Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջև Ջուր չի լինի. հասցեներ Աշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան «Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետ Դագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրող Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan «Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` Թրամփը Կուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ) «Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ

Դուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաք

Ներքաղաքական

Նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը գրում է.

Քաղաքականությունը բավականին լուրջ զբաղմունք է մանկուրտներին վստահելու համար։ Բայց, արի ու տես, բոլոր ժամանակներում հայտնվում են պուճուրիկ մանկուրտներ, տարիների մեջ այդպես էլ չկայացող, <նոլիկ> մնացած, անդեմ, <քաղաքական> մուրացիկներ, որ ոտքի տակ ընկնելով ուզում են դրսեւորվել, ցուցադրվել, ու, քանի որ իրենք ոչինչ են իրենց ներկայով եւ, առավել եւս՝ անցյալով, իրենց կսմիթները ուղղում են հզորներին։ Անշուշտ այդ բանը դրանք չեն անում իրենց սեփական խելքով, քանի որ ներքինիներին խելք տրված չէ։ Դրանք ամեն ինչ անում են կոնկրետ ուղղորդումով, <վճարով> եւ <իրենց լուսավոր ապագայի> խոստումների դիմաց։ Չհասկանալով, որ իրենց խաբում են։

Այս մարդիկ հիմնականում ակտիվանում են, երբ իրենց թվում է հսկաները կրկին մեծահոգի կգտնվեն եւ իրենց <բանի տեղ> չեն դնի։ Բայց, այս դեպքում կարծում եմ դրանց պատասխանելը, ավելի ճիշտ՝ իրենց տեղը դնելը խիստ կարեւոր է։ Որովհետեւ, այս պուճուրիկ մանկուրտները իրենց էժանագին, մտացածին ակնարկներով, սոցցանցերում գրառումներով եւ իրենց նմանների հետ հարցազրույցներում իրականում, մոտեցնում են մեր պետականության վերջնական կործանումը։ Նիկոլիկների այս զանգվածը վախկոտների եւ պնակալեզների մի տրցակ է, դրանք իրենց եղկելի կոչերով, առաջարկներով օգնում են իրենց ստնտուին, որ վերջինս վերջնականապես երկիրը տա թշնամուն եւ քանդի հայոց պետականության վերջին կանգուն պատերը։ Թողնենք դրանց տապակվեն իրենց թույնի մեջ, եւ անդրադառնամ ամենակարեւորին։  

Որեւէ մեկի համար այլեւս աներկբա է, անցած դժնդակ վեց տարիները վկա, նաեւ՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո անցած չորս տարիները, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, անկեղծ, համառ, տքնաջան եւ անդավաճան կռիվ է տալիս ընդդեմ երկիրը քանդողների, ընդդեմ նիկոլի եւ նիկոլիզի։ Բոլորն են հասկանում, որ առանց ՀՀԿ-ի սրանց դեմ պայքարում հաղթելը անհնարին է, հասկանում են, որ եթե որոշ պուճուրիկներ ոտքի տակ չընկնեն, հաղթանակը շատ ավելի արագ եւ արդյունավետ կլինի։ Եւ, բոլորն են արդեն ընկալել, որ անգամ <մեռնելուց> հետո այս կուսակցությունը չմեռավ,հակառակը՝ ավելի ամրացավ , որովհետեւ մնացին մաքուրները, հավատարիմները, գաղափարականները,իսկ նախկին պատեհապաշտ զանգվածն այսօր էլ նիկոլի համար է ծեքծեքում, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի առաջ էին քառատակ ծալվում։ Ախր տեսել ենք, անվանական գիտենք, դեռ էն գլխից զզվելի էիք։ Հետեւաբար դուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաք, կամ՝ ընդդիմադիր դաշտից խոսեք, ընդդիմությանը խորհուրդ տաք։ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մինչեւ վերջ կենացմահու կռիվ է տալու երկիրն ազատագրելու, պետականությունը փրկելու եւ բանակը կրկին հզորացնելու համար։ Այս պայքարում ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համառությունը ոմանց դիվադադար է արել,իսկ, ընդդիմադիր դաշտում իբր որոշ տեղավորվածներ, նրանք, որ նիկոլի հետ աշխատեցին 2018-ից հետո,ոչ բոլորը, / ոչ թե պայքարում են, այլ՝ իմիտացիա են անում։  

Ոմանք փորձում են իրենց գլխից բարձր թռչել, երբ ակնհայտ է, որ ծնվել են սողալու համար։ Ասածս ամփոփելով դրանց ուզում եմ ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, Սերժ Սարգսյանի անունը եւ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ մի լավ մտածեք։ 

Որպես ամփոփում հարց տամ ՝ 

 իրո՞ք ուզում եք երկիրն ազատվի նիկոլից եւ դավաճաններից, իրո՞ք ուզում եք փրկել հայոց պետականությունը, 

իրո՞ք ուզում եք ձեր երեխաները հայեցի կրթվեն ու հայ մեծանան, 

իրո՞ք ուզում եք կրկին մարտունակ բանակն ունենալ

իրո՞ք ո՞ւզում եք մաքրել <ավգյան ախոռները>,

իրո՞ք ո՞ւզում եք սահմաններն ամուր լինեն, 

իրո՞ք ուզում եք, որ Արցախի հարցը փակված չհամարվի, 

իրո՞ք ուզում եք նիկոլին հեռացնել եւ դատել

ուրեմն՝ կանգնեք ՀՀԿ-ի կողքին, կանգնեք Սերժ Սարգսյանի կողքին․․Մնացած ինչ անում եք այսօր եւ դեռ կանեք՝ զուտ նիկոլի ջրաղացին ջուր լցնելու մեյմունություն է։

Նա երկրի պես ձեզ էլ է վարի տալու, չկասկածեք․․

Մարգարիտ Եսայան

10.10.2024

 





Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջևՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրողՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածունԳերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` ԹրամփըԿուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ)«Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ«Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը«Ժողովուրդ». Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելուԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետՈւկրաինայի բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկում, իսկ Կուպյանսկի մոտ արգելափակված է մինչև 15 հազար զինվորական. ՊուտինՌուսական բանակը հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել Կուրսկի ճակատում. Ուկրաիանկան ԳՇ (MAP)Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» 8 անպատասխան գնդակ ընդունեց Լոնդոնի «Չելսիից»(տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուրԿրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունըՄինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասինԲայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլիԹրամփը ատում է Զելենսկուն․ Комсомольская правдаՀայ գիտնականները նոր տվյալներ են ստացել՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համարՊահեր, որոնք պետք է բաց թողնել. հոգեբանի խորհուրդըW25 և W25 Flip ծալվող սմարթֆոնները․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանքԻնչու էր Իլոն Մասկը աջակցում Թրամփին․ ReutersԴեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը․ Իրանի դեսպանՓաշինյանը շփվում է Մակրոնի և Օրբանի հետ՝ Բուդապեշտում (տեսանյութ)«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top