Պարզ է՝ ամենաշատ վաճառված սմարթֆոնները որոնք են
ՀասարակությունԲազային iPhone 15-ը դարձել է 2024-ի երրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքի առաջատարը: Այս մասին ասվում է Counterpoint Research հետազոտական ընկերության զեկույցում։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ավելի թանկ iPhone 15 Pro Max-ը և iPhone 15 Pro-ն։ Ավելին, ինչպես նշում են վերլուծաբանները, Pro մոդելներն առաջին անգամ կազմել են երրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքի կեսը։
Samsung-ի Galaxy A շարքի սմարթֆոնները, որոնք հայտնի են իրենց մատչելի գներով և ծրագրային ապահովման երկարատև աջակցությամբ, չորս տեղ են գրավել ամենահայտնի սարքերի թոփ տասնյակում՝ շնորհիվ աճող շուկաներում իրենց տարածվածության և մատչելի մոդելների վրա կենտրոնանալու: Այսպիսով, չորրորդից յոթերորդ տեղերը զբաղեցրել են՝ Galaxy A15 4G, A15 5G, A35 5G և Galaxy A05 սմարթֆոնները:
Միևնույն ժամանակ, Samsung-ի առաջատար Galaxy S24 շարքի բազային մոդելը մնում է տասներորդ տեղում և երրորդ եռամսյակն անընդմեջ գտնվում է լավագույն տասնյակում: Ինչպես նշում են փորձագետները, 2018-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Galaxy S մոդելը հայտնվել է համաշխարհային վաճառքի առաջատարների տասնյակում։