Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ) Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան «ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Տրանսպորտային թալանի հետքերով 2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանից որևէ լուրջ ակնկալիքներ ունենալ Վրաստանի ներքաղաքական հարցում` անիմաստ է. Հասմիկ Մելիքսեթյան

Ներքաղաքական
 Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների եւ հետընտրական զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք մի շարք գիտական հոդվածների հեղինակ, վրացագետ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ հետ։
«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՌԴ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ»
 
— Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետընտրական շրջանում եղա՞ն անկանխատեսելի զարգացումներ:
 
— Բնավ, որովհետեւ ցանկացած արդյունքի պարագայում լինելու էր պայքար, քանի որ որեւէ կողմը պատրաստ չէ (չասեմ զիջման, քանի որ այստեղ զիջման հարց չէ) առանց պայքարի հանձնվել եւ ընդունել այս արդյունքները: Այն, որ մինչ ընտրությունները հաղթում էր «Վրացական երազանք»ը՝ պարզից էլ պարզ էր, որ ընդդիմադիր կուսակցություններն անպայման բոյկոտելու են նոր խորհրդարանի աշխատանքները եւ չեն ընդունելու արդյունքներն ու դուրս են գալու պայքարի՝ նույնպես: Հարցի մեկ այլ կողմն է արդեն, թե պայքարի ի՞նչ միջոց են ընտրելու: Այս պարագայում տեսնում ենք, որ ե՛ւ գործող նախագահը, ե՛ւ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով նաեւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիրն է, կոչ են արել ժողովրդին դուրս գալ փողոց՝ որպես փողոցային պայքարի մասնակից: Այսինքն, լսելի դարձնել իրենց ձայնը ինչպես Վրաստանում, այնպես էլ նաեւ արեւմտյան իրենց գործընկերների համար:
 
— Իսկ Հայաստանի դիրքավորումն այս պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի:
 
— Հայաստանն ի՞նչ պետք է անի: Ուղղակի հետեւի իրադարձություններին՝ հուսալով, որ բարեկամական Վրաստանում տիրող անկայունությունը շուտ եւ անցնցում կերպով կհարթվի ու կկարողանա իր երկկողմ համագործակցությունը զարգացնել հարեւան երկրի հետ: Այսինքն, որպես այդպիսին, Հայաստանից որեւէ լուրջ ակնկալիքներ ունենալ Վրաստանի ներքաղաքական հարցում` անիմաստ է, քանի որ սա Վրաստանի ներքին հարցն է, ներքին գործն է, եւ Վրաստանն հենց ինքը պետք է կարողանա այդ հարցում ճիշտ դուրս գալ:
 
— Այս օրերին շատ խոսվեց, որ Ռուսաստանը թաքնված ազդեցություն է ունեցել վրացական ընտրությունների արդյունքների վրա: Ի՞նչ կասեք այս մասին:
 
— Այս հարցին, ի դեպ, պատասխանեցին Վրաստանում՝ ընտրություններից դեռեւս մի քանի օր առաջ, ընդ որում՝ վարչապետի մակարդակով: Իր հարցազրույցի ժամանակ եվրոպական ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկում Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ Վրաստանում չկան այնպիսի կուսակցություններ, որոնք անմիջականորեն Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվում եւ կարող են ռուսական ներգործությամբ որեւէ միջամտության հանգեցնել: Այսինքն, Ռուսաստանը չի կարող այդ կուսակցությունների միջոցով որեւէ կերպ ազդել Վրաստանի ներքաղաքական եւ հետընտրական գործընթացներին: Անպայմանորեն նաեւ ուզում եմ շեշտել, որ «Վրացական երազանք»-ի վերաբերյալ այդ պնդումը տեղին էր, բայց Վրաստանում կան նաեւ կուսակցություններ, որոնք, իհարկե, չեն կարողացել հաղթահարել անցողիկ 5 տոկոսը եւ խորհրդարան չեն անցել, այդ թվում՝ ռուսամետ ուժեր, որոնք բացահայտ հայտարարում են, որ իրենք, ուղղակի, ռուսամետ են: Այո՛, կան, բայց մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ նախ չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, եւ պարզ էր, որ չեն կարողանալու հաղթահարել, որովհետեւ այդ աջակցությունը նաեւ, որպես այդպիսին, հասարակության շրջանում իրենց նկատմամբ մեծ չէ:
 
«ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ»-ԻՆ ՏՐՎԱԾ ՁԱՅՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՈՐՈՇԻՉ ԷԻՆ»
 
— Ձեր գնահատմամբ՝ իրականում վրաստանյան ընտրությունները հավասար պայմաններո՞ւմ է անցել: Որքանո՞վ է արդարացված ընդդիմության բոյկոտը:
 
— Իրականում այս խնդիրը միշտ, երեւի թե, բոլոր պետություններում կա։ Վրաստանի պարագայում էլ, երբ արդեն հետ հայացք ենք նետում, ապա կենտրոնանում ենք մեծ քաղաքների, մեծ շրջանների, այսինքն՝ հիմնական զարկերակների վրա, բայց հատկապես ընդդիմության պարագայում, երբ արդյունքները տեսնում ենք, հաղթում էր, ամենամեծ ձայները հավաքում էր մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում։ Ինչ վերաբերում է իշխող եւ արդեն ընտրություններում կրկին հաղթած կուսակցությանը, ապա հիմնականում այդ պատկերը մի փոքր այլ էր, որովհետեւ շրջաններում «Վրացական երազանք»-ին տրված ձայները ավելի որոշիչ էին։ Դա էլ նաեւ ունի իր բացատրությունը, որովհետեւ շատ տեղերում դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական ինչ-որ հարցերով, աշխատաշուկայի կազմակերպմամբ եւ այլն: Բայց նաեւ որոշ առումներով դա կարող է կախված լինել ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումից: Ամեն դեպքում, սա թող բնավ տպավորություն չստեղծի, որ միայն դա է պայմանավորել ընտրությունների ելքը: Պետք է ասեմ, որ՝ ոչ, որովհետեւ կան նաեւ մարդիկ, ովքեր իսկապես ինչպես ընդդիմության, այնպես էլ «Վրացական երազանք»-ի համակիրներն են, կողմնակիցներն են եւ իրենց ապագան ու ընդհանրապես՝ երկրի բարօրությունը հենց այդ ուժի հետ էլ կապում են։
 
— Միջազգային դիտորդներից հայտնել էին այն մասին, որ նախընտրական փուլում եւ ընտրությունների ընթացքում, իբրեւ թե, եղել են չարաշահումներ՝ պետական ռեսուրսների կորզման տեսքով:
 
— Գրեթե բոլոր միջազգային կառույցների պարագայում կարմիր թելի նման հիմա էլ անցնում են նման նկատառումները՝ նախնական իրենց զեկույցումներում, հայտարարություններում, թե՝ ընտրությունները, այո՛, անցկացվել են, բայց այդ ընտրություններում իրավախախտումները, ընտրախախտումները, բռնության դեպքերը կամ քվեարկության գաղտնիության պահպանման խոչընդոտելը եղել են: Այսինքն՝ այդպիսի ինչ-որ բաներ կան, որոնք բոլոր զեկույցներում անպայմանորեն շեշտվում են, եւ նաեւ հիմա կոնկրետ, որ քննարկվում է՝ դա այն է, որ ձայները գնվել են որոշ դեպքերում, ինչը միջազգային կառույցների, որոշ հեղինակավոր կառույցների եզրակացություններում կա: Այս պահին սա միջազգային ու արեւմտյան գործընկերները փորձում են ցույց տալ եւ ինչ-որ առումներով պահանջել վրացական կողմից հետաքննել ու արդարացիորեն այդ ամենը վեր հանել:
 
— Ըստ Ձեզ` Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների նման արդյունքն իր հետ կբերի՞ տարածաշրջանային նոր զարգացումներ:
 
— Տարածաշրջանի հետ կապված, այս պարագայում դեռեւս վաղ է որեւէ սցենարի մասին խոսել: Առաջին հերթին պիտի տեսնենք Վրաստանում, թե ինչպիսի սցենար է զարգանում ներքաղաքական կյանքում, եւ այդ սցենարը ինչպե՞ս կարող է ազդել կամ հետեւանք ունենալ տարածաշրջանի ու առանձին երկրների վրա: Այնպես որ, նախ պիտի սպասենք Վրաստանում խմորումներին, զարգացումներին, տեսնենք ներքաղաքական կյանքը կայունանում է, թե՞ ընդհակառակը՝ այլ սցենարով է զարգանում, ու երկիրն ավելի բարդ փուլ է մտնում։ Հետեւապես, ամբողջ աշխարհում այս լարվածությունը, այս փոփոխությունները նաեւ իրենց ազդեցությունը կունենան Վրաստանի այդ իրավիճակի զարգացման կամ կայունացման վրա։
 
«ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ»
 
— Տիկին Մելիքսեթյան, իսկ ինչպիսի՞ հասարակական տրամադրություններ են տիրում Վրաստանում հիմա:
 
— Նայած, թե ո՞ր կողմից ենք նայում։ Եթե նայում ենք իշխանության եւ իշխանամետ հանրության, մեդիայի կողմից, ապա տեսնում ենք, որ շատ էլ գոհ են, որ «Վրացական երազանք»-ը հաղթել է, եւ երկիրը եւս 4 տարի այդ քաղաքական ուժի կառավարման շրջանում է լինելու։ Եթե նայում ենք ընդդիմադիրների կողմից, նրանք իրենց ձայնն այսպես, թե այնպես տվել էին ընդդիմադիր թեւերին, եւ լիովին բնական է իրենց տրամադրվածությունը, որ միգուցե, իրենց ձայները գողացվել են, մանավանդ, որ այդ ընտրախախտումների, կեղծիքների եւ այլնի մասին խոսվում է նաեւ միջազգային տարբեր հարթակներից։ Այսինքն՝ այդ կողմից նույնպես լրիվ հասկանալի ու ընդունելի է այն մարդկանց, այն բազմության հույսերն ու պահանջը, որ փորձում են տեր կանգնել իրենց ձայներին եւ հուսալ, որ այս անգամ, օրինակ, հնարավոր է Վրաստանում իշխանափոխություն իրականացնել օրինական, այսինքն՝ ընտրության միջոցով:
 
— Հայ-վրացական հարաբերությունների վրա այս ամենը որեւէ անդրադարձ կունենա՞:
 
—Վրաստանի արտաքին քաղաքականությունը գոնե Հայաստանի նկատմամբ այս փուլում, այս իշխանության օրոք լուրջ փոփոխությունների չի ենթարկվի, որովհետեւ այսպես, թե այնպես, վերջին տարիներին աշխատում ենք եւ նկատում, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկա կա, հարաբերությունները բարիդրացիական, բարեկամական հարաբերություններից անցան փաստաթղթավորված, ռազմավարական գործընկերության, կարողացանք առեւտրաշրջանառության ծավալները այնքան մեծացնել, որ հատի 1 միլիարդի շեմը։ Այլ հարց է, որ որպես արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չի նշմարվում այդ հարցը, բայց ներքին անկայունությունը Վրաստանում, որոնք կարող են առաջանալ տեղում, կարող են իրենց անմիջական ազդեցությունը ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա, ընդհանրապես Հայաստանի վրա՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական առումով: Չպետք է մոռանանք նաեւ, որ Վրաստանում ապրում են մեր հայրենակիցները տարբեր շրջաններում, ու ցանկացած անկայունություն, որը կարող է լինել Վրաստանում, առաջին հերթին հայ-վրացական հարաբերություններում եւ երկրորդ հերթին նաեւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների բարօրության ու ամեն ինչի հետ է կապված։ Ուստի՝, հուսանք, որ Վրաստանում կայունությունը շուտ կհաստատվի, եւ երկիրը կկարողանա նորից իր առջեւ դրված ծրագրերը եւ երկկողմ համագործակցության ծրագրերն իրականացնել։
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում:





Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ)Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄՄենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան«ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համարՏրանսպորտային թալանի հետքերով2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ։Մոսկվան լայնածավալ ճնշման գործընթաց է սկսել Աբխազիայի դեմԱրեւմուտքը մեզ դրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ. Թիմուր ՊիպիաՄենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չենՓորձել են թալանել Սարգիս Ադամյանի տունը, կինն ու որդին տանն են եղել. BildՀՖՖ-ն Չանչարևիչի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայտնի խոհահար Սեդրակ Մամուլյանը մասնակցում է Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձեւ է» հանդիպմանը«Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը տեւել է չորս ժամից ավել, որը հոգնեցրել է հանդիսատեսինՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրըՏես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում. ԲԱՄԲԱՍԱՆՔՏերն ու ծառան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄարինե Ջոնիկովնան անկեղծանում է սիրո ու չիրականացած երազանքի մասին. Բլից հարցեր «Հիպոկրատի նվիրյալին»Քեռիի «գանձը». ԶԱՐՄԱՆՔԽամոյանը լավ «մեխեց» Նիկոլ հայադավին, ափսոս չշշպռեց` ստո՛ւմ եք, լկտիաբար ստումԱղազարյանի օրին կարող է հայտնվել ամեն մի ՔՊ-ական Ղրիմը կարող էր մնալ Ուկրաինայի կազմում, եթե դա չլիներ․ ԼավրովԵրևանյան տրանսպորտում վճարման քանի՞ տարբերակ է առաջարկվում (տեսանյութ)ԼՀԿ-ից մասնակից չի եղել, չկա եւ չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան Լավագույն տարեդարձը երբևէ… Արփինե Հովհաննիսյանը ցույց է տվել երեխաներին Ես էլ, դու էլ լավ գիտենք սիրելի Ալեն, թե ինչպես ու ում դրդմամբ որոշվեց ինձանից ազատվել․ Հովիկ Աղազարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանըԱվինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. ԷլիբեգովաՍկսվել է կոմպրոմատների պատերազմ. Ալեքսանդր Ամարյանն այսօր կդառնար 65 տարեկանԱրեւմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը եւ կմասնատի այն. Վահան ԲաբայանՀայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ ՓաստաբանՌուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆՌուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ ԼավրովԻնչո՞ւ են գերեզմանոցից վերադարձողները լվանում իրենց ձեռքերըՕրակարգը կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ. ՍարգսյանՊենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալըԵթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասինԼավրովը բողոքել է՝ եվրոպացիները փախչում են իրենիցԵվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. ԶուրաբիշվիլիՓաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. ՊուտինԱրտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվՀատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտությունԳիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top