«Հրապարակ». ՔՊ-ականների աչքը վախեցել է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ լսումներում ստեղծված վիճակն ու հետեւանքները վախեցրել են ՔՊ-ականների աչքը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լսումներ էր կազմակերպել, որին մասնակցում էր նաեւ ակտիվ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Վերջինիս թե՛ հարց տալու, թե՛ ելույթի ժամանակ լսումները վարող Վլադիմիր Վարդանյանը դիվահար ընդհատում էր ՍԴ-ում աշխատած տարիների իր երբեմնի կոլեգա Էդգար Ղազարյանին:
Հետո իջավ նստեց նիստերի դահլիճի հետին շարքերում: Իսկ երբ Ղազարյանն իր ելույթում «ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Փաշինյան» արտահայտությունն արեց, Վարդանյանը ոչ միայն հրահանգեց անջատել նրա բարձրախոսը, այլեւ մի քանի րոպե շուտ ընդմիջում հայտարարեց, իսկ վերադառնալուց հետո այլեւս ձայնի իրավունք չտվեց։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում