Զելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալ Իրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց Ասադին Սիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ) ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացել Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումը Հաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցություն Մի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. Բալասանյան Սերկևիլ. օգուտներ և վնասներ Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆ Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում

Երիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ

Տեսանյութեր

Ինչպես արդեն գրել էինք, «Իրավունք» թերթը մեծ շուքով նշեց իր 35-ամյակը՝ քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչների, թերթի հավատարիմ բարեկամների հետ միասին: 35-ամյակը համեմված էր երգ ու պարով, շնորհավորանքներով եւ ուղերձներով: Հոբելյանական ողջ երեկոն վարել էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ՝ Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողուհի ԷԼԼԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի շրջանավարտ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրանք բարձր մակարդակով ու պրոֆեսիոնալ կատարեցին իրենց վստահված աշխատանքը:

Ինչպիսի՞ բարդությունների առջեւ կանգնեցիք, չէ որ սա ձեր կյանքում նման մեծ միջոցառում վարելու առաջին փորձն էր:

Գագիկ - Իրականում, որպես այդպիսին, բարդություններ չառաջացան, ավելի շատ ադրենալին էր, հետաքրքրություն, թե ինչպես մեզ կդրսեւորենք՝ պահի տակ ավելացվող նոր տեքստերով հանդերձ: Ու շատ հետաքրքիր զգացողություն կա՝ բեմական լարվածությունը, կարծում եմ, հաղթահարել ենք:

Էլլեն - Իրականում ես շատ միջոցառումներ եմ վարել, սակայն այս միջոցառումը պատասխանատու էր մեզ համար, քանի որ հյուրերն էին ականավոր գործիչներ, դիվանագետներ, եւ ակամայից հուզմունք կար, նաեւ թիմն էր շատ հետաքրքիր: Այդ բարդությունները, ինչպես նշեց Գագիկը, շատ հետաքրքիր անցան՝ նաեւ ի շնորհիվ գործընկերոջս եւ ստեղծագործական թիմի: Այնպես որ, բարդություններն իրենց բնույթով նույնիսկ հաճելի էին:

Գագիկ, ինչո՞ւ որոշեցիք Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորել, ի՞նչը մղեց Ձեզ գնալ այս ճանապարհով:

Փոքր տարիքում՝ դեռ դպրոցում, ծնողներս ուղարկեցին մի փառատոնի մասնակցելու, որը մեջս արթնացրեց սեր դեպի թատրոն, դեպի արվեստ: Դա ճակատագրական եղավ ինձ համար: Մեր ընտանիքում ոչ ոք այդ բնագավառում չէր աշխատում, շատ եմ փնտրել ու հասկացել եմ, որ այդ առումով ես միակն եմ:

Էլլեն, Դուք մեծացել եւ մեծանում եք մի ընտանիքում, որտեղ մշտապես տիրում է մշակութային մթնոլորտ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Զառա Արամյանը Ձեր մայրն է: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք սովորել միջազգային հարաբերություններ բաժնում, որը ոչ մի կապ չունի կինոյի, դերասանության հետ:

Իրականում շատ հապճեպ կայացրի որոշումս՝ սովորել միջազգային հարաբերություններում: Հայրս մասնագիտությամբ իրավաբան է, ու հաճախ մտածում էի՝ գուցե հորս ուղղությամբ շարունակեմ ու, ամեն դեպքում, ես էլ իրավագիտություն մասնագիտությունն ընտրեմ: Սակայն միշտ շատ հետաքրքրված եմ եղել պատմությամբ, դիվանագիտական հարաբերություններով, ու դա շատ հետաքրքրեց, եւ որոշեցի ու ընտրեցի այս մասնագիտությունը: Չնայած, որ սրտիս մի մեծ անկյունում մեդիան է ու մշակույթը: Այնպես որ, կփորձեմ երկուսն էլ համատեղել: Չնայած` լավ գիտակցում եմ, որ նման դեպքում մեկն ու մեկը պետք է տուժի, սակայն հաստատ դա չի լինի մշակույթը:

Բացի հիմնական ձեր դասերից, ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեք:

Գագիկ - Մի գաղտնիք բացեմ նաեւ իմ ընկերների համար: Ես փոքր տարիքից զբաղվել եմ սպորտով՝ կարատե մարզաձեւով: Դե, հաճախում էի, բայց այդքան էլ չեմ սիրել: Որ ասեմ, տանեցիք շատ են ստիպել, որ զբաղվեմ սպորտով, դա էլ ճիշտ չի լինի, բայց, ամեն դեպքում, հետո թողեցի:

Էլլեն - Սկսեմ սպորտից. շատ տարբեր մարզաձեւերով եմ հետաքրքրվել՝ լող, ձիու վրա սլանալ, դասական պարեր: Ի դեպ, ամենից շատ դասկան պարերն եմ սիրել: Եկավ մի դժվար շրջան, երբ հաճախում էի թեթեւ ատլետիկա սպորտաձեւի խմբակ: Դա իսկապես դժար շրջան էր ինձ համար, բայց հիմա, երբ հետ եմ նայում, կասեմ, որ շատ կարեւոր էր: Դա ինձ կոփեց: Այժմ հաճախում եմ պարի: Առհասարակ, սիրում եմ փոփոխություններ՝ մի տեղ հաճախում եմ, հետո թողնում եմ՝ նոր բաներ բացահայտելու ակնկալիքով կրկին հաճախում մեկ այլ վայր:

Իսկ ի՞նչ ֆիլմեր են դիտում մեր երիտասարդները, ինչպիսի՞ երաժշտություն նախընտրում:

ԳագիկԱռհասարակ, ֆիլմ դիտել շատ եմ սիրում, սակայն եթե առանձնացնեմ, պիտի ասեմ, որ իմ ամենից շատ սիրած ֆիլմը` «Հարի Փոթերն» է: Ցավոք, «Հարի Փոթերի» գիրքը չեմ հասցնում կարդալ, բայց անպայման կկարդամ:

Էլլեն - Ինչպես արդեն ասացի, սպորտի մեջ եւ առհասարակ ինձ մոտ ամեն բան շրջան առ շրջան է: Նայած տրամադրության՝ կարող եմ սարսափ դիտել կամ՝ դրամա: Հիմնականում սիրում եմ ծանր ֆիլմեր դիտել: Այ, հիմա մտքիս եկավ «Bella mafia» ֆիլմը: Նույնկերպ էլ երաժշտության հարցում եմ: 

Իսկ այժմյան երաժշտությունը ձեզ դուր գալի՞ս է, ու խոսքը չի վերաբերում, թե ինչ եք լսում դուք, այլ այն` ինչ տարածված է սոցիալական ցանցերում եւ ամենուր:

Էլլեն - Անշուշտ, չեմ սիրում, երբ պրոպագանդում են այնպիսի բաներ, ինչպիսիք ծխախոտն է, ալկոհոլը եւ այլն: Կան երգեր, երաժշտություններ, որոնք ինձ համար հաճելի է լսել այդ բիթ ասվածը: Սակայն, ես ավելի դասական երաժշտության սիրահար եմ: Որքան էլ որ ժամանակն առաջ է շարժվում, եւ անգամ ընկերներս են նախատում՝ ասելով, որ Էլլեն, առաջ գնա, միեւնույնն է, ես դասական երաժշտության սիրահար եմ ու կարծում եմ՝ միակ բանն է, որ չի փոխվի երբեւէ:

Գագիկ - Շատ սիրում եմ երգ-երաժշտություն եւ նրա հետ կապված ամեն բան: Սակայն ներկայիս երաժշտության մեջ կան բաներ, որոնք ինձ համար ընկալելի չեն, որովհետեւ անհասկանալի է, թե որտեղից են վերցրել այդ լադերը եւ բերել մեր հայկական երգարվեստ:

Գագիկ, հրաշալի երգում եք, իսկ կգա՞ մի օր, երբ որոշեք երգել:

Կարծում եմ՝ այո: Անակնկալներ դեռ կլինեն:

Իսկ առջեւում ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում հետագան:

Էլլեն - Գենետիկորեն մորիցս ինձ փոխանցվել է մեդիաաշխարհում գտնվելու ձգտումը, տեսախցիկի հետ աշխատելը, հաղորդավարությունը: Շատ եմ սիրում այդ աշխատանքն ու այդ ուղղությամբ եմ փորձում քայլեր անել: Այս պահին աշխատում եմ ռադիոյում եւ, այնտեղ գտնվելով՝ փորձում եմ կոփել ձայնս, խոսքս:

Գագիկ - Դեռեւս այդպիսի նշանակալից փոփոխություններ չկան, բայց ամեն բան առջեւում է:

Ի դեպ, մեր հարցազրույցը երիտասարդների հետ նշանավորվեց նաեւ նրանով, որ նրանք «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից արժանացան պատվոգրերի՝ hամագործակցության եւ թերթի հոբելյանական երեկոն վարելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Զելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալԻրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց ԱսադինՍիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան ԳեղամյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ինՀիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. ԱբրահամյանԹրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասինԴամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարըՋուր չի լինելու․ հասցեներԻ՞նչ է եղել Սիրիայի նախագահըԴամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. ՈսկանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համար Սպասվում են թույլ տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորըՇՏԱՊ. Թուրքամետ խմբավորումը հայտնել է, որ գրավել է Դամասկոսը, իսկ Ասադը լքել է Սիրիան«Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԱսադի իշխանությունն ավարտվել է. վարչապետը բանակցում է զինյալների հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համարՀնագետները ենթադրում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top