⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ով ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց  Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին Արսեն Զախարյանն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ. գործակալ Բայրամովը մեղադրանք է հնչեցրել ԵԱՀԿ-ին, կոչ արել չխանգարել «Երևանի հետ հարաբերություններ կառուցել» Փաստաթուղթ. բանտապետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնից ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ, ԳՅՈՒՄՐԻԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՕԾՎԻ Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը «ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ Պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը,փակելու թշնամության էջը, խոսել թուրք գործընկերների հետ

Ինչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմ

Վերլուծություն

Այս­պի­սով, ԱՄՆ նոր նա­խա­գա­հի ան­ձը հայտ­նի է: Թ­րամ­փին հա­ջող­վեց այն, ինչ մինչ այս, ե­թե չենք սխալ­վում, չէր հա­ջող­վել ԱՄՆ եւ ոչ մի նախ­կին նա­խա­գա­հի: Նա­խա­գա­հա­կան ա­ռա­ջին փու­լից հե­տո պարտ­վե­լով, անց­նե­լով բան­տի եւ մա­հա­փոր­ձե­րի շե­մով (34 քրեա­կան գործ, 1 դատ­վա­ծութ­յուն, 2 դա­տա­կան քննութ­յուն, 2 իմ­պիչ­մենտ, 6 սնան­կութ­յուն, ե­րեք մա­հա­փորձ)` պարտ­ութ­յու­նից ըն­դա­մե­նը մեկ ժամ­կետ հե­տո նման ճոխ քրեա­կան բնու­թագ­րիչ­նե­րով վե­րա­դարձ Ս­պի­տակ տուն:

ԹՐԱՄՓԻ ՏՐԻՈՒՄՖԸ

ԱՄՆ նախ­կին եւ ար­դեն ընտր­ված նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փի այդ ո­դի­սա­կա­նը, ի­հար­կե, մեծ պա­տիվ է բե­րում նրա եւ իր թի­կուն­քում կանգ­նած ու­ժե­րի նպա­տա­կաս­լա­ցութ­յա­նը եւ հա­մա­ռութ­յա­նը: Բայց ոչ միայն. այն կո­պիտ սխալ­նե­րը, ո­րոնք թույլ տվեց Օ­վա­լա­ձեւ աշ­խա­տա­սեն­յա­կը հուն­վա­րի 19-ին լքել պատ­րաստ­վող Բայ­դե­նը, ա­վե­լի ճիշտ` գործ­նա­կա­նում ա­նըն­դու­նակ դար­ձած Բայ­դե­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ուղ­ղոր­դող­նե­րը` սկսած քլին­թոն­նե­րից եւ օ­բա­մա­նե­րից, վեր­ջաց­րած ա­վե­լի քիչ տե­սա­նե­լի ու­ժե­րով, մե­ծա­պես նպաս­տե­ցին, որ Թ­րամ­փը կա­րո­ղա­նա հաս­նել այս տրիում­ֆին: Ու այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում Թ­րամ­փը վե­րա­դառ­նում է Ս­պի­տակ տուն, եւ միան­գա­մից շատ պարզ հարց է օ­րա­կարգ գա­լիս, այ­սինքն` ար­դեն ե­կել է` ու հի­մա ի՞նչ:

­Թե ինչ է պետք սպա­սել վե­րա­դար­ձած Թ­րամ­փից (հաս­կա­նա­լի է` նրա թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րով հան­դերձ), ի­հար­կե, ա­մե­նաու­ղիղ ձե­ւով կախ­ված է մեկ այլ հար­ցից` իսկ ի՞նչ է պետք սպա­սել պարտ­ված, բայց իր զո­րութ­յու­նը չկորց­րած եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ կե­սին իր հե­տե­ւից տա­նող ու­ժից: Այս ու­ժը կա­րո­ղա­ցավ բա­ռա­ցիո­րեն հա­րա­մել Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յու­նը, եւ որ այդ տակ­տի­կան կփոր­ձի շա­րու­նա­կել, են­թադ­րե­լի է: Միայն թե այս ան­գամ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում Թ­րամ­փի դիր­քերն ա­վե­լի լավ են`Ս­պի­տակ տնից զատ, այս ընտ­րութ­յուն­նե­րում հան­րա­պե­տա­կան­նե­րը վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­րին նաեւ Սե­նատն ու Կոնգ­րե­սը` ի տար­բե­րութ­յուն Թ­րամ­փի ա­ռա­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի: Այ­սինքն, գո­նե նե­րիշ­խա­նա­կան դաշ­տում լիո­վին պարտ­ված լի­բե­րաստ­նե­րը Թ­րամ­փի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տոր­պե­դա­հա­րե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն­ներ չու­նեն: Չեն կա­րող նաեւ ա­ռա­ջի­կա եր­կու­սու­կես ա­միս­նե­րին, քա­նի դեռ Բայ­դե­նը մնում է իր պաշ­տո­նին, քա­ղա­քա­կան ի­մաս­տով այն­պես ա­կա­նա­պա­տել նա­խա­գա­հի ա­թո­ռը, որ դրան նստե­լով` Թ­րամ­փը բախ­վի ա­մե­նօր­յա պայթ­յուն­նե­րի:

­Կարճ ա­սած, ե­թե վե­րիշ­խա­նա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը մի կողմ ենք թող­նում, ա­պա Թ­րամ­փը Ս­պի­տակ տուն է վե­րա­դառ­նում միան­գա­մայն ա­զատ ձեռ­քե­րով` հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­լով ան­գամ ա­մե­նա­հա­մար­ձակ նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը ձեռ­նար­կել: Ի­հար­կե, մի­գու­ցե նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով իր մեր­ձա­վոր թի­մակ­ցի հո­րեղ­բոր` նա­խա­գահ Քե­նե­դու ճա­կա­տա­գի­րը, թեեւ այդ ռիս­կը կար նաեւ նա­խընտ­րա­կան ողջ ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Չ­նա­յած, այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը նաեւ ցույց տվեց, թե որ­քան է սրվել ա­մե­րիկ­յան է­լի­տա­նե­րի մի­ջեւ ներ­քին պայ­քա­րը: Մա­հա­փոր­ձերն էլ մի կողմ, երբ բա­նը հաս­նում է իշ­խող կող­մի այն­պի­սի ան­նա­խա­դեպ գոր­ծո­ղութ­յան, ինչ­պի­սին է հա­կա­ռա­կոր­դին, ո­րը նաեւ նախ­կին նա­խա­գահ է, ան­հաս­կա­նա­լի պատր­վակ­նե­րով բան­տում փա­կե­լու փոր­ձի, ա­պա հի­մա պետք է պատ­րաստ լի­նեն «բու­մե­րան­գի է­ֆեկ­տին»: Բայ­դե­նի որ­դին քրեա­կան գոր­ծի տակ է, Բայ­դե­նի դեմ, ե­թե միայն Թ­րամ­փը վե­րա­հա­նի ուկ­րաի­նա­կան թե­ման, մի տասը գործ կա, եւ այս ցան­կը շատ կա­րող է մե­ծա­նալ` ընդգր­կե­լով նույն քլին­թնա­կան, օ­բա­մա­յա­կան կլան­նե­րը եւ ոչ միայն: Կգ­նա՞ Թ­րամ­փը վրե­ժի ուղ­ղութ­յամբ. ե­րե­ւի մի փոքր չա­փով: Բայց մնա­ցա­ծը կա­րող է բա­վա­րա­րել ներ­քին «ա­ռեւտ­րի» հա­մար` ո­րը, մի­գու­ցե, մի փոքր մեղ­մի նե­րէ­լի­տա­յա­կան ներ­կա ծայ­րա­հեղ սուր պայ­քա­րը:

ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ

­Սա­կայն սա չէ Թ­րամ­փի ա­մե­նագլ­խա­վոր խնդի­րը: Ա­մե­րի­կյան է­լի­տա­նե­րի մեջ այս սուր պայ­քա­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ Թ­րամ­փին նստեց­նել-չնստեց­նե­լու հո­ղի վրա չէ, որ ծա­վալ­վեց այս աս­տի­ճան: Այդ պայ­քա­րի հիմ­քե­րը բազ­մա­պա­տիկ խորն են, բայց նաեւ շատ պարզ, ա­վե­լի մենկ­րետ` ըն­դա­մե­նը մեկ թվով բա­ցատր­վող: Այն է` ԱՄՆ պե­տա­կան պարտ­քը հա­սել է 36 տրի­լիոն դո­լա­րի, եւ մինչ Թ­րամ­փը մտնի Սպի­տակ տուն, այն հա­վա­նա­­բար կհա­տի նաեւ 37-ի շե­մը: Իսկ դա ա­մե­րիկ­յան ՀՆԱ-ի հետ հա­մե­մա­տած, 135 տո­կո­սի կար­գի մե­ծութ­յուն է: Թե ինչ խո­րը հա­կա­սութ­յան մեջ է մշտա­պես պե­տա­կան պարտքն ա­վե­լաց­նե­լով` փող տպե­լու բիզ­նե­սը այդ նույն երկ­րի ի­րա­կան տնտե­սութ­յան հետ, հին եւ չար­չրկ­ված պատ­մութ­յուն է, չկրկնենք: Իսկ ներ­կա ի­րո­ղութ­յունն այն է, որ ի­րա­կան տնտե­սութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Թ­րամ­փը իշ­խա­նութ­յու­նը խլել է փող տպե­լու սու­պեր­շա­հու­թա­բեր բիզ­նե­սով զբաղ­վո­ղե­րից: Ընդ ո­րում, մի այն­պի­սի փու­լում, երբ փո­ղի բիզ­նե­սը աշ­խար­հում էա­պես զի­ջել է դիր­քե­րը (գնա­լով մե­ծա­նում է դո­լա­րից հրա­ժար­վեղ երկր­նե­րի ցան­կը, ո­րի ցու­ցադ­րա­կան փաստն էր ԲՐԻԿՍ-ի կա­զան­յան գա­գա­թա­ժո­ղո­վը): Իսկ դա մա­հա­ցու վտանգ է հենց ա­մե­րիկ­յան (Եվ­րո­պա­յին չմո­ռա­նանք) տնտե­սութ­յան բիզ­նե­սի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ Չի­նաս­տանն իր ի­րա­կան տնտե­սութ­յամբ հայտն­վել է ա­մեն մի մրցակ­ցութ­յու­նից դուրս վի­ճա­կում: Փո­ղի բիզ­նե­սին էլ մնա­ցել է մեկ ճա­նա­պարհ` գնալ ռազ­մա­կան սրա­ցում­նե­րի (Ուկ­րաի­նա, Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, Թայ­վան եւ այլն), ու այս­տեղ էլ հա­սել են մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մից մի քա­նի վայրկ­յան պա­կաս վի­ճա­կի:

Թ­րամ­փը, ի­հար­կե, դեռ նա­խընտ­րա­կան փու­լում էր խո­սում գլո­բալ լար­վա­ծութ­յու­նը մեղ­մե­լու մա­սին, եւ ընտր­վե­լով էլ, ա­ռա­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը դա էր` ԱՄՆ-ն նոր պա­տե­րազմ­նե­ր չի սկսի եւ կաշ­խա­տի դա­դա­րեց­նել ե­ղած, ու այս­տեղ խոս­քը, ի­հար­կե, հիմ­նա­կա­նում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին է: Բայց սա այն հարցն է, որ­տեղ լու­ծումն ա­ռա­ջին հեր­թին ա­մե­րիկ­յան նե­րէ­լի­տար հա­կա­մար­տութ­յան մեջ է լուծ­վե­լու` հաս­նե­լով հի­շա­տակ­ված պարզ, տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի 36 տրի­լիոն դո­լար պե­տա­կան պարտ­քին: Կա­րո՞ղ է Թ­րամ­փը հաս­նել այդ թվի հե­տա­գա մե­ծա­ցու­մը դա­դա­րեց­նե­լուն, ո­րը նշա­նա­կում է` ան­ջա­տել դո­լար տպող մե­քե­նան եւ ԱՄՆ-ն տե­ղա­փո­խել «ոտ­քե­րը սե­փա­կան վեր­մա­կի չա­փով պա­հե­լով» կամ դրա­նից էլ մի բան պա­կա­սով ապ­րե­լու կեն­սա­կեր­պին, նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ դրա այ­լընտ­րան­քը կա­րող է Ա­պո­կա­լիպ­սի­սը լի­նել: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րով ապ­րե­լու հա­մարԱՄՆ-ն պետք է էա­պես նվա­զեց­նի բյու­ջեի դե­ֆի­ցի­տը` կրճա­տե­լով բա­զում ու բա­զում ներ­քին եւ ար­տա­քին ծախ­սեր: Սա նաեւ են­թադ­րում է դո­լա­րի տպագ­րութ­յու­նը պե­տա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել, ո­րի հա­մար ժա­մա­նա­կին Քե­նե­դին կյան­քով հա­տու­ցեց: Ե­թե ոչ, ու­րեմն ստիպ­ված է լի­նե­լու շա­րու­նա­կել նույն բայ­դեն­յան կուր­սը: Մի­գու­ցե, մի փոքր թար­մաց­րած, մի փոքր մո­դեռ­նի­զաց­ված, ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան աղ­բից մի փոքր ա­զատ­ված, բայց խոր­քա­յին էութ­յամբ նույ­նը:

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԹՐԱՄՓԸ

Այն, որ ԵՄ ա­ռաջ­նորդ­նե­րը նո­յեմ­բե­րի 7-8-ին Բու­դա­պեշ­տում կա­յա­նա­լիք գա­գաթ­նա­ժո­ղո­վում ար­տա­կարգ քննար­կում ծրագ­րե­ցին`ԵՄ հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ, գա­լիս է հու­շե­լու, որ Թ­րամ­փի վե­րա­դար­ձից հե­տո հնա­րա­վոր շրջա­դար­ձա­յին քայ­լե­րի մա­սին մտա­հո­գութ­յուն­ներ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կարգն ու­նի: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փի «ոչ մի նոր պա­տե­րազմ» թե­զը հիմ­քում ու­նի նաեւ ՆԱՏՕ-ից հետ քաշ­վե­լու հե­ռան­կար, ին­չի մա­սին եւս քիչ չի խոս­վել:

­Բայց մյուս կող­մից, Թ­րամ­փի «ե­ղած պա­տե­րազմ­նե­րը կանգնեց­նե­լու» թե­զը նրան կա­րող է նաեւ փա­կու­ղու տա­նել: Այ­սինքն, թեեւ ռու­սա­կան սոց­հար­թա­կում ակ­տիվ տա­րած­վում է կա­տա­կը, թե` «Գն­դա­պետ ըն­կեր Թ­րամ­փը ԱՄՆ նա­խա­գահ ընտր­վե­լու կա­պակ­ցութ­յամբ ար­տա­հերթ ստա­ցել է գե­նե­րա­լա­կան կո­չում», բայց մեկ է, Մոսկ­վան, մեղմ ա­սած, լա­վա­տես չէ Թ­րամ­փի այն խա­ղա­ղա­սի­րա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի նկատ­մամբ, թե պա­տե­րազ­մը մեկ օ­րում կամ մեկ զան­գով կա­րող է կանգ­նեց­նել: Ա­մեն դեպ­քում, Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց` «Ռու­սաս­տա­նը կաշ­խա­տի ԱՄՆ նոր վար­չա­կազ­մի հետ՝ ա­մուր պաշտ­պա­նե­լով իր շա­հե­րը»: Թե ո­րոնք են այդ շա­հե­րը մաս­նա­վո­րա­պես ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, վա­ղուց է հայտ­նի: Ըստ այդմ էլ` նաեւ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու Մոսկ­վա­յի պայ­ման­նե­րը:

Ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի վրա Թ­րամփն ազ­դե­լու լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի: Բայց դրա հա­մար բա­վա­կա՞ն է միայն հայ­տա­րա­րութ­յու­նը, թե դա­դա­րեց­նում է Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, նաեւ, որ վա­ղուց լիա­զո­րութ­յուն­նե­րի ժամ­կենտն ա­վար­տած Զե­լենս­կուն հա­մա­րում է ոչ լե­գի­տիմ եւ սկսի հե­տաքն­նել, թե ին­չի վրա է Կիե­ւը ծախ­սել ա­րեւմտ­յան բազ­մա­մի­լիարդ օգ­նութ­յու­նը: Իսկ ե­թե դրա­նից հե­տո Զե­լենս­կին շա­րու­նա­կի՞ կռվել «անկ­յուն քշված ոչ­խա­րի կա­տա­ղութ­յան» սկզբուն­քով, ա­ռա­վել եւս, որ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լը ան­ձամբ նրա հա­մար կա­րող է մա­հա­ցու վտան­գա­վոր լի­նել: Նաեւ չկա ե­րաշ­խիք, որ այդ ի­րա­վի­ճա­կում ոչ պա­կաս հու­սա­հատ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րաս­ներն ա­մեն ինչ չեն նե­տի Զե­լենս­կուն ա­ջակ­ցե­լու հա­մար: Այդ դեպ­քում ռուս­նե­րին կմնա հաս­նել մին­չեւ Լե­հաս­տա­նի սահ­ման, ո­րը մի կող­մից ցնցու­մա­յին վի­ճա­կի մեջ կդնի Եվ­րո­պան, որն այս­պես թե այն­պես, ԱՄՆ-ի հե­նա­րան­նե­րից է: Մ­յուս կող­մից, ե­թե Զե­լենս­կին հանձն­վի, դա Ռու­սաս­տա­նին ֆիք­սի որ­պես հաղ­թող կողմ, ա­պա դա եւս Եվ­րո­պա­յին ցնցում­նե­րով է սպառ­նում:

Չ­նա­յած, Եվ­րո­պա­յի ցնցվե­լը Թ­րամ­փին մի­գու­ցե ձեռն­տու է` միան­գա­մից եվ­րո­պա­կան ուլտ­րալիբե­րաստ­նե­րից եւս ա­զատ­վե­լու հա­մար: Բայց կա մե­դա­լի մյուս ե­րե­սը. Ուկ­րաի­նա­յի պաշ­տո­նա­կան պար­տութ­յանն ան­մի­ջա­պես էլ կհա­ղոր­դի Ռու­սաս­տա­նի կա­յուն ամ­րապն­դու­մը գործ­նա­կա­նում ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում: Իսկ դա էա­պես կազ­դի նաեւ Ի­րա­նի դիր­քե­րի վրա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, կդառ­նա նաեւ Չի­նաս­տա­նի հա­մար հսկա­յա­կան ա­ջակ­ցութ­յուն: Արդ­յուն­քում, կա­րո՞ղ է թրամփ­յան Ա­մե­րի­կան դի­մա­նալ այդ ա­մե­նին, ո­րը ֆի­նան­սա­կան աշ­խար­հում էլ կու­նե­նա դո­լա­րի վերջ­նա­կան կրա­խի տեսք:

Մ­յուս կող­մից, չգնա­լով նման ար­մա­տա­կան լու­ծում­նե­րի, Թ­րամ­փը ստիպ­ված է լի­նե­լու մին­չեւ վերջ ըն­դու­նել Բայ­դե­նի թո­ղած հսկա նե­գա­տիվ ժա­ռան­գութ­յու­նը, ո­րի հիմ­քում, կրկնենք, Ար­մա­գե­դո­նից մի քա­նի վայրկ­յան պա­կաս ի­րա­վի­ճակն է, եւ ո­րի կրա­խի «կեն­դա­նի ա­պա­ցույ­ցը» հենց նույն Թ­րամփն է` իր հաղ­թա­նա­կով:

­Սա­կայն Թ­րամ­փն ու­նի նաեւ եր­րորդ տար­բե­րակ. նստել բա­նակ­ցե­լու Մոսկ­վա-­Պե­կին ա­ռանց­քի հետ` հաշ­վի առ­նե­լով ինչ­պես սե­փա­կան, այն­պես էլ` մյուս­նե­րի շա­հե­րը: Մո­տա­վո­րա­պես Պոտս­դա­մի տար­բե­րա­կով, այն տար­բե­րութ­յամբ, որ Բ­րի­տա­նիա­յի փո­խա­րեն հի­մա Չի­նաս­տանն է գլո­բալ դիր­քե­րում:

Ա­մեն դեպ­քում այն, որ հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման մո­դե­լը, ո­րը գործ­նա­կա­նում հասց­րել է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի, այն է` փո­խոչն­չաց­ման շե­մին ոչ թե նույ­նիսկ վե­րա­բեռ­նա­վոր­ման, այլ վե­րա­կա­ռուց­ման սուր կա­րիք կա, թե­րեւս պետք է, որ հաս­կա­նան նաեւ ա­մե­նի ա­մե­նա­վե­րին է­լի­տա­նե­րը: Այն, որ ԱՄՆ-ում այս ան­գամ հան­գուց­յալ­նե­րը «դուրս չե­կան» քվեար­կե­լու` ա­պա­հո­վե­լով Թ­րամ­փի հաղ­թա­նա­կը, չբա­ցա­ռենք, որ այդ հաս­կա­ցութ­յան հե­տեւ­նանքն է: Այս ընտ­րութ­յուն­նե­րը նաեւ ա­մե­րիկ­յան այդ է­լի­տա­նե­րի հա­մար էին լավ ա­ռիթ` «դեմ­քը փրկե­լով»` պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնա­լու հա­մար, եւ ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ է թվում, որ պար­զա­պես ա­ռի­թից օգտ­վե­ցին:






⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ով ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմինԱրսեն Զախարյանն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ. գործակալԲայրամովը մեղադրանք է հնչեցրել ԵԱՀԿ-ին, կոչ արել չխանգարել «Երևանի հետ հարաբերություններ կառուցել»Փաստաթուղթ. բանտապետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնիցԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ, ԳՅՈՒՄՐԻԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՕԾՎԻԱդրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆՊատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը,փակելու թշնամության էջը, խոսել թուրք գործընկերների հետԶգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. ԲայրամովԲայրամովը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտության մասինԻնչո՞ւ Լուլուի 18+ ձայնագրությունը չի հանրայնացվում.Armenian infoՄարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան Coca-Cola-ինՀայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը. ԱԳՆՄինչև դեկտեմբերի 11-ը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս հատվածով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակիԻնչո՞ւ է ձգձգվում ջրծաղիկի պատվաստանյութի մատակարարման գործընթացը․ պարզաբանումՄՈԼՈՐՎԵԼ Է ԲՐԻԿՍ-ի ԵՎ ՀԱՊԿ-ի ԱՐԱՆՔՈՄԹուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոստանում է «մինչեւ վերջ աջակցություն» «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի» հարցումԲաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից. ԼրատվամիջոցԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելՈվքե՞ր են հրաժարվել դառնալ ՊԵԿ-ի նոր «տեռnրիստը»՝ մերժելով Փաշինյանի առաջարկը. MediaHub17-ամյա անչափահասների ողբերգական դեպքերով տուն են հրկիզում և կրակոցներ արձակում. վենդետաԼավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունըԿիևը շուտով կհայտարարի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին. The Wall Street JournalԿառավարությունը 89 միլիոն եվրո վարկ է վերցնում. կավելացվի պետական պարտքըԳեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան«Հզոր Հայաստանի» մասին երազանքները խոչընդոտում են խաղաղության հասնելուն․ ԱլիևՋնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորինՈւշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, մշտական ​​կապի մեջ ենք Դամասկոսի հետ. ԿրեմլԱյդ իրենք սպանությունից ու կոռուպցիայից չպետք է խոսեն. 2003 թվի դժբախտ դեպքն են հիշում, հազարավոր երեխեքի կոտորեցին. Լևոն ՔոչարյանՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ինԿոչ եմ անում՝ ապահովել «Գոյ» թատրոնի գործելու իրավունքը. Սարգիս Արզումանյանը՝ ԿԳՄՍՆ-ինՔՊ-ում վախի մթնոլորտ չի, ըտենց բան չկա, թե կարող ա սաղիս հեռախոսները քրքրեն․ ՄելքոնյանՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում նախատեսված չէՋնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորինՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի․ ՍիմոնյանՍկեսուրնե՛ր, պատրաստվեք, տժժալու ենք. Արմինե ԳրիգորյանՈւՂԻՂ․ Հովիկ Աղազարյանի ճեպազրույցըՓաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան«Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. ԱլիևԱվելի շատ Քոչարյանի՞ իշխանության տարիներին էին արտագաղթում, թե հիմա. հարց՝ Վիճակագրական կոմիտեի նախագահին (տեսանյութ)Ասադի որդին թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի պետական ​​համալսարանում«Մաման լացացրել եմ»․ Հովիկ Աղազարյանը պատմեց, որ պատերազմից հետո իր վրա ճնշումներ են եղելՏիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել «Կոմարնոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՔՊ-ական լիքը պատգամավոր հասկանում է, որ ՀՀ-ում պետական կարգի վերականգնումից հետո իրենք լինելու են...Գեղամ Նազարյանը կառավարությունում է՝ Փաշինյանի հետ հանդիպմանՀովիկ Աղազարյանի հեռախոսի գործը մինչև նրա մանդատը դնելու մասին խոսակցությունն արդեն կար․ ՀակոբյանԹույլ է տրվել արբանյակային ինտերնետ օգտագործել սմարթֆոններումԼևո՛ն ջան, կասե՞ք ինչքան փող ունեք, Արցախից էի՞ք բերել, դուք ՀՀ «խոպան» էիք եկել. Սիմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top