«Փաստ». Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Նոր կառավարության առաջին նիստը Սիրիայում տիպիկ գրոհային ոճով էր (Տեսանյութ) Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանը կպահպանի իր բազաները Սիրիայում Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից. ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻ ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է Ուկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար

Մինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան

Ներքաղաքական
Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելը Թուրքիայի իրական քաղաքականության ծրագրերում չկա: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
 
«ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԵԾ ԶԱՆԳՎԱԾ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ. ԱՐԴԵՆ ՀԱՄՈԶԵԼ ԵՆ»
 
— Բոլորովին վերջերս Էրդողանն իր խոսքում նշել էր, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած հարցերն աստիճանաբար կդառնան լուծելի, եւ առկա խնդիրներն էլ կհաղթահարվեն: Վերջինս շեշտել էր, որ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են: Որքանո՞վ այսօր խաղաղություն կարելի է ակնկալել թուրքական կողմից:
 
— Յուրաքանչյուրն իր հասկացողությամբ է ընկալում նրա հնչեցրած «խաղաղություն» եզրույթը, բայց, ցավոք սրտի, պետք է հասկանանք, որ նա խոսում է հենց իր հասկացած խաղաղության մասին: Այսինքն՝ բառերը եւ խոսքերը պետք է լավ կարդալ: Մենք պետք է ճիշտ հասկանանք, թե նրա մտքով ի՞նչ է անցնում կամ իր այդ խոսքի տակ հենց ինքն ի՞նչ է հասկանում: Մի շատ լավ խոսք կա անգամ, որում ասվում է՝ եթե թուրքը խաղաղությունից խոսում է, ապա դու պատերազմի պատրաստվիր, քանի որ ինքը պատերազմի մասին է մտածում, եթե խաղաղություն է ասում: Դա էլ դեռ մի կողմ: Եթե ինքն ասում է, որ երկու կողմերն էլ խաղաղություն են ուզում, ո՞վ չգիտի, որ բոլոր կողմերն էլ իրականում խաղաղություն են ուզում: Բայց այստեղ կարեւոր է ընդգծել, որ նրանք հենց իրենց հասկացած եւ պատկերացրած խաղաղությունն են ուզում: Արդարությու՞ն են ուզում, ապա իրենց հասկացած արդարությունն են ուզում: Այսինքն, խաղաղությունն ու արդարությունն այն են, որոնց հենց իրենք էլ ասում են՝ ոչ: Մարդն ասում է, որ այս ամբողջ երկիրը մերն է: Նա նշում է, թե Էրիվանը մերն է եւ մերն էլ պետք է լինի, ու այդ մասին ասել էին նաեւ ժամանակին: Հիմա իր հասկացած խաղաղությունը հենց դա՛ է: Խաղաղություն կլինի՝ եթե ամբողջ Հայաստանն Ադրբեջան դառնա: Հիմա նա էլ ասում է՝ դե գնա՛, Ադրբեջանի հետ համաձայնիր, խաղաղություն արեք: Բա ինչո՞ւ չի ստորագրում Ադրբեջանը Խաղաղության պայմանագիրը, եթե ինքը շատ է ուզում խաղաղություն: Չի՛ ուզում այն խաղաղությունը, ինչ որ մենք ենք մտածում: Երբ խաղաղություն են ասում, մենք մտածում ենք, որ ահա՛ հիմա որտեղ կանք, երկու կողմերն այնտեղ էլ կմնան, եւ վերջացավ, կլինի խաղաղություն:
Ո՛չ, այդպես չէ: Նախ ինքն ասում է՝ ինչ ուզում եմ վերցնեմ, հետո նոր կկնքեմ խաղաղություն: Սա ասում են եւ բաց են ասում: Այս ամենը ես ինքս չեմ ենթադրում, այլ դա հենց իրենք են ասում: Բառացիորեն նրանք նշում են, որ սա էլ է մերը, նա էլ է մերը, այնուհետեւ հայտարարում են, թե՝ հիմա արի «Խաղաղության պայմանագիր» կնքենք, բայց պայմաններով: Ամեն օր նոր պայմաններ են ուղարկում մեզ: Վերջերս ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղաղությունից, եւ Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքեց. «Ո՛չ, մենք չենք ստորագրելու Խաղաղության պայմանագիրը, որովհետեւ այս, այս, այս պայմանները կատարված չեն»:
 
— Պայմաններով խաղաղությունը խաղաղությո՞ւն է, եւ արդյո՞ք սա մեր ուզած խաղաղությունն է:
 
— Մեր այսօրվա ժողովրդի մի մեծ զանգված պատրաստ է նոր զիջումների: Շատերն անգամ ասում էին, թե՝ այո՛, այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, ի՞նչ կլինի, որ հենց իրենց տանք: Բա հարց չի առաջանո՞ւմ, թե ադրբեջանցիներից առաջ ո՞վ է ապրել, ե՞րբ է եկել ադրբեջանցին: Փաստորեն, տրամաբանությունը չի աշխատում այդ մարդկանց մոտ: Այսինքն` տվյալ եկեղեցին, որ կառուցվել է տվյալ գյուղում մի քանի հարյուր տարի առաջ դա ո՞ւմ եկեղեցին է, ո՞վ է կառուցել: Քո՛նն է, չէ՞: Բա որ քոնն է, 50 տարի առաջ կամ հարյուր տարի առաջ եկել են ու քեզ մորթելով եւ փշրելով քո գյուղում ապրում են վերջին 100 տարին, ու դու կարծում ես, որ դա հիմա եղավ նրա՞նը: Լավ, եթե այդպես է, ուրեմն՝ ինչո՞ւ եք տալիս Արցախը: Արցախն էլ մերն է, մենք էլ վերջին 30 տարվա մեջ Արցախում լավ տարածվել էինք, իրենք գնացել էին, եւ հիմա Արցախը մերն է: Բա ինչի՞ եք ասում, որ 30 տարի առաջ մենք վերցրել ենք, ուրեմն՝ Արցախը մերը չի՛, սակայն 50 տարի առաջ նրանք են վերցրել այդ գյուղը, նրանցն է: Ի՞նչ տրամաբանություն է, բայց տեսնում ենք, որ մեր ժողովրդին արդեն համոզել են: Ժողովուրդն այդ անտրամաբանությամբ է մտածում, այդ անտրամաբանությամբ է որոշում եւ քվեարկում, եւ մեզ էլ ուզում են համոզել:
 
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆ»
 
— Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո շատ վերլուծաբաններ պնդում էին, թե սա առանցքային նշանակություն է ունենալու: Ի՞նչ կասեք այս մասին:
 
— Իհարկե, կարելի է ասել, որ դա ամենակարեւոր հանդիպումներից մեկն էր, որովհետեւ, ինչպես ասացի, շատ կարեւոր եւ մեզ համար ծանրակշիռ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Դրանում ես 100 տոկոսով համոզված եմ: Ես վստահ եմ, որ մեզ համար ծանր ինչ-որ պայմաններ են ընդունվել՝ իրենց ցանկություններն իրականանալու խոստմամբ: Այս կառավարությունում ամեն ինչ անելու են, որպեսզի թուրքերի ցանկությունն իրականություն դարձնեն: Այստեղ նաեւ մի խնդիր կա: Բոլոր այն մարդիկ, որոնք ասում էին, թե Արցախը հանձնենք եւ լավ ապրենք, ու իրենց թվում էր, թե Արցախը հանձնեցին վերջացավ, ու ամեն ինչ լավ է լինելու, լավ եղա՞վ: Չեղա՛վ լավ: Արցախը հանձնեցինք՝ մտան ՀՀ տարածքներ: Մեր տարածքներն այսօր իրենց ձեռքում են: Հիմա Ադրբեջանն ասում է, որ դեռ դելիմիտացիա չկա, եւ հայտնի չէ` ի՞մն է, թե՞ քոնն է: Հարց է առաջանում, որ եթե դելիմիտացիա չկա, եւ հայտնի չէ, թե որն ումն է, ապա գյուղերն այդ դեպքում ինչո՞ւ էիք տալիս: Բա ո՞ւմն են գյուղերը: Այդ գյուղերի դեպքում լավ գիտեք, թե ում է պատկանում, իսկ մեր հողերի դեպքում, մեր ճանապարհների դեպքում ոչ մեկը չգիտի՞, թե ում է պատկանում: Մեր Կառավարությունն էլ նույն մոտեցումն ունի: Անգամ մեր բանակի գլխավոր շտաբի պետը նույն մոտեցումն ունի: Պատկերացնո՞ւմ եք այն մարդը, որին պարտականություն եւ իշխանություն է տրվել, որ պաշտպանի մեր տարածքը, լրագրողը հարցնում է, թե՝ բա թուրքերը մտել են մեր տարածքը եւ այլն, ասում է՝ դուք չեք որոշելու թուրքերը որտեղ մտնեն կամ որտեղ չմտնեն: Չհասկացա, բա ո՞վ պետք է որոշի դա: Բա քե՛զ է տրվել այդ կարելիությունը, այդ պարտականությունը, որպեսզի դու պաշտպանես մեր կողմը ու դո՛ւ էլ չպետք է որոշես: Էդ թուրքն ու Ալիեւը պետք է որոշե՞ն, թե հողն իրենն է: Բա դու այդտեղ ինչացո՞ւես: Բողկի գլո՞ւխ ես այդտեղ նստած: Փող ես ստանում ու չգիտեմ, թե ինչեր ես փակցրել ուսերիդ կամ ուրիշները փակցրել են քո ուսերին, որ մեզ ասես, որ թուրքն ինքը կորոշի, թե ինչպես մտնի կամ դուրս գա մեր երկի՞ր:
Հիմա Ալիեւն արդեն Սյունիքն ու Սեւանն է ուզում: Իր ասած խոսքերից եմ կրկնում: Ես չեմ ասում, որ պետք է անի, այլ դեռ պետք է անի: Դեռեւս պետք է Տավուշը, Վայոց ձորն ամբողջությամբ ուզենա, սակայն հիմա նախ ասում է, թե արեւելյան մասը՝ Սեւանը, իրենցն է: Անգամ Էրիվանն է ասել, թե իրենցն է: Բա Ձեզ թվում է, թե Սյունիքը, Ղարաբաղը վերցնելու է, հետո ասելու է, թե՝ լավ, Էրիվանն էլ ձեզ եմ նվիրո՞ւմ: Ինքը, որ ասել է՝ դեռ 100 տարի էլ (անգամ եթե հիմա չստանա) միշտ մեզ ասելու է, որ պիտի վերցնի այն մի օր:
Փորձենք մեկ քայլ առաջ անցնել: Խնդիրն այստեղ միայն Ադրբեջանը չէ: Այն, որ այսօր Էրդողանը խաղաղության աղավնի է խաղում, խաղաղության մասին է խոսում եւ այլն, նա իր պատկերացրած խաղաղությունն է ուզում: Ձեզ թվում է, եթե ամեն ինչ արեցիք, Հայաստանի կեսը տվեցիք Ադրբեջանին, Էրդողանն ասելու է շնորհակալություն, դե եկեք հիմա էլ մենք ձեր պահանջները բավարարե՞նք: Չէ՛, իր պահանջները:
 
— Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջները որո՞նք են՝ բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից հրաժարվելը:
 
— Նա ասում է՝ ինձ մոտ մի արի: Ամեն անգամ, որ ինչ-որ խնդրանքներով գնում են Էրդողանի մոտ մեր նշանավորները, ասում է գնա Ալիեւի մոտ եւ նրա ցանկությունները կատարի, հետո արի իմ մոտ: «Հետո արի իմ մոտ»-ը նշանակում է, որ հետո ես ցանկություններ ունեմ, եւ իմ ցանկությունները պետք է կատարես: Ավելին ասեմ` մինչեւ այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա: Նա նպատակ ունի կատարելու: Այսինքն, երբ Սյունիքը, Վայոց ձորը, Սեւանի կեսը, Տավուշը հանձնենք Ադրբեջանին, նա ասի՝ վերջացավ, արդեն խաղաղություն կլինի: Մյուս անգամ էլ, որ գնաց Էրդողանի մոտ՝ նա էլ պետք է ասի, թե ինձ էլ Գյումրին պետք է տաս, որովհետեւ կար ժամանակ, երբ Թուրքիան գրավել էր Գյումրին: Դրա համար թուրքերի մտածելակերպն այդպիսին է: Թուրքը եթե ոտքը մի տեղ դնում է, թեկուզ մի անգամ եւ մի օրով, վերջում ինքն ընդունում է այդ տարածքն արդեն որպես իրենը: Անգամ 500 տարի էլ անցնի՝ նա ձգտել է, ձգտում է եւ ձգտելու էլ է, որպեսզի իր նպատակն իրականանա, եւ ինքը հասնի այդտեղ:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում:





«Փաստ». Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկելՆոր կառավարության առաջին նիստը Սիրիայում տիպիկ գրոհային ոճով էր (Տեսանյութ)Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանը կպահպանի իր բազաները ՍիրիայումՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից. ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԾանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԷՈւկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԻնչու են արեւմտյան աղբյուրները շարունակում քարկոծել երկիրը լքած ԱսադինՀայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ…Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ Համատիրությունները ոչինչ չանելով՝ գումարներ են կորզում քաղաքացիներից. Անի ԽաչատրյանԻնչու AMVA-ի կազմակերպիչներին անվանեց «գեյ». Շպռոտը փակագծեր է բացումՌուսական ուժերը լիկվիդացրել են Կուրախովոյի «կաթսան»Աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային թարմացված աղյուսակը. ՈՒԵՖԱ Ուկրաինայում շուտով կվերջանան զինվորները. պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025-ին` բանակցությունների միջոցով. New York TimesԻնձ սպառնացել են, բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը. Տիգրան ԱվետիսյանՍկսված ինքնաոչնչացման գործընթացն այլեւս անկասելի է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյսօրվա ապաշնորհ իշխանության նպատակը մեկն է՝ ամեն գնով գումար պոկել ազգաբնակչությունից. Նարե ԱրամյանՏարին «SMS խնդրանքով» կսկսվի նրանց համար. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւմ է հաջորդը հոշոտելու իշխող «ցեղախումբը»Մխիթարյանը և Բարսեղյանը` «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգի հավակնորդներԱԱ-2026.Վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցներըԶավենիչի համար էական չի՞՝ հայ կա, թե չկա. ԶԱՐՄԱՆՔԹբիլիսիում բողոքի նոր երթերը կաթվածահար են արել քաղաքի կենտրոնը․ NewsGeorhia (լուսանկար)Ռուսաստանը կարող է այս շաբաթավերջին «Օրեշնիկ»-ով հարձակվել Ուկրաինայի վրա. Financial TimesՌուսական անօդաչուն ոչնչացնում է բրիտանական Challenger 2 տանկը (Տեսանյութ)Տեսչական մարմնի աշխատակիցը չի պատասխանում լրագրողի հարցերինՎրացական «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբավորումը լքում է խորհրդարանը. NewsGeorgiaԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաքՉինաստանի նախագահը չի մասնակցի Թրամփի երդմնակալությանը․ CBSՈՒՂԻՂ. Կօգտվի՞ Ալիևը հնարավորությունների պատուհանից. Հայկ ԲաբուխանյանԶելենսկին մերժել է հրադադարի առաջարկը. ՌԴ ԱԳՆԱլեքսանդր Ռաբինովիչը նշանակվել է Եվրասիական վարկանիշային գործակալության (EPA) սպասարկման և հյուրընկալության կոմիտեի նախագահՌուսների այսօրվա մասշտաբային հրթիռային հարձակումը Ուկրաինային գրեթե զրկել է էներգետիկայիցՎրացական իշխանությունները մեղավոր են եվրոպային դավաճանելու մեջ․ ՄակրոնՓաշինյան-Պուտին հանդիպում կլինի՞ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՖՖ-ի նկատմամբ Ազգային անվտանգության վտանգի դեպքում Թուրքիան Սիրիայում ընդդիմության դեմ գործողություններ կձեռնարկի. ԷրդողանԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. ՕկամպոԿա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է․ ՌԴ ԱԳՆ տեղակալԹուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակելԹուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. ԳեղամյանՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՄոսկվաԱդրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top