Կոնֆերենցիաների լիգա.«Նոան» պարտվեց ԱՊՕԷԼ-ին (տեսանյութ) Իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար. Անդրանիկ Իսպիրյան Տխրեցնում է. «Սլովանի» մարզիչը` Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին «Ալ-Ֆատեհը» չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել Սելարայանին ԱՊՕԵԼ-ի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը ձախողեց ելույթը Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից Ոչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ Դեմոյան Ինչ է կատարվում Meta-ի հետ. Հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետը մանրամասներ է ներկայացնում Ձվածեղը քանի՞ ձվով եք ուտում վարչապետ ջան. ի՞նչ են գրում քաղաքացիները Փաշինյանին

Գտնվել է Նիկոլի չունեցած իզմը

Վերլուծություն

2018 թվականին դեռեւս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը հարց էր տվել, մասնավորապես ասելով. «Մենք ազգային պահպանողականներ ենք, հետեւում ենք ազգային պահպանողական գաղափարախոսությանը, եւ մեզ համար կարեւոր է ազգային զարգացումը, ազգային պատկերացումներն ու ինքնությունը, ազգային ոգին, իսկ դուք, կարծես թե, լիբերալ եք, եւ մենք միշտ իրար հակադիր բեւեռներում ենք եղել, ասեք` ձեր արժեհամակարգը ո՞րն է»: Ու հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, որ իրենք ոչ մի «իզմ» չունեն, այսինքն` ոչ մի գաղափարախոսություն, ըստ էության, չունեն, «իզմերին» դեմ են: Ինչ եղավ դրա հետեւանքը, այսօր արդեն բոլորն են տեսնում: Մինչդեռ հենց այդ օրն արդեն իսկ ամենքին ամեն ինչ պետք է պարզ լիներ:

Ինչու հիշեցինք ներքաղաքական դիսկուրսում մշտապես մեջբերվող այս հարցուպատասխանը, որովհետեւ, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ընդգծում, իզմեր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումներից, դեգերումներից հետո՝ գտել է իր ամենահարազատ իզմը. դա լափիզմն է: Այս մասին Աշոտյանը նշել է իր գործով հերթական դատական նիստի ավարտից հետո՝ դատական նիստերի դահլիճում: Ըստ նրա. «Կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է, որ պետության 8-9-ը ֆունկցիաներից ամենաբազայինը երաշխավորել ու վերջ։ Իրականության մեջ դա խթանելու է արտագաղթը։ Եթե պետության ֆունկցիան կերակրելն է, եւ հայը պիտի Հայաստանում մնա զուտ ուտելու համար, ապա ԱՄՆ-ում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ` ավելի լավ, Ֆրանսիայում ամենալավն են կերակրում»: Ահա սա է ողջ ճշմարտությունն օրվա իշխանության մասին, ինչը ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, վերահաստատում են ամեն օր: Հենց այս տրամաբանության շրջանակում էլ Ազգային ժողովում քննարկվեց 2025 թվականի պետական բյուջեն, իսկ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ունեցավ լավ երեկո Մարզահամերգային համալիրում գտնվող ճոխ ռեստորանում:

ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵԿԸ՝ «ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ ՄՅՈՒՍԸ

2025թ․պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է, նույնաբովանդակ մի պնդում էլ կատարեց «Շողակաթ» հեռուստաընկերության մասին։ Այսինքն, եթե, որեւէ պատգամավորի մտավոր կարողությունները չեն բավարարում որեւէ մշակութային հանրային միջոցի հետեւել, նշանակում է՝ այն բոլորի համար անհետաքրքիր է։

Ավելի ողբերգական էին հաջորդ պնդումնները, որոնք կատարվեցին ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ էլի Ծովինար Վարդանյանի կողմից, թե՝ եթե Հանրային ռադիոյի միջոցները բավարար չեն, եկեք փակենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը եւ միջոցներն ուղղենք Հանրային ռադիոյին։

Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի երկրում ենք ապրում մենք, մեկը ոչնչացնելով՝ լուծում են մյուսի հարցը, բայց երբեք այս պատգամավորները չեն ասում, որ եկեք հանրային միջոցների խնայողություն կատարենք, ենթադրենք այս տարվա կառավարության պարգեւավճարները հանենք եւ միջոցներ ուղղենք Հանրային ռադիոյին կամ, օրինակ, Աննա Հակոբյանին նոր գերթանկարժեք մեքենա ու պայուսակ չգնենք, այլ այդ գումարները նվիրաբերենք Հանրային ռադիոյին։ Ստացվում է, որ Հայաստանում, եթե պատգամավորը մի որեւէ կարեւոր կառույցի կամ հաստատության հանդեպ վերապահում ունի, ապա կարող է իր պաշտոնեական դիրքը չարաշահել, ու այն ուղղակի փակել։

Օրինակ` նախորդ տարի հարց էր բարձրացվել, որ օրենքի պահանջ է դրված Հայ Եկեղեցու պատմության գրքերի բովանդակությունը պետք է քննարկել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, իսկ դրան հետեւեց մի այսպիսի պատասխան, որ իշխող ուժը հանել է այդ առարկան ու քննարկելու ոչինչ չկա։ Ու սա կրկին խոսում է այս մարդկանց թշվառության ու անհեռատեսության մասին, էլ չասենք, որ նույնն արեցին Արցախի հետ՝ չկա Արցախը, չկա օրենքի պահանջ` պահպանելու Արցախի անվտանգությունը։ Իրենց համար խնդիր լուծելու տարբերակն ազատվելն է խնդրից։

Հիմա, եթե չկարողանան բանակ պահել, ի՞նչ պետք է անեն, անշո՛ւշտ, պետք է փակեն բանակը եւ ասեն, որ մեզ պաշտպանվել պետք չէ, միջազգային մի քանի պայմանագրով հարցը կլուծենք։ Աղքատությունը շատանո՞ւմ է, էլի հոգ չէ, «ժողվարչապետ ջանը» կհայտարարի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, ու բոլորը կհամակերպվեն: Կառավարելուց խանգարում են ընդիմադիրնե՞րը, էլի խնդիր չկա, ՔՊ պատգամավորները կասեն՝ եկեք քննարկենք այն հարցը, որ Հայաստանի քաղաքական դաշտում միայն ՔՊ-ն թող լինի, չէ որ ՔՊ-ժողովուրդ նույն բանն է։

Այսպես, իշխանությունների պարզամտությունն ու լափիզմը դարձել է կառավարման թշվառության պատճառ, գրեթե բոլոր գերատեսչությունները, կառույցները, կազմակերպությունները հայտնվել են լուրջ ճգնաժամի առաջ։ Օրինակ, եթե պարզվի, որ Գիտությունների ազգային ակադեմիան խնդիր է, ապա կփակեն այն, իսկ գումարները կներդնեն հեծանվասպորտի մեջ, ու դա կմատուցեն իբրեւ կարեւոր ձեռքբերում Հայաստանի համար։ Մի հատ էլ ինքնագոհ կհայտարարեն՝ «կեցցե՜ հեծանիվը»… Այս խղճուկ վիճակում գտնվող Հայաստանը նույն սցենարով նաեւ զարգացնում է իր արտաքին քաղաքականությունը. կասենք՝ Ռուսաստանը վատն է, իրեն կհեռացնենք եւ կգնանք ոչ թե շենգեն վիզայով, այլ «Եվրաքվե»-ով Եվրոպա, իսկ եթե Եվրոպան էլ չգոհացնի, «չերեզ» Մեքսիկա կգնանք Ամերիկա, իսկ եթե Ամերիկան էլ չարդարացնի, էլի հոգ չէ, կհայտարարենք, որ մենք մեզ պետք է պաշտպանենք։

6-ամյա կառավարման շրջանում ՔՊ-ի այս գործելակերպի հետեւանքով այսօր Հայաստանից երես է թեքում նաեւ սփյուռքը, որովհետեւ Փաշինյանը մշտապես սփյուռքահայերի հետ հանդիպմանը հաթաթա է տալիս, թե սիրում եք ձեր երկիրը, եկեք ու պահեք՝ առանց խորամուխ լինելու, որ ապագայում նա էլ կարող է լավագույն սցենարի դեպքում՝ դառնալ սփյուռքահայ ՔՊ-ական։

ԱՆՆԱՅԻ «ՀԱՋՈՂԱԿ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ՇԱՐՔՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՉԿԱՐ

Իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երեկ զարմանահրաշ երեկո է ունեցել Մարզահամերգային համալիրի շենքում գտնվող հայտնի ռեստորանում՝ հանդիպելով «հաջողակ տղամարդկանց»: Շտապենք նշել, որ այդ հաջողակ տղամարդկանց շարքերում իր տղամարդը՝ Նիկոլ Փաշինյանը չկար: Ով կսպասեր չէ՞ Հակոբյան Աննայից, որ հենց իր համար Փաշինյան Նիկոլը չի համարվի հաջողակ: Բայց սա չէ ամենահետաքրքիրը: Հաջողակ են համարվել այն տղամարդիկ, ովքեր Աննա Հակոբյանի հետ ռեստորանում երեկո անցկացնելու համար վճարել են մեկ միլիոն դրամ: Հետո էլ զուգվել-զարդարվել ծաղկեփնջերով գնացել են Աննայի հետ հանդիպման՝ մարդիկ, որոնք ֆինանսավորում են նիկոլական ռեժիմին: Ովքեր են նրանք, դեռ անուն առ անուն կանդրադառնանք: Չէ որ նրանք այն գործարարներն են, որոնք գումարներ մուծելով Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ այս իշխանության հետ հավասարաչափ պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչի հասցրել են մեր երկիրը: Հետեւապես, այո՛, անուն առ անուն պետք է իմանալ, թե ովքեր են այդ գործարար-բիզնեսմենները, որպեսզի վաղը բոյկոտվեն նրանց արտադրած ապրանքներն ու մատուցած ծառայությունները:

ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ

Այս ֆոնին, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, ոչ պակաս ուշագրավ է: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով՝ միայն թե այս անգամ ոչ թե Հանրայինով, այլ` էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկով: Բագրատ սրբազանն այլեւս համախմբող դերակատարությունից տպավորություն էր, որ որոշել է անցում կատարել մուննաթային քաղաքականության: Մեկ ժամ հարցազրույցի ընթացքում ասածն այն էր, որ Նիկոլը նեռն է, ինքը՝ սրբազանը, իր ընդդիմախոսներն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս հանցագործների խումբ են, ավելին, ըստ նրա, ընդդիմախոսները դեռ պետք է շատ աճեն, որ դառնան իրեն ընդդիմախոս, բայց ովքեր են նրանք, այդպես էլ չիմացանք, հետո էլ ասաց, թե ընդդիմախոս ինքը չունի՝ կարծես թե, մեկ շարքում դնելով ընդդիմախոսներին ու նիկոլականներին: Անսխալականության սինդրո՞մ է սա, թե՞ այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանելու հետեւանք, դժվար է ասել, բայց համաձայնեք, որ վտանգավոր տենդենց է: Որքան էլ ցավալի է արձանագրել, բայց ստացվում է, որ Բագրատ սրբազանն իր անհանդուրժողականությամբ ոչնչով չի տարբերվում իր քաղաքական ախոյան Փաշինյան Նիկոլից: Հարցազրույցում հատկանշական էր նաեւ շարժման նյութական հնարավորությունների վերաբերյալ հարցադրումը, որին ի պատասխան Բագրատ սրբազանն ասաց, որ ինքը ֆինանսներով չի զբաղվում՝ ո՛չ դետալներով, ո՛չ էլ մանրամասնություններով: Ըստ էության, ասում է, թե՝ այս ամբողջ աղետի մեջ, ձեզ բեմի ֆինանսավորո՞ւմն է հետաքրքրում: Այ քեզ բա՜ն: Բա չիմանա՞նք, թե որտեղի՞ց շարժմանն այդքան գումար, օրինակ, Մարզահամերգային համալիրը վարձակալելու համար, գոնե չճշտե՞նք՝ գումար տվողը բարեկամ է, թե՞… Ընդ որում՝ խոսքը միլիոնների մասին է, եւ այս պարագայում արժանահավատ չի թվում, որ շարքային ցուցարարը մի հատ էլ ինքը գումար կվճարեր՝ հանուն թեկուզ ամենանվիրական գաղափարի: Իսկ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ոչ ոք ոչ մեկի մի լումա անգամ հենց այնպես չի տա: Եթե տվել են, ուրեմն՝ պահանջելու են դրա դիմաց ինչ-որ բան, եթե ոչ այսօր, ապա` վաղը: Իսկ եթե, իսկապես, Բագրատ սրբազանը չի տիրապետում իր իսկ ղեկավարած շարժման ֆինանսական ելումուտի տվյալներին, ապա շատ ավելի վատ: Չէ որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է շամպայնը: Բայց հարցերի հարցը մնում է, թե ի՞նչ եղավ թեժ աշունը, ինչո՞ւ մայիսը դարձավ հունիս, սեպտեմբերն էլ, հոկտեմբերի վրա թռիչք կատարելով, դարձավ արդեն նոյեմբեր: Իհարկե, այս հարցերը հռետորական են, որովհետեւ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով, ըստ տարածված հայտարարության, երկու օրով մեկնում է արտերկիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Կոնֆերենցիաների լիգա.«Նոան» պարտվեց ԱՊՕԷԼ-ին (տեսանյութ)Իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար. Անդրանիկ ԻսպիրյանՏխրեցնում է. «Սլովանի» մարզիչը` Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին«Ալ-Ֆատեհը» չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել Սելարայանին ԱՊՕԵԼ-ի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը ձախողեց ելույթը Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարիցՈչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ ԴեմոյանԻնչ է կատարվում Meta-ի հետ. Հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետը մանրամասներ է ներկայացնումՁվածեղը քանի՞ ձվով եք ուտում վարչապետ ջան. ի՞նչ են գրում քաղաքացիները ՓաշինյանինՇիրակի փոխմարզպետն ազատվել է պաշտոնիցՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուՄեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրությունԹրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունըԹրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ TimeՊապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցերԵթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian infoԲուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Ինչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԴուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինելԲախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրոԳիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոՊատերազմի, արյան ուրվականը մաղելու է բոլորին. Ահասարսուռ կանխատեսումներԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top