Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններ Ներկայացվել է HONOR X7c սմարթֆոնը Փաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ) Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորը Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքը Գիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցը Lenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ «Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

Հայ-ռուսական բարեկամությունը բնական ընտրության արդյունք է եւ այլընտրանք չունի…

Վերլուծություն

Իսկ այլընտրանքը Հայաստանի կործանումը եւ հայ ժողովրդի հայրենազրկումը կարող է լինել, նոր ցեղասպանությունը կարող է լինել, թրքահպատակությունը կարող է լինել, հայի բնաջնջումը կարող է լինել: Այլընտրանքը թուրանական մեծ հրեշի ստեղծումն ու Ռուսաստանի ներսից ու դրսից քայքայման ու բզկտման սպառնալիքը կարող է լինել:

Ոչ պատահականորեն Ամենայն հայոց բանաստեղծ, մեծ հայրենասեր ու իմաստուն Հովհաննես Թումանյանը արժեւորելով ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը եւ կարեւորելով Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրի հարցում եւ դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, ասել է. «Այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»։ Ավետիք Իսահակյանը եւս կարծում էր, որ հայ ժողովրդի գոյությունը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ. «Ռուսների հովանու ներքո մենք մեկ ամբողջություն ենք` զարգանալու եւ ամրանալու…»:

Ամենեւին ոչ պատահականորեն մեր նախնիները իրենց փրկությունը դեռեւս 200 տարի առաջ կապեցին հենց Ռուսաստանի հետ: Չգիտե՞նք մենք արդյոք, որ նախ եւ առաջ ռուս զինվորի արյունով է ձեռք բերվել հայկական պետականությունը: Եվ եթե չլինեին Գյուլստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, չէինք ունենա հայկական պետականություն, այն էլ մեկի փոխարեն՝ երկուսը: Հատկանշանական է նաեւ այն, որ հայերը շատ երկրներում են գաղութներ ունեցել, սակայն պետականություն վերականգնել են միայն Ռուսաստանի տարածքում: Եվ հենց 19-րդ դարը նշանավորվեց Հայաստանի պատմության կարեւոր իրադարձությամբ՝ Արեւելյան Հայաստանի ազատագրմամբ պարսկական դարավոր լծից։

Իսկ հիմա Արեւմուտքի թելադրանքով Հայաստանի ապազգային իշխանության, Ռուսաստանի կառավարության ինչ-որ տեղ աննրբանկատ քաղաքականության եւ հայ ու ռուս ժողովուրդների ու նրանց ազգային էլիտաների անխոհեմության արդյունքում՝ հայ-ռուսական հարաբերությունները ցավալիորեն ճգնաժամ են ապրում, ինչը շարունակվելու դեպքում անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ երկու երկրների ու ժողովուրդների համար:

Հայաստանում սթափ մտածող մարդիկ հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի գլխավոր մեղավորը օտար ուժերի կողմից  ներդրված հայաստանյան ապազգային իշխանություններն են, որոնք վանում են բարեկամներին եւ Հայաստանում իրական շահեր ունեցող երկրներին, անգամ  թշնամանք սերմանում մեր հիմնական դաշնակից ու անվտանգության երաշխավորի՝ Ռուսաստանի նկատմամբ, ցավալիորեն բարեկամին թշնամի են որակում, իսկ թշնամուն՝ բարեկամ:

Ռուսաստանի դաշնակից ու բարեկամ հայ ժողովուրդը հնագույն ժողովուրդ է՝ աշխատասեր, տաղանդավոր, սթափ, բարոյական, խաղաղասեր, ստեղծագործ ու նախաձեռնող, կարեւոր արժեք է քաղաքակրթության ու մարդկության համար: Չէ որ հայերն ավելի քան որեւէ խորհրդային ժողովուրդ, իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են ցույց տվել ռուս ժողովրդին եւ մեծ ավանդ են ունեցել Ռուսաստաանի մշակույթի, գիտության, ռազմարվեստի, տնտեսության, սպորտի ու կրթության զարգացման գործում, իսկ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցույց են տվել սխրանքի եզակի օրինակներ: Կարծում եմ՝ մեծ ցանկության դեպքում Ռուսաստանը որպես հզոր կայսերական երկիր, որպես իրական բարեկամ, որպես տարածաշրջանում ազդեցություն ու շահեր ունեցող երկիր կարող էր կանխել 2018թ. դրսից կազմակերպված հայաստանյան ավանտյուրան, ինչը արվեց Բելառուսի դեպքում եւ արդյունքում չէինք ունենա ազգային այս աղետն ու ողբերգությունները: Դրանով իսկ Ռուսաստանը նաեւ որոշակիորեն կորցրեց իր հավատարիմ դաշնակցի համբավը։ Իսկ հայ ժողովրդի նման բարեկամի կորուստը կարծում եմ՝ միեւնունը չի կարող լինել Ռուսաստանի իրական շահերով առաջնորդվող ու ազգային մտածողություն ունեցող մարդկանց համար:

Չնայած հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ժամանակավոր խնդիրներին, անհարթություններին, այնուամենայնիվ, Հայաստանը եղել եւ մնալու է Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենահուսալի եւ ամենաիրական գործընկերը, ինչը պայմանավորված է փոխադարձ երախտագիտության պարտավորությամբ, համակրանքով, աշխարհաքաղաքական, պատմամշակութային, կրոնական ընդհանրություններով, տնտեսական եւ այլ գործոններով: Մինչդեռ Ռուսաստանը շատ հաճախ իր հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կարգավորելու նպատակով զիչումների է գնում՝ ի հաշիվ Հայաստանի տարածքների ու շահերի: Թուրքը կարող է իր շահի համար խորամանկել, քծնել,ժամանակավոր զիջումների գնալ, խոստումներ տալ, բայց պետք է լավ իմանալ, որ նա անհուսալի գործընկեր է եւ երբեք չի պահում իր պայմանավորվածությունը, ինչի վառ ու թարմ օրինակը Կովկասում ռուս-թուրքական համագործակցությունն է,  Կովկասում հանուն կայուն խաղաղության Ռուսաստանի զիջումներն են Թուրքիային, սակայն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան հերթական անգամ անկեղծ  չեղավ Ռուսաստանի հետ։ Իսկ հիմա երկուստեք մեր անխոհեմության պատճառով հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ, փոխադարձ անվստահության ու մեղադրանքների հորձանուտում, որտեղից դուրս գալը հնարավոր կլինի դարերի ընթացքում ձեռք բերված այդքան թանկ հարաբերությունների ու վստահության որոշակի կորստի գնով միայն:

Իսկ այդ հարաբերությունները դարերի փորձություններով անցած եւ քննություն բռնած հարաբերություններ են եւ շատ թանկ արժեն: Իմաստությունն ու իրատեսությունն այն աստիճան է լքել մեզ եւ անգիտությունը մթագնել մեր գիտակցությունը, որ խեղաթյուրվել են մեր ընկալումները երկրում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ավերիչ չարությունն ու ատելությունն այնպես են կուրացրել մեր հոգիները, որ մեզնից վանում ենք մեր բարեկամներին, հայամետ գործիչներին: Ինչպես 100 տարի առաջ, հիմա նորից կրկնում ենք նույն սխալները՝ ազգի փրկության հույսեր կապելով Արեւմուտքի հետ, ինչի վառ ապացույցը՝ 1915 թ. նրանց գաղտնի հանցավոր համաձայնությունն է՝ Թուրքիայի հետ, 20-րդ դարի սկզբին Ազգերի լիգայում եւ Լոզանի կոնֆերանսում հայկական հարցի տապալումն է, 2020թ. եւ 2022թ. Արցախյան եւ սեպտեմբերյան պատերազմներում բացահայտ անտարբերությունն էր, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված զինված գործողություններին Թուրքիայի ու ահաբեկիչների մասնակցությամբ մի ամբողջ երիտասարդ սերունդ սպանդի ենթարկվեց, երբ արգելված ֆոսֆորային ռումբեր էին օգտագործվում Արցախում, Արեւմուտքի անմիջական աջակցությամբ Արցախի կործանումն ու հայաթափումն էր: Եվ պատահական չէ նաեւ, որ Թումանյանն առաջին Համաշխարհային պատերազմի ազդեցության տակ, Արեւմուտքից հիասթափված հակվում է դեպի Արեւելք՝ իր ժողովրդի եւ ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արեւելքում: Իսկ Հայերի մեծ բարեկամ Նանսենն էլ գրել է. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, նրա համար ավելի լավ կլիներ, որ նրա անունը ոչ մի եվրոպական դիպլոմատ երբեք արտասանած չլիներ: Իսկ Եվրոպայի արեւմտյան տերությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչեցին … միայն խոսքեր: Առաջարկվեց հայերի համար սեփական երկիր ստեղծել Ռուսաստանի եւ Թուրքիայի սահմանային գոտում, սակայն արեւմտյան տերությունները ոչ մի ցանկություն չհայտնեցին աջակցել այդ նախագծին ո՛չ ռազմական ուժով, ո՛չ էլ տնտեսական միջոցներով»:

Ոչ պատահականորեն Թումանյանը հայացքն ուղղեց դեպ Արեւելք, հավանաբար այն բանի համար, որ արեւը ծագում է Արեւելքից, Արեւելքում է ազգերի կյանքի հիմքը։ Արեւելքում կարեւոր արժեքը հոգու հարստությունն է, սերն է, ընտանիքն է, ազգային սովորույթներն են, խաղաղությունն է, անշահախնդրությունն է, իմաստությունն ու համբերատարություն է: Արեւելքում Աստծո, խորհրդանիշերի, տարեցների, ծնողների, ուսուցիչների նկատմամբ պատկառանք կա, Արեւելքում մարդն արժեք է, իսկ Արեւմուտքում գլխավոր արժեքը նյութական շահն է, ինչպես Թումանյանը կասեր՝ մեքենան ու ոսկին է, նյութն է: Արեւմուտքը, կարծես թե, չի հաշտվում այլոց գոյության հետ, նրանց հաջողության հետ, այստեղ առաջնորդվում են «միայն ես», «ամեն ինչ ինձ» սկզբունքով: Արեւմուտքի նպատակը մեծ հաշվով բոլոր հզոր, մրցակից ու ռեսուրսներով հարուստ պետություններին քայքայելն ու թուլացնելն է եւ միանձնյա իշխելն ու աշխարհի հարստություններին տեր դառնալն է:

Պատահական չէ, որ Արեւմուտքը որ երկիր մտել է, իր հետեւից թողել է մահեր, ավերածություն, կորուստ, գաղթականներ, այլասերում, պառակտում ու ատելություն: Վառ գրինակ՝ Աղվանստանը, Սիրիան, Բալկանները ,Լիբան, Իրաքը, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Արեւմուտքի աֆրիկյան ու ասիական շատ գաղութներ: Երկու համաշխարհային պատերազմներն էլ սկսվել են Արեւմուտքում, հայոց ցեղասպանությունն էլ ծրագրվել է նույնպես Արեւմուտքում: Արեւմուտքի հարաբերություններն այլ պետությունների հետ հաշվենկատ են, խտրական եւ կառուցված են կեղծ արժեքների, երկակի ստանդարտների ու միակողմանի շահավետության վրա: Ներկայումս էլ հայ ժողովրդի կոտորածը, հայրենազրկումը Արեւմուտքի լուռ համաձայնությամբ մնում է եւ կմնա որպես նրա խարանը, ամոթը: Իսկ մենք նորից շարունակում ենք հավատալ ու հույս կապել նրանց հետ, եվրոպական կեղծ արժեքները մեծարել ու դավանել: Արեւմուտքը կհաճոյանա, օգնություն կառաջարկի, խոստումներ կտա այնքան ժամանակ՝ մինչեւ տարածաշրջանում իր նպատակին հասնելը, Ռուսաստանին այստեղից դուրս մղելը:

Արեւմուտքի թաքնված քաղաքականությունն ու ոգին, գիտակցությունն ու հոգեբանությունն էլ հիմնված են այլ ժողովուրդներին հնազանդեցնելու ու շահագործելու վրա։ Չպետք է մոռանալ, որ եթե չլիներ ռուս ժողովրդի ոգու ուժը, մարդասիրությունն ու իմաստությունը, աշխարհում ավելի շատ կլինեին աղետներն ու ողբերգությունները:

Ռուսաստանը զսպող եւ հավասարակշռող դերակատարություն ունի աշխարհի համար: Այսօր միայն Ռուսաստանը կարող է պայքարել ու կանգնեցնել հավաքական Արեւմուտքի գլոբալիստների՝ ժողովուրդներին ստրկացման ու շահագործման ձգտող համաշխարհային կառավարություն կոչվածի հրեշավոր նպատակները։ Իսկ այդ նպատակը բոլոր երկրներում ազգային արժեքներն ու սովորույթները խեղաթյուրելն է, ազգային ինքնությունը ոչնչացնելն ու աշխարհը մեկ կենտրոնից կառավարելն ու շահագործելն է։

Վերջին ժամանակներս աշխարհում տեղի ունեցող գործընթացները՝  Վրաստանում եւ ԱՄՆ-ում ընտրությունները,  ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը գալիս են  ապացուցելու, որ գլոբալիստների գերիշխանությունը մոտենում է իր վախճանին, որ ազգային արժանապատվությունը, ազգային ինքունությունն ու արժեքները,  անկախությունը ժողովուրդների համար դառնում են գերակա, որ գնալով աճում է Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը: Իսկ Ռուսաստանն՝ ի տարբերություն Արեւմուտքի, հարաբերություններում ավելի անկեղծ է, չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, չի կազմակերպում հեղափոխություններ ու դավադրություններ։ Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ապրել է իր ոսկե դարը՝ ունեցել է զարգացած  տնտեսություն, կրթություն, գիտություն, բարձրաճաշակ մշակույթ, մեր ազգային արժեքներն ու արժանապատվությունը, անվտանգությունը, սովորույթներն ու գիրնը ավելի պաշտպանված են եղել, քան հետխորհրդային անկախության տարիներին են: Իսկ Հայաստանի պետականության շահն ու հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար, բացի Ռուսաստանից, որեւէ երկիր չի զոհել իր զինվորի կյանքը։ Հայ ժողովուրդի հոգեկերտվածքի, մշակույթի ու գիտակցության վրա կարեւոր ազդեցություն  է ունեցել ռուսական բարձրաճաշակ արվեստը, գրականությունը, կրթությունը, կայսերական ռուս ժողովրդի պետական մտածողությունն ու տոկունությունը։ Իսկ Հայաստանն ու հայ ժողովրդը Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ կապված են աշխարհաքաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական, պատմական, անվտանգային բազմաթիվ թելերով ու իրական շահերով, ինչի հետ հաշվի չնստելն անխոհեմ է ու անհեռանկար:

Մեր ազգային ողբերգություններից մեկն էլ այն է, որ մենք հաճախ ենք կտրվում իրականությունից, օբյեկտիվորեն չենք գնահատում երեւույթներն ու գործընթացները, դասեր չենք քաղում անցյալից: Մի բան ակնհայտ է, որ հայ ժողովուրդը չի կարող արժանապատիվ գոյատեւել թուրքական հրեշի հարեւանությամբ նախ եւ առաջ առանց հզոր Ռուսաստանի հովանավորության ու դաշնակցային հարաբերության, առանց Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ սերտ բարեկամական ու փոխշահավետ կապեր ունենալու: Ասածս ամենեւին չի նշանակում, թե պետք է միայն նշված երկրների հետ հաստատել բարեկամական հարաբերություններ: Բարեկամություն պետք է փորձել անել բոլորի հետ, սակայն առաջնահերթ նրանց հետ, որոնք Հայաստանում իրական եւ անկեղծ ազգային-պետական-շահեր կարող են ունենալ: Իսկ այդպիսիք առաջին հերթին կարող են լինել Ռուսաստանը եւ նաեւ Իրանը։ Պետք է նկատի ունենալ, որ այլ երկրների հետ առանց բարեկամական սերտ հարաբերությունների, առանց փորձի, գիտելիքների, մշակույթների, արժեքների փոխանակման՝ հնարավոր չէ ապահովել սեփական  երկրի անվտանգությունն ու կայունությունը, ունենալ զարգացած տնտեսություն, զբոսաշրջություն, գիտություն ու բարձրաճաշակ մշակույթ: Դրա հետ միասին մեր ժողովրդի գլխավոր երաշխավորն առաջին հերթին մեր բանակը, հայի տաղանդը, խիզախությունն ու անկոտրում կամքը կարող է լինել:

Տնտեսագիտության թեկնածու

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ






Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՆերկայացվել է HONOR X7c սմարթֆոնըՓաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ)Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորություններըԾանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքըԳիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցըLenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ«Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասինՍուրճին կաթ հավելելու դեպքում ըմպելիքն ավելի օգտակար է դառնում․ հետազոտությունԹրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում Զառա Մխեյանը ներկայացնում է «Ձյունե թագուհու պատմությունը» նոր ներկայացումը սառույցի վրաՄի քանի ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում ենՎրաստանի ՆԳՆ-ից ուղիղ 5 օր պահանջվեց արմատական ​​ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ ԿոբախիձեՆերկայացվել է HONOR X9c սմարթֆոնըԷրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համարՍիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել. ԶԼՄ-ներԳիտնականները ճարպակալման հավանականությունը մեծացնող նոր մեխանիզմ են հայտնաբերելԱդրբեջանին սահմանակից մարզերում ՀՀ բնակչության թիվը շեշտակի նվազել է. վիճակագրություն«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթության Մոսկվայում Սիրիայի դեսպանը Ասադի՝ Ռուսաստան մեկնելը «խայտառակ փախուստ» է անվանելԱսադն իր իշխանության տապալումից առաջ հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ գործարքից․ WPՈչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. ՊուտինԼրատվությունը չպետք է լցնել անցողիկ նյութերով, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա. Միխայիլ ՊետրովՊուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթինՄեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերն ու կսահմանափակի փոխգործակցությունըԸնտրեցին դրան, սաղ հանձնեց, հիմա էլ Հայաստանն է հանձնում, անունը չեմ ուզում տալ`ճնշումս բարձրանում է. Լևոն ՇարաֆյանԱռաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են լինելու․ ԷրդողանՀովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտեՍա հույսի պահ է. մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր կնքել. ՄիրզոյանԳիտնականները հայտնաբերել են կապ անհանգիստ քնի ու թուլամտության միջև«Արտյոմ Կանևսկոյը» դեռ արգելանքի տակ է, բայց մեղադրանք առայժմ չի ներկայացվելԱվոկադոն բարելավում է արյան լիպիդային պրոֆիլը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը. JNԻնչպես է լուծվելու ուկրաինական հակամարտությունը՝ ըստ ԿադիրովիՈստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛լ կասկածելի շահավետ առաջարկներիցԻրանը հայտնել է՝ ինչ պայմաններով կփոխգործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետԿոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. ԹԻՀԿԶելենսկին խաղաղություն և հրադադար է ուզում․ ԹրամփԹագուհի Թովմասյանի դուստրը չեմպիոն է դարձելՄի թիրախավորեք մարդկանց, ովքեր տարիներ շարունակ, գիշեր ու զոր փորձում են կարգ ու կանոն հատատելՊուտինն ինքն է որոշում կայացրել ապաստան տրամադրել Ասադին. ՊեսկովԳլխավոր տոնածառի տոնակատարությունը բեմադրելուց առաջ ի՞նչ է ծխել ռեժիսորըԱրթուր Դավթյանը` գավաթի խաղարկության հաղթող Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասինԱսադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. Asr-e IranՎթար․ մի քանի ժամ գազ չի լինիԶախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերըՀայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարըԱմենափրկիչ եկեղեցու վերաօծմանը «ժողջան» ասելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զավթածը ժողովրդի հետ տաճարում չէր...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top