Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա ԱԺ նախագահը աշխատակիցներից կոշտ պահանջեց Աղազարյանին հեռացնել իրենց շարքից Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովա Քյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. Աղազարյան Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. Աղազարյան Գյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է «Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս Շոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին Նովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանությունն Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էտ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. Աղազարյան

Սահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ ադրբեջանական կողմի նախապայմանն է. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷԻՆ ՄԵՐ ԱՀԱԶԱՆԳՆԵՐԸ՝ ՍԱ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՊՐՈՑԵՍ Է»

— ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջապես ասաց, որ Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է: Ավելին՝ նրա գնահատմամբ՝ այստեղ որպես շատ հզոր եւ կոնկրետ ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Արդյոք սա բավարար է, որպեսզի Ադրբեջանը ձեռք կքաշի ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջից:

— Բավականին ակնհայտ է, որ խնդիրը մեր Սահմանադրության նախաբանն է, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին, որում էլ ամրագրված է Ադրբեջանի համար խնդրահարույց ձեւակերպումը՝ համազգային նպատակը, հիմնարար սկզբունքը: Այս պնդումը գալիս է հիմնավորելու Ադրբեջանին մի շարք պաշտոնյաների տրված հարցազրույցները, մասնավորապես՝ ամենաթարմ օրինակն այն է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը միջազգային եվրոպական մի լրատվամիջոցի հարցազրույց էր տվել, որտեղ, ի զարմանս ինձ, անգամ տերմինով՝ հայկական բառի եզրույթով նշել էր, թե մենք Սահմանադրության նախաբանում ի՞նչ փոփոխություն պետք է անենք։ Հիմա այստեղ գալիս է ամենակարեւոր կարմիր գծով անցնող ահազանգը, թե ինչո՞վ է կաշկանդված այս իշխանությունը, եւ ի՞նչ էր անում ու ինչի՞ն էր միտված Սահմանադրական դատարանի այս որոշումը: Սակայն արդեն Սահմանադրական դատարանի հայտնի տխրահռչակ որոշման հրապարակումից հետո մեզ մոտ տրամաբանական շղթան ամբողջականացավ: Այժմ Սահմանադրության նախաբանում փոփոխություն անելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե։ Այդ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ընդունման ադրբեջանական կողմի նախապայմանն է:

— Իսկ ի՞նչ է ասվում այդ նախապայմանում:

— Իրենք ասում են՝ դուք չեք հրաժարվում Լեռնային Ղարաբաղի հետ կապված Անկախության հռչակագրի դրույթից: Իսկ այն մեր Սահմանադրության մաս է կազմում, որովհետեւ նախաբանում Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ արտացոլվել է, բայց իրավական ի՞նչ կյանք է ստացել, պարզ չէ: Անկախության հռչակագրի բոլոր դրույթները հենց նախաբանի մեջ հղում է արված, որը բավականին լայնամասշտաբ նախապատմություն է ունեցել՝ 1991-ից մինչեւ 1995 թ., որովհետեւ Անկախության հռչակագրի թե՛ ընդունմանը նախորդել է, թե՛ դրան հաջորդել է ծավալուն իրավաստեղծ գործընթաց՝ քննարկումներ, պրոցեսներ, որոնց արդյունքում ընդունվել է 1995 թվականի հուլիսի մեր Սահմանադրությունը։

Ի՞նչ է անում Ադրբեջանը: Ասում է՝ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԳ նախարարը հանդես եկան օգոստոսի վերջին ելույթներով առ այն, որ պատրաստակամ են կնքելու նախնական համաձայնության եկած դրույթների շուրջ Խաղաղության պայմանագիրը՝ նախնական տեսքով: Նախ ադրբեջանական կողմը տարբեր խոսնակների տեսքով ասաց, որ իրենք, մինչեւ այդ փոփոխությունը տեղի չունենա, պատրաստ չեն այդ փաստաթուղթը ստորագրել։ Այսինքն՝ իշխանությունը խնդիր ունի օրակարգային նախաբանում փոփոխություն անել եւ կրկին գալիս է այն օրակարգային հարցի՝ Սահմանադրության պահանջին, որ իշխանությունն իր այդ  խնդիրը կարող էր լուծել բացառապես հանրաքվեով: Այսինքն՝ ժողովրդի կամքը հարցնելով սահմանադիրը Սահմանադրության անփոփոխելի դրույթները փոխելու, նոր Սահմանադրություն ընդունելու հարցը առաքել է, լիազորել է իմպերատիվ կերպով: Այս իշխանությունը որեւէ կերպ չի ուզում հանրաքվեի դիմել, անգամ իրենք տարբեր մակարդակներով հայտարարել են լրատվամիջոցներում տարբեր աղբյուրներից հղում կա, որ իրենք անգամ ադրբեջանական կողմին են դիմել այն հարցով, որ մինչև 2026 թվականն իրենց ընտրական գործընթացը, նոր ընտրությունները իրենք ամեն կերպ խուսափելու են սահմանադրական հանրաքվե իրականացնելուց: Ժողովրդի քվեն ապավինող, ժողովրդի քվեն անընդմեջ շահարկող քաղաքական ուժը խուսափում է ժողովրդի կարծիքն այս առանցքային խնդրի վերաբերյալ հարցնելուց՝ ունենալով այս օրակարգային խնդիրը:

Ի՞նչ են անում, մի իրավական անուղի սխեմա են մտածել, որը մեզ արդեն պարզ դարձավ այս տխրահռչակ որոշմանը ծանոթանալիս։ Կարճ, համառոտ ասեմ հանրության համար, որ իշխանությունը Սահմանդրական դատարանի ձեռամբ, որտեղ էլի յուրայիններով մեծամասնություն է, ապօրինի մի շարք գործընթացներ են իրականացնում ՍԴ դատավորների նկատմամբ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի։ Այդ պրոցեսի արդյունքում էպոպիան որպես հակասահմանադրական, այն ժամանակվա սահմանադրական փոփոխություններն էին, որի արդյունքում իրենք կարողացան յուրային դատավորներով համալրել Սահմանդրական դատարանը: Պատահական չէին մեր ահազանգներն այն ժամանակ, որ սա նպատակային եւ խնդրահարույց պրոցես է։

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՎԵԼԻ ԳԻՏԱԿԻՑ ՈՒ ԱԿՆԱԾԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԵՐ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ»

— Արդյո՞ք Սահմանադրական դատարանն իրավունք ուներ քննարկման առարկա դարձնել Անկախության հռչակագիրը, մի հատ էլ եզրակացությամբ հանդես գար:

— Որեւէ կերպով՝ ոչ։ Սա լիազորությունների սահմանազանցում ու չարաշահում է։ Սա ակնհայտ ապօրինի իրավական ակտ է: Ի դեպ, հրապարակվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը այս որոշման վերաբերյալ, ով դարակներով դասավորում է տասնյակի հասնող խնդիրները` սեպտեմբերի 26-ի ՍԴ որոշման հետ կապված: Իմ գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանի այս հատուկ կարծիքը պատմաիրավական ու գիտական նշանակություն է ունենալու հետագա սերունդների համար, որովհետեւ մենք, ցավոք սրտի, այս պահին այնպիսի իրավիճակում ենք, որ որեւէ ապօրինի, հակաիրավական ու հակասահմանադրական գործընթաց չենք կարողանում կասեցնել ու, այո, եթե այդ զարտուղին մտածել են, իրենք կյանքի են փորձելու կոչել այս իրավիճակում:

Իհարկե, զավեշտն այն է, որ ադրբեջանական կողմն ավելի գիտակից ու ակնածանքով է վերաբերվում մեր հիմնարար իրավական փաստաթղթերին, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։ Իսկ եթե անդրադարձ ենք կատարելու արդեն Սահմանադրական դատարանի որոշմանը, սա 2 կոմպոնենտով է: Նախ` առաջարկում եմ դիտարկել Սահմանդրական դատարանի որոշումը, Անկախության հռչակագիրը, համամասնությունն ու համադրությունը, մյուսը՝ ընդհանրապես ի՞նչ պետք է ասել Սահմանադրական դատարանն այդ սահմանած հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ, որն էլ հիմք հանդիսացավ, որ Սահմանադրական դատարանն այս որոշումը կայացնի: Այստեղ գալիս ենք սկզբից: Նախ կուզեի հղում կատարել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` ինձ համար շատ արժեքավոր գնահատականին՝ Անկախության հռչակագրին, ով անվանել է այն անանց արժեք պատմագիտական եւ պետականակազմության տեսանկյունից ու՝ այո՛, Անկախության հռչակագրերը պետությունների համար անանց արժեքներ են, որովհետեւ դրանք են հենց հիմնարար փաստաթղթերը:

— Այսօր գուցե շատերը չե՞ն գիտակցում Անկախության հռչակագրի կարեւորությունը, ու դրա մասին պետք է ավելի մանրամասն խոսել…

— Այն հռչակում է իրողություններն ու փաստերը տվյալ պահի դրությամբ ու դրանց հիման վրա են ծագում պետությունները՝ հիմնադիր նախահայրերի կամքի դրսեւորմամբ եւ փաստաթղթավորմամբ ու արդյունքում այդ փաստաթղթերը նախանշելով հենց նույն հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, արդեն խարսխում են հետագա պետականաշինության գործընթացները եւ իրավաստեղծ պրոցեսը։ Հիմա այս իշխանությունն այդ անանց արժեքը դարձրեց շոշափելի եւ անցելի, ինչն անընդունելի է՝ ցանկացած գիտակից մարդու եւ հատկապես մասնագետի տեսանկյունից։ Դուք դիցուք կպատկերացնե՞ք, օրինակ` Ֆրանսիայի Հանրապետությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրենց Անկախության հռչակագրերը դարձնեն քննարկման առարկա: Դրանք անգամ մի շարք մասնագիտական քննարկումների կամ այն էլ Գերագույն դատարանների կողմից քննարկելը կամ որեւէ կերպ մեկնաբանելն է տարբեր իրավիճակներում համարվել անընդունելի տվյալ պետություններում: Անկախության հռչակագիրը դասական առումով նորմատիվ իրավական ակտ չէ, ըստ էության, որը կարողանաս ճկես, փոփոխես, ուժը կորցրած ճանաչես: Այն մշտապես գործող եւ պետության գործունեությունը փոխպայմանավորած փաստաթուղթ է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա ԱԺ նախագահը աշխատակիցներից կոշտ պահանջեց Աղազարյանին հեռացնել իրենց շարքիցՀռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. ԶախարովաՔյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. ԱղազարյանՈ՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. ԱղազարյանԳյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է«Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրսՇոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասինՆովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանություննՍիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էտ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. ԱղազարյանԱշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել. ԱղազարյանԱլիևն ընդունել է ՉավուշօղլուինՄիֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՀին իմաստունների 3 գաղտնիք, թե ինչպես գտնել երջանկությունԵթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը շատ հանգիստ մանդատը վայր կդներ. ԿոնջորյանՈր հայտնի ֆուտբոլիստի որդին է հայտնվել սկանդալի կիզակետումՄեր միասնականությունը կարող է փոխել ամեն ինչ. կոչ՝ արվեստագետներինՌուս գիտնականներն ալկոհոլային կախվածության դեմ դեղամիջոց են ստեղծելԴպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարելԱհա Mate 70 Pro+ և Mate 70 RS սմարթֆոնները․ ի՞նչ բնութագրեր ունեն դրանքՂարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունըԲյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Վահագն ԱլեքսանյանՀալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մի քանի ընտանիք կարողացել է դուրս գալ․ հայ համայնքի վիճակն առայժմ կայուն է, բայց վախի մեջ են․ Նոր մանրամասներՇրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ կանցնեն միայն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողները. ԹունյանՍպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանի եւ Նաթանյահուի միջեւ կա գաղտնի պայմանավորվածություն. Ասադի ձեռքերն ազատվեցինՀայաստանի դիրքորոշումը մեծ հաշվով ոչ ոքի էլ հետաքրքիր չէ. Գրիգոր ԲալասանյանՀրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռըՍերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումըԽորհրդարանը հաստատեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջենԱրաբական երկրների խումբը ՄԱԿ-ում դատապարտել է գրոհը Հալեպի դեմԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Օրվա հանդիպումների անոնսԱդրբեջանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստինԻրանի ԱԳ նախարարը կմեկնի Իրաք՝ քննարկելու Սիրիայի հարցը 24 ժամ ջուր չի լինելուՊարոն Աղազարյանին մեր խմբակցությունից տեղափոխեք այլ տեղ. Ալեն ՍիմոնյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համարՌուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօրԴուրս եմ գալիս Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ խմբակցությունից մեծ ցավով. ԱղազարյանԵրևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդի էAirPods ականջակալները սկսել են տարօրինակ ձայներ արձակել«Հրապարակ». Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան«Ժողովուրդ». Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ«Հրապարակ». Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ինՄի քանի տարի առաջ Զելենսկին բոլորովին այլ կարծիք ուներ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մասնին (Տեսանյութ)Հարավային Կորեայում նախագահ աշխատելը կամիկաձեի հավասար գործ էԿենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում բացվել է Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի Ուտկինի հուշարձանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top