ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ) Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունը Մասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանել Մխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. Տիկնիզյան Արմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ) Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականին Օրվա խորհուրդ. նոյեմբերի 8 Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջև Ջուր չի լինի. հասցեներ

Նախընտրական կենացները քաղցրանում են

Վերլուծություն

«Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմում կա կենաց՝ մեր օրերի համար խիստ արդիական, հերոսն ասում է. «Իմ ապուպապն ասում էր, ունեմ ցանկություն տուն գնելու, բայց չունեմ հնարավորություն։ Ունեմ հնարավորություն այծ գնելու, բայց չունեմ ցանկություն։ Եկեք խմենք նրա համար, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները միշտ համապատասխանեն իրար»: Ահա հենց այսպես էլ ինքնապահպանման զրո պատասխանատվությամբ, առանց ցանկություններն ու հնարավորություններն իրար համապատասխանեցնելու մայրաքաղաքն ու մարզերը շարունակում են ապրել՝ փառատոներով, երգ ու պարով: Իհարկե, ամենեւին էլ պետք չէ օրնիբուն ողբալ, բայց առկա իրողություններից այսպես կտրվելն էլ ոչ մի լավ տեղ մեզ չեն տանելու: Եվ այսպես, նշվեց Էրեբունի-Երեւանը՝ ավելի քան ճոխ, Փաշինյան Նիկոլը լուսանցքում թողեց Անկախության օրը, իսկ քաղաքապետ Ավինյան Տիգրանը այնպիսի շուք հաղորդեց երեւանյան տոնին, կարծես, իր «Վերջին զանգը» լիներ: «Ամոթ, կսկիծ, զզվանք, ուրիշ ոչինչ», - այսպես է բնութագրում տոնակատարությունները 44- օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանն էլ հորդորում է. «Տղե՛րքխելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն բան կորցնելու հեռանկարն առավել քան իրատեսական է»:

Իսկ տոնակատարությունների շիրմայի ներքո իշխանությունը շարունակում է պատրաստվել նախընտրական քարոզարշավի: Ուշ թե շուտ նիկոլականները գիտակցում են, որ հողն իրենց ոտքի տակից փախչում է, իսկ ընտրություններն անխուսափելի են դառնում: Սրանով էլ պայմանավորված՝ քաղաքական դաշտում ակտիվացել են իշխանական գրպաններում ու գզրոցներում գտնվող քաղաքական դեմքերը: Նույնիսկ Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ականներն են «հատուկ հանձնարարություններով» ակտիվացել, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ մշակողներն այսօր դարձել են ԵԱՏՄ պաշտպաններ: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը գործի է դրել իրավապահներին, հերթը հասել է անգամ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Նրա փաստաբան Տիգրան Գրիգորյանը տեղեկացրել է, որ Բալասանյան կրտսերի նկատմամբ դատարանը մերժել է կիրառել կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ եւ տնային կալանք: Դե, ընտրություններից առաջ, որպես կանոն, միշտ էլ փորձում են մի կողմից իրենց ուժը ցույց տալ, մյուս կողմից էլ՝ ումից ինչքան կարողանան փող «քերեն»: Մի կողմ դնենք Բալասանյանների հարցը եւ իրավիճակը քննարկենք ընդհանրապես: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ուշագրավ մի դիտարկում է արել: Ասում է. «Նիկոլական ռեժիմի ապօրինությունների, ազգադավության, բեսպրեդելի մասին օրական առնվազն 3-4 թեմա է բացվում դաշտում։ Ինչպես բացվում է, այդպես էլ` մարում։ Թեմաներ, որոնցից յուրաքանչյուրը մինչ 2018 թվականն ամիսներով ու տարիներով կմնար օրակարգային, կքննարկվեր այնքան, որ տաքսիստից մինչեւ պետական ծառայող բոլորը կիմանային այդ մասին ու կհավատային, ինչքան էլ անհեթեթ լիներ այդ թեման։ Մեր օրերում ընդդիմադիր խոսող գլուխների զգալի մասը զբաղված է կա՛մ Նիկոլի խեղկատակությունները քննարկելով, կա՛մ իրար արյուն խմելով եւ առանց հոգնելու տարածելով այդ պառակտիչ, քայքայիչ, հոգնեցնող ու մարդկանց ապատիայի մեջ գցող խոսույթները»։

Վրթանեսյանն այսօր ընդամենը 6-7 ընդդիմադիր պատգամավոր է դաշտում տեսնում ու 20-ից ոչ ավել ակտիվ խոսողներ. «Նրանք են, որ ամեն օր, հետեւողական ձեւով օկուպացիոն ռեժիմի հանցագործություններից խոսում են ճիշտ շեշտադրումներով, այլ ոչ թե ծամծում են Նիկոլի ոտքերը, ծիծիկները, հեծանիվը, «ապիկարությունը», «փնթիությունը» եւ զբաղված չեն Նիկոլին իրար գրպանները գցելով։ Այս տեմպերով Նիկոլն անվերջ է։ Առանց շատ լարվելու նա վարի կտա Հայաստանն ու կմեկնի Ֆլորիդա` «վաստակած» հանգիստը վայելելու»։

ԻՆՉՊԵՍ ԿՎԱՐՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Ներքաղաքական իրադարձությունների զարգացման նոր թափ առնելու մասին է հուշում նաեւ այն, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը՝ ներպետական վավերացման։ Օրենքի նախագիծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նա էլ կլինի հիմնական զեկուցողը։ Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ստորագրել են օգոստոսի 30-ին: Պարզ է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկելու, բայց իշխանության ձայները բավարար են՝ առանց ընդդիմության կանոնակարգը վավերացնելու համար։ Հետեւաբար, ի՞նչ են անելու ընդդիմադիր օրենսդիրները:

Իհարկե, կլինեն պատգամավորներ, ովքեր պատրաստ են վայր դնել մանդատները, բայց արդյոք բոլորն են պատրաստ դրան: Չէ որ, օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասում էր, որ իրենք չեն լինի այն խորհրդարանում, որը կփորձի վավերացնել կապիտուլյացիոն փաստաթուղթ: Իսկ այն, որ այս փաստաթուղթն իր տեսակով կապիտուլյացիոն է, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակները: Ասել, թե հեսա-հեսա խորհրդարանական ընդդդիմությունը մանդատները վայր է դնելու, վաղաժամ է, հատկապես, որ սահմանադրագետները ժամանակին կոկորդ էին պատռում, թե դրանից խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվի: Ուստի՝ այս հարցում փողոցում տեղի ունեցող իրադարձություններն են լինելու վճռորոշ: Բագրատ սրբազանը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հավաստիացնում էր, թե գիտեն ինչ են անելու, ավելին՝ անոնսավորում էր, որ ինչ-ինչ իրադարձություններ են տեղի ունենալու: Ու թեպետ դրան հաջորդեցին Էրեբունի-Երեւան տոնակատարությունները, բայց ակներեւ է, որ խորհրդարանական նիստերին զուգահեռ ինչ-ինչ դեպքեր եւս տեղի կունենան: Ով ինչ կշահի դրանից, դժվար է ասել, բայց ուշացած աշունը շտապում է թեժանալ:

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ ԴԱՌՆԱԼՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Այս ֆոնին հատկանշական էր նաեւ այն, որ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե օրերս Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՀՖՄ-ն հայտարարություն էր տարածել Հայաստանում նախկինների ու ներկաների ազդեցության տիրույթից դուրս ընդդիմադիր Երրորդ ուժ ձեւավորելու մասին։ Ընդ որում՝ այն կարճ ժամանակում լայն թափ է առել:

Ֆորումի հայտարարությանն արձագանքել են «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Սահմանադրական Իրավունք միություն», «Համերաշխություն», «Ալյանս», «Հայկական ազգային պետականություն», «Հայաստանի ժողովրդական Ազատական Միություն» կուսակցությունները, «Մեկ ազգ» հանրային միավորման նախաձեռնող խումբը, «Հանրային բարեկեցություն» հասարակական նախաձեռնությունը եւ այլ քաղաքական ուժեր, հասարակական նախաձեռնություններ: Ձեւավորվում են աշխատանքային խմբեր, բացվում գրասենյակներ: Այս ամենը պարզ է, որ առաջին հերթին պետք է անհանգստացներ օրվա իշխանության արեւմտյան տերերին: Թերեւս չի բացառվում, որ հենց այս ամենով էլ պայմանավորված՝ Լոնդոնում Ա. Գրիգորյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականինՊուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովինԹքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե ՄելիքյանՕրվա խորհուրդ. նոյեմբերի 8Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջևՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրողՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածունԳերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց. հիմքն Ուկրաինան էր, պատճառը` ԹրամփըԿուրախովո տանող բոլոր ճանապարհները փակվելու շեմին են. Ուկրաինական աղբյուրներ (Քարտեզ)«Հրապարակ». Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ«Ժողովուրդ». 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը«Ժողովուրդ». Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելուԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետՈւկրաինայի բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկում, իսկ Կուպյանսկի մոտ արգելափակված է մինչև 15 հազար զինվորական. ՊուտինՌուսական բանակը հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել Կուրսկի ճակատում. Ուկրաիանկան ԳՇ (MAP)Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» 8 անպատասխան գնդակ ընդունեց Լոնդոնի «Չելսիից»(տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուրԿրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունըՄինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top