Կադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասին
ՄիջազգայինՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Մոսկվայի Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո զգուշացրել է դաղստանցի սենատոր Սուլեյման Քերիմովի և Պետդումայի երկու պատգամավորներ Բեխան Բարախոևի և Ռիզվան Կուրբանովի նկատմամբ արյան վրեժի մասին։ Նա իր գնահատականն է տվել Telegram-ի ալիքում:
Չեչնիայի ղեկավարը հանրապետության անվտանգության բլոկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ անհնար է ազգային երանգ տալ Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած միջադեպին և մարդկանց իրար դեմ հանել ներքին կոնֆլիկտի պատճառով։
«Եթե որևէ մեկը բողոքներ ունի Կադիրովի մարդկանցից, թող ինձ անձամբ հայտնի, քանի որ ես գլխավորն եմ։ Եթե նրանք հակառակը չապացուցեն, ես պաշտոնապես հայտարարում եմ արյան վրեժի մասին»,- ասել է Կադիրովը։