Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՄիջուկային զենք ունեցող հինգ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն միջուկային P5 ձևաչափով առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում` Նյու Յորքում կայանալիք Առաջին կոմիտեի նիստի շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այո, այժմ Նյու Յորքում ընթացող հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի կունենան համապատասխան շփումներ։ Այնտեղ մենք ավելի մանրամասն և ավելի կոնկրետ կիմանանք հնգյակում չինական համակարգման պլանների մասին»,- ասել է դիվանագետը։
Սերգեյ Ռյաբկովը հավելել է, որ հանդիպումը պետք է կայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
«Մենք հուսով ենք, որ այս ձևաչափի արևմտյան երեք մասնակիցներն իրենց գոնե մի փոքր ավելի կառուցողական կպահեն»,- ասել է դիվանագետը։
Սեպտեմբերին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն արդեն արձանագրել է Արևմուտքի առաջին արձագանքը միջուկային դոկտրինի փոփոխություններին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։