր, որոնք պետք է բաց թողնել. հոգեբանի խորհուրդըW25 և W25 Flip ծալվող սմարթֆոնները․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանքԻնչու էր Իլոն Մասկը աջակցում Թրամփին․ ReutersԴեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը․ Իրանի դեսպանՓաշինյանը շփվում է Մակրոնի և Օրբանի հետ՝ Բուդապեշտում (տեսանյութ)«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ինԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top