Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ Մելիքյան ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Բելառուսը միջուկային զենք ունի․ Լուկաշենկո Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Թրամփը Կանադան անվանել է «նահանգ» Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերով Վերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Հայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ Մամեդով Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը

Մանարյանի արձանի անվան տակ՝ տեղադրվեց նաեւ Ռուբեն Բաբայանի արձանը

Մշակութային

Տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Շատերը կզարմանան, ոմանք էլ նույնիսկ կհուզվեն, թե ինչքան մշակութասեր է դարձել օրվա իշխանությունը, որ իր հարգանքի տուրքն այսպիսի բարձր մակարդակով է մատուցում լուսահոգի արվեստագետին: Սակայն, շտապենք հիշեցնել, որ Երվանդ Մանարյանը ողջ կյանքում հարել ու սատարել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հորը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանով պայմանավորված էլ՝ Նիկոլ Փաշինյանը հենց եկավ իշխանության՝ Մանարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, հետմահու էլ արդեն կանգնեցվել է արձանը: Ու հարցն այստեղ բոլորովին այն չէ, թե արժանի՞ էր մայրաքաղաքի սրտում արձան ունենալ սիրված դերասանը կամ՝ ոչ, այլ այն, որ եթե լեւոնական չլիներ Մանարյանը ու Նիկոլի իշխանության գալն էլ չողջուներ, գուցեեւ այսպիսի ուշադրության չարժանանար: Բայց ուշագրավը սա չէ, այլ կանգեցված արձանն իր ամբողջականության մեջ:

Պարզվում է՝ Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելու անվան տակ՝ կենդանության օրոք կանգնեցվեց նաեւ Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի արձանը: Ու սա ամենեւին էլ հումոր չէ, այս մասին փաստում է ե՛ւ քանդակագործը, ե՛ւ ինքը՝ Բաբայանը: Քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանն արձանի բացման արարողության ժամանակ նշել է, որ մոտոցիկլետի վրա՝ Մանարյանն է քանդակված, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով՝ Ռուբեն Բաբայանի դեմքով։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասվածը փաստել է նաեւ Ռուբեն Բաբայանը. «Դա քանդակագործի հեղինակային ցանկությունն է եղել։ Ես բարդույթներ չունեմ»:

Ի՞նչ է ստացվում, փաստորեն, ՀՀ կառավարության որոշմամբ՝ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար, բայց ստացվեց, որ ՀՀ քաղաքացու գրպանի հաշվին այդ գումարի մեջ մտնում էր Ռուբեն Բաբայանի արձանի տեղադրումը եւս: Լավ, այդ ի՞նչ լավություն է արել Ռուբեն Բաբայանը նիկոլական իշխանությանը, որ մեկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգեւատրում, մեկ արձանն են տեղադրում ու էլի քիչ է:

Հիշեցնենք, Ռուբեն Բաբայանի «արժանիքներից» մի քանիսը. բարդույթներ չունենալն այլասերվածության հետ խառնած` Բաբայանը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:

Նույն Ռուբեն Բաբայանն էր, որ մեծ ոգեւորությամբ սատարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Եվ ահա նա է առաջին սորոսականն, ում արձանը տեղադրվեց Հայաստանում:

Հազար ողորմի, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, նա տարիներ շարունակ բարձրաձայնում էր ՀՀ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի արձանը Երեւանում տեղադրելու անհրաժեշտության մասին: Գոհար Գասպարյանի արձանն այդպես էլ չտեղադրվեց, իսկ Ռուբեն Բաբայանը կենդանության օրոք արդեն արձան ունի տիկնիկային թատրոնի դիմաց, որի տնօրենն էլ, ի դեպ, 2022 թվականից ո՛չ ավել, ո՛չ պակաս իր որդին է՝ Արտաշես Բաբայանը: Այսքանից հետո՝ Ռուբեն Բաբայանն ինչպե՞ս կարող է կրծքով չսիրել ու չպաշտպանել իր սրտի իշխանությանը, թեկուզ Արցախից հետո՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ հանձնեն, թեկուզ «Գոյ»-ից հետո՝ էլի թատրոններ փակվեն, թեկուզ թուրքի ու ադրբեջանցու հետ խորն ու համապարփակ քիրվայություն սկսեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ ՄելիքյանԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակովՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումըԲելառուսը միջուկային զենք ունի․ ԼուկաշենկոԲրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում էԹրամփը Կանադան անվանել է «նահանգ»Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերովՎերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել էՀայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ ՄամեդովԵվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումըԱրցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջԲաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FTԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկմանՀայաստանում որոշ դեպքերում իր իրավունքը պահելու համար անձը դուրս է գալիս անհավասար պայքարի պետական կառույցների դեմՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումիցՀայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասինՀովիկի «գլուխը» պահանջում է ԱննանԱդրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ վերադարձնելու մասին ո՞վ է մտածելուՀայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ ՆարիշկինUcom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համարԱդրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրըՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ջուր չի լինելու․ հասցեներՆույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերըԱվելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտությունՀովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգումՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 10Սիրիան թակարդ էր Էրդողանի համար. ԴուգինԱղտոտված օդը բարձրացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն «Ժողովուրդ». ՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է«Հրապարակ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ. նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու ընտրություններինԻսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա էNintendo Switch 2-ի թողարկման ժամկետները պարզ ենՌուսական ռազմածովային և ռազմաօդային բազաները մնում են Սիրիայում. Ռուսական աղբյուրՌումինիայում, ընտրությունների արդյունքները չեղարկելուց հետո, փլուզվել է երկրի գլխավոր տոնածառը (Տեսանյութ)Գիտնականները հայտնաբերել են պարզ միջոց սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար«Հրապարակ». Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում«Փաստ». Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակումԽելացի մարդիկ բոլորից դանդաղ են ծերանում: Ահա թե ինչու«Ժողովուրդ». ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է«Հրապարակ». Ինչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում«Փաստ». Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվինGoogle Pixel 9a սմարթֆոնի նախատիպի «կենդանի» լուսանկարները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top