Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. Սրբազան
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ոչ ոք չի կարող խոչընդոտել, ինչո՞ւ պետք է խորընդոտեն: Այս մասին այսօր Դատախազության շենքի դիմաց հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Դիմեք իրենց գրասենյակներին, կամ անձնապես իրենց հարցրեք այդ մասին՝ աջակցո՞ւմ են, թե ոչ։ Գոյություն ունի մեկ թիրախ՝ ՀՀ սպառնալիքը, որը գտնվում է կառավարության շենքում։ Նրանք, ովքեր համաձայն, համամիտ են, որ չարիքը դա է և միտված են այն հեռացնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետականությունը ազատագրվի, բարի են եկել, հազար բարի։ Սա ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի անձնական տիրույթն ու դաշտն է, ոչ էլ կուսակցություն է կամ ընդդիմություն»,- նշեց Սրբազանը։
Նրա խոսքով՝ լրատվականներին հետևելով տեսնում է, թե ինչպես են թիրաախավորում Սրբազան շարժումը․ «Սա որևէ մեկի պայքարը չէ, սա շարժում է, ովքեր հավատում են, որ Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը գտնվում է կառավարության շենքում և նա պետք է անհապաղ հեռացվի»։