«Համերգի կազմակերպիչների մեծ մասը գեյեր են». Շպռոտը՝ ԱՄՆ-ում անցկացված Armenian music award-ին չմասնակցելու մասին Իսրայելը ոչնչացրել է սիրիական բոլոր ռազմանավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունն այլ երկրների հետ. կազմակերպության Փորձագիտական խորհրդի ղեկավար Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչում Մեռած են, թաղած չեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ես ընդդիմադիր չեմ… իրենք են ընդդիմադիր, որ վատ  են աշխատում. Նաիրի Սարգսյան Ինչո՞ւ է իրականում ԱՄՆ-ն պարգևատրել Արդարադատության նախարար Գալյան Սրբուկին.Armenian info Ես երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել Խաչատրյան Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչում Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան․ Սի Ծինփին

Յո՞ երթաս, Նիկո՛լ…

Վերլուծություն

Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները բավական ուշագրավ ազդեցություն են թողնում հայաստանյան ներքաղաքական դաշտի վրա: Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հայաստանյան լիբերալներն անգամ լիովին իրենց որբացած են զգում: Իսկ թե ինչպես են լիբերալ Ջո Բայդենից հետո՝ Քամալա Հարիսի շուքի տակ ապրելու հույսով գոյատեւելու հիմա, թերեւս նույնիսկ քաղաքագետների քննարկելիքը չէ, այլ` պրոկտոլոգների:

Հատկանշական է, որ եթե մինչեւ մի քանի օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տրամադրությունները բոլորովին այլ էին, անգամ պատրաստ էին տապալել Փաշինյան Նիկոլին ու իրենց հավատարմությունը վերահաստատել Արեւմուտքին ու Միացյալ Նահանգներին, ապա այժմ «թայմաութ» են վերցրել: Իրավիճակից շահողներից մեկն էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դուրս եկավ: Վերջինիս պաշտոնանկ անելու իշխանական առավել լիբերալ թեւի ճիգերն ապարդյուն էին, հիմա բումերանգի օրենքով հակառակ իրավիճակն է ստեղծվել:

Ակնհայտ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ համախմբվող սորոսականներն ու թունդ լիբերալ թեւը մնալու են առանց արտաքին հենարանի: Դոնալդ Թրամփն ավելի շուտ կպայմանավորվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան թե Հայաստանում կանաչ լույս կվառի ալենսիմոնյանականների համար, հատկապես, երբ ինքը՝ Թրամփը, սորոսականության ու լիբերալիզմի հետ ոչ թե մրցակցային, այլ թշնամական հարաբերություններ ունի: Այս դեպքում՝ ի՞նչ է լինելու Արեւմուտքին խոստումներ տված ու Միացյալ Նահանգներում լիբերալների հաղթանակի մասին չարդարացված սպասումներ ունեցող իշխանական եւ մերձիշխանական թեւի հետ:

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՈՆ ԿՄՆԱ, ԻՍԿ ԱԼԵ՞ՆԸ

Սեւ ամպեր են կուտակվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխին: Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու որոշ ՔՊ-ականների նախաձեռնությունը հուշիկ քայլերով վերափոխվում է Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու օրակարգով: Իսկ դրա համար պատճառները մեկը չեն:

Նախ Նիկոլ Փաշինյանին պետք է ցույց տալ, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին ինքը չի պատրաստվում գնալ քաղաքական ինքնասպանության, այլ պատրաստ է տեղավորվել այնտեղ, որտեղ իր սեփական կաշին կփրկվի: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է տեղի ունենան փոփոխություններ իշխանական բուրգում, ավելի կոնկրետ ասած՝ սորոսականության եւ լիբերալիզմի հավաքական կերպարները պետք է դուրս մղվեն իրենց զբաղեցրած աթոռներից: Եվ այս հարցում առանց այլեւայլության՝ Փաշինյան Նիկոլը պատրաստ է «զոհաբարել» Ալեն Սիմոնյանին, ով մեկ անգամ չէ, որ սայթաքել է առնվազն վերջին շրջանում:

Օրինակ, Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննող ՔՊ-ականները ստիպված կարող են քննարկման դնել նաեւ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Մի մարդու, ով խորհրդարանում դիմում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին՝ ասելով. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա…»: Իսկ երբ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հարցնում է՝ չե՞ս ամաչում, տալիս է ամբարտավան պատասխան՝ «չէ՛»: Ավելի վատ վարքագիծ է դրսեւորում Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի հանդեպ՝ ոչ միայն հայհոյում է, այլեւ զրկում է նրան ԱԺ մուտք գործելու իրավունքից: Դե մնացած պատմություններն էլ չհիշեցնենք՝ սկսած հարսի հետ կապված կոռուպցիոն մութ պատմությունից մինչեւ քաղաքացու վրա թքելը, ինչը եւս կոծկվեց գնաց:

ՈՐՆ Է ՆԻԿՈԼԻ ԵԼՔԸ

Իսկ ավելի ճկուններն արդեն իսկ սկսել են Նիկոլ Փաշինյանի գովքը, թե որքան ճիշտ էր վերջին շրջանում Արեւմուտքի գրկից թռնելու նրա քայլերը: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության նախկին պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, որը պաշտոնանկությունից հետո էլ շարունակում է մնալ անվերապահ նիկոլական, գրում է. «Հավասարակշիռ քաղաքականությունը նման իրավիճակների համար է, երբ ԲՐԻԿՍ կամ ԱՊՀ հանդիպումներին վարչապետը մասնակցում էր, ճղղում էիք ձեզ, թե բա՝ Արեւմուտքը դեմ է: Հիմա հասկացա՞ք, որ պետք չէր ամբողջությամբ շորերով թռնել ԱՄՆ-ի գիրկը եւ պետք էր հաշվի առնել մոտալուտ ԱՄՆ ընտրությունների արդյունքները: Վուդրո Վիլսոնի քարտեզը դարձել է սինդրոմ հայերիս համար ու բոլոր նմանատիպ իրավիճակները կարելի է կոչել Վիլսոնյան սինդրոմ»:

Այո, այսպես, որ գնա դեռ շատ նիկոլականներ են սկսելու Բրիկսի փիառով զբաղվել, ինչու ոչ, նաեւ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնել: Այս առումով տեղին դիտարկում է անում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Ինչպես համացանցում են որոշ մարդիկ ֆիլտրներ կիրառում, որ ավելի սիրուն երեւան, այնպես էլ քաղաքական դաշտում են որոշ ֆիգուրներ ֆիլտրներ դնում իրենց ասելիքի մեջ, որ համոզիչ երեւան ու հայրենասեր: Սա նույն երեւույթն է, ուղղակի քաղաքականության մեջ է, ու զարմանալի է, որ չեն հասկանում՝ կողքից այդ «ֆիլտրները», միեւնույնն է, երեւալու են», - ասում է նա:

Եվ, իսկապես, ինչ «ֆիլտր» պետք է դնեն Նիկոլ Փաշինյանն ու նիկոլականները, որ համոզիչ թվան, որ մի օրում կարող են, ասենք, արեւմտամետից դառնալ պրոռուսական, սա թերեւս հարցերի հարցն է: Այս համատեքստում կա եւս մեկ տարբերակ: Նիկոլ Փաշինյանը կարող է Արեւմուտքի հպատակներից ուղղակի մաքրել իր շրջապատը`ուղղակիորեն գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ առանց նրանց: Սրանով թերեւս նա մի կրակոցով երկու նապաստակ կխփի՝ ե՛ւ կազատվի ամեն պահի իրեն դավաճանելու պատրաստ պաշտոնյաներից, ե՛ւ կապահովի իր պաշտոնավարման երկարակեցությունը՝ երդում-պատարագ տալով դրսում, թե այլեւս առաջվանը չէ: Ողջունում է Վրաստանում ազգային ուժերի իշխանության գալը, Թրամփի ընտրվելը, մի հատ էլ գնում է ԲՐԻԿՍ: Բայց արդյո՞ք կհավատան Նիկոլ Փաշինյանի արցունքներին, սա էլ ժամանակը ցույց կտա:

ԻՍԿ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Ստեղծված նոր իրավիճակում փորձում է համապատասխանաբար դիրքավորվել նաեւ ընդդիմությունը: Քաղաքական հանրային դաշտում տեւական լռությունից հետո  հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հավաքել է իր թիմին, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությանը եւ միքանիժամանոց հանդիպում ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում, որը ձգվել է մինչեւ ուշ երեկո:

«Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ` աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում», - լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վստահեցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Մինչ «Հայաստան» դաշինքում դեռ քննարկում են, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը արդեն իսկ հստակեցնում է հանրապետականների դիրքորոշումը:

«Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։ ԱՄՆ -ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։ Ավելին, չի հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։ Հետեւաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից անլուրջ էին», - ասում է Շարմազանովը։

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Համերգի կազմակերպիչների մեծ մասը գեյեր են». Շպռոտը՝ ԱՄՆ-ում անցկացված Armenian music award-ին չմասնակցելու մասինԻսրայելը ոչնչացրել է սիրիական բոլոր ռազմանավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունն այլ երկրների հետ. կազմակերպության Փորձագիտական խորհրդի ղեկավարՌեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչումՄեռած են, թաղած չեն. ԲԱՄԲԱՍԱՆՔԵս ընդդիմադիր չեմ… իրենք են ընդդիմադիր, որ վատ  են աշխատում. Նաիրի ՍարգսյանԻնչո՞ւ է իրականում ԱՄՆ-ն պարգևատրել Արդարադատության նախարար Գալյան Սրբուկին.Armenian infoԵս երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել ԽաչատրյանՌեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչումԱռևտրային պատերազմներում հաղթողներ չկան․ Սի ԾինփինԱլիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ ՄելիքյանԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակովՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումըԲելառուսը միջուկային զենք ունի․ ԼուկաշենկոԲրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում էԹրամփը Կանադան անվանել է «նահանգ»Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերովՎերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել էՀայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ ՄամեդովԵվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումըԱրցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջԲաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FTԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկմանՀայաստանում որոշ դեպքերում իր իրավունքը պահելու համար անձը դուրս է գալիս անհավասար պայքարի պետական կառույցների դեմՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումիցՀայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասինՀովիկի «գլուխը» պահանջում է ԱննանԱդրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ վերադարձնելու մասին ո՞վ է մտածելուՀայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ ՆարիշկինUcom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համարԱդրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրըՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ջուր չի լինելու․ հասցեներՆույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերըԱվելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտությունՀովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգումՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 10Սիրիան թակարդ էր Էրդողանի համար. ԴուգինԱղտոտված օդը բարձրացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն «Ժողովուրդ». ՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է«Հրապարակ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ. նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու ընտրություններինԻսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա էNintendo Switch 2-ի թողարկման ժամկետները պարզ են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top