Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունի
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Матч ТВ»-ն գրում է, որ ռուսական «Կրասնոդարի» ավագը Հայաստանի հավաքականի հետ չի մեկնել Ֆարերյան կղզիներ։ 24-ամյա Սպերցյանը մնացել է Երևանում և հույս ունի մասնակցել Հյուսիային Մակեդոնիայի հավաքականի դեմ հաջորդ հանդիպմանը։
Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։