Գեղեցիկ կնոջ հատկանիշները՝ ըստ Օդրի Հեփբերնի
Ախ կանայքՀմայիչ Օդրի Հեփբերնը հաճույքով էր կիսվում իր գեղեցկության գաղտնիքներով, բայց դրանք այնպիսին չէին, ինչպիսին ասում էին այլ հայտնիներ… Օրինակ՝ «Կնոջ գեղեցկությունը հոգատարության մեջ է, որը նա տալիս է սիրով և կրքի մեջ, որը նա չի թաքցնում»:
Շրթունքները պետք է արտաբերեն միայն բարի խոսքեր
Այսպես, օրինակ, դերասանուհին ասում էր, որ իր շուրթերը գեղեցկացնելու համար կինը պետք է արտասանի բացարձակապես բարեհաճ խոսքեր:
Աչքերը մարդկանց մեջ պետք է տեսնեն միայն լավը
Իսկ աչքերը գեղեցիկ դարձնելու համար ուրիշների մեջ պետք է նկատեք միայն դրականը:
Սնունդով պետք է կիսվել կարիքավորների հետ
Գեղեցիկ կազմվածք ունենալու համար Օդրի Հեփբերնը խորհուրդ էր տալիս սնունդը կիսել քաղցածների հետ: