Ես երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել Խաչատրյան Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչում Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան․ Սի Ծինփին Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ Մելիքյան ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Բելառուսը միջուկային զենք ունի․ Լուկաշենկո Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Թրամփը Կանադան անվանել է «նահանգ» Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերով

Շատ ծանր է տեսնել այս ամենը, թատրոն փակելը ո՞րն է. Մազմանյանի այրին «Գոյ»-եցիների կողքին է

Մշակութային

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի աշխատակիցներն արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ շարունակում են նստացույցը՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարությունից միջանկյալ լուծում. թատրոնի աշխատանքների վերսկսում մինչեւ դատարանի եւ իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը:

35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ՝ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։ Իսկ մինչ կլինի դատարանի որոշումը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը փակ է պահում «Գոյ»-ի դռները «Գոյ»-եցիների համար:

Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել ««Գոյ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի այրու՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆԻՆԱ ՏԱՏԿԱԼՈՅԻ հետ:

Նինա Իգորեւնա, վստահ ենք, որ հետեւում եք, թե ինչ է կատարվում հիմա Ձեր ամուսնու՝ պարոն Մազմանյանի ստեղծած «Գոյ» թատրոնի շուրջ: Ի՞նչ կասեք տեղի ունեցողի մասին:

Ես մի պատմություն կպատմեմ, որից հետո՝ Ձեզ համար էլ պարզ կլինի, թե ինչ է կատարվում: Ապրում էր, կար մի տղամարդ՝ տաղանդավոր, համարձակ եւ շատ հայրենասեր ու զգացմունքային: Նա ստեղծել է տուն, թատրոն, ապրել իր կյանքով, դաստիարակել է հայրենասերների սերունդ: Մի երգ կա, որտեղ ասվում է՝ «Вместо золота плавят олово…» (Նիկոլայ Նոսկովի երգն է, - հեղինակ): Արմենը շատ էր սիրում այդ երգը, այդ երգը նրա մասին էր: Նա անասելի չէր սիրում դավաճաններին, չէր սիրում վախկոտներին եւ անգրագետներին: Իսկ վերջիններս նույնքան չէին սիրում իրեն, ատում էին: Ստեղծարար մարդ էր, իսկ այդ մարդիկ ոչինչ անել չգիտեին, կարողանում էին միայն դավաճանել, նախանձել: Եվ ահա նա մահացավ, իսկ նրանք մնացին: Ի՞նչ եք կարծում՝ նրանք կարող էին փոխվել, իհարկե՝ ոչ: Այդ մարդիկ ոչ միայն շարունակում են ապրել, այլեւ համարձակվում են ատել նրան նույնիսկ հիմա՝ հետմահու: Պայքարում են նրա ստվերի դեմ, հիմա նրանք դա կարողանում են անել եւ անում են: Ու նաեւ իր զավակներին են ատում, որովհետեւ այն երեխաները, որոնք նստացույց են անում այս օրերին, ի՛ր երեխաներն են:

— Ի՞նչ կփոխանցեք, ինչպես Դուք եք ասում, Արմեն Մազմանյանի երեխաներին՝ այն «Գոյ»-եցիներին, որոնք արդեն 5-6 օր է 24 -ժամյա նստացույց են իրականացնում թատրոնի դիմաց:

Նրանց մեծ մասը մեր սանիկներն են: Մենք ենք նրանց կնքել, Արմենի մահից հետո՝ նրանցից շատերը, որոնք որդիներ են ունեցել, նրա անունով են կոչել: Ես ի՞նչ կարող եմ ասել, ես ամեն օր նրանց հետ կապի մեջ եմ ու իրենց կողքին եմ: Եվ առաջին հերթին նրանք էին Արմենի մահից հետո՝ միշտ եղել իմ կողքին: Մենք միասին ենք սարքել Արմենի շիրիմը, միասին ենք ամեն ինչ արել եւ հիմա էլ միասին ենք:

— Եթե այսօր պարոն Մազմանյանը ողջ լիներ, ըստ Ձեզ, ի՞նչ կասեր, ի՞նչ կաներ՝ ստեղծված իրավիճակում:

Կպայքարեր, թույլ չէր տա թատրոնը փակեն: Բայց այնպիսի մարդիկ, ինչպիսին նա է, այսօր պետք չեն: Այդպիսի մարդիկ համարվում են ավելորդ: Հայրենասեր, ռոմանտիկ եւ տաղանդավոր մարդկանց հիմա ատում են եւ վերջ: Այս թատրոնը շատ ծանր պայմաններում է ստեղծվել, ամբողջ ընտանիքով օգնում էինք Արմենին, ու այսօր խոսել այս ամենի մասին, անչափ դժվար է…

— Համաձայնեք, որ այսօր մեզանում մազմանյանությունն է պակասում, ով կշրխկացներ ճշմարտությունն ամենքի երեսին, ամեն մեկին իր տեղը ցույց կտար…

Իհարկե… Նա իր ճշմարտության համար պայքարում էր, չէր վախենում, բայց այն ժամանակ մարդիկ ուրիշ էին, հիմա փոխվել են: Բարեբախտաբար, նա կարողացավ դաստիարակել այդպիսի սերունդ, այսօր այդ հայրենասեր տղամարդիկ ու աղջիկները պայքարում են «Գոյ»-ի համար, բայց նրանք քիչ են: Նայեք, թե ովքեր են նրանց կողքին, ուրիշ թատրոնների դերասաններ, ռեժիսորներ չկան, որովհետեւ բոլորը կոնֆորմիստ են եւ վախենում են: Բայց իրենց էլ կարելի է հասկանալ: Այսօր թատրոն, համալսարան փակելը, ցավոք, դարձել է «նորմալ»:

— Հուսանք՝ «Գոյ»-ը կոկորդներին կկանգնի, ու այս անգամ գոնե պայքարը հաջողությամբ կպսակվի:

Ես մտածում եմ, որ կա Աստծո դատաստան: Կարող է ամեն ինչ փոխվել: Տա Աստված, չգիտեմ… Չեմ ասի, թե հուսահատված եմ, բայց ծանր է շատ: Ծանր է տեսնել նման մարդկանց, նման վերաբերմունք, նման քաղաքականություն: Թատրոն փակելը ո՞րն է: Գիտեք, պատմության մեջ, գրականության մեջ միշտ էլ եղել են այդպիսի կերպարներ, բայց, միեւնույնն է, ինձ համար շատ ծանր է այս ամենը, որովհետեւ իմ ընտանիքի հետ է կատարվում: Եթե որեւէ մեկի հետ նման բան տեղի ունենար, ես կգնայի եւ կանգնեի իրենց կողքին, իսկ իմ կողքին կանգնեցին միայն այս երեխաները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ես երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել ԽաչատրյանՌեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչումԱռևտրային պատերազմներում հաղթողներ չկան․ Սի ԾինփինԱլիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ ՄելիքյանԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակովՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումըԲելառուսը միջուկային զենք ունի․ ԼուկաշենկոԲրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում էԹրամփը Կանադան անվանել է «նահանգ»Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերովՎերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել էՀայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ ՄամեդովԵվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումըԱրցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջԲաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FTԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկմանՀայաստանում որոշ դեպքերում իր իրավունքը պահելու համար անձը դուրս է գալիս անհավասար պայքարի պետական կառույցների դեմՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումիցՀայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասինՀովիկի «գլուխը» պահանջում է ԱննանԱդրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ վերադարձնելու մասին ո՞վ է մտածելուՀայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ ՆարիշկինUcom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համարԱդրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրըՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ջուր չի լինելու․ հասցեներՆույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերըԱվելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտությունՀովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգումՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 10Սիրիան թակարդ էր Էրդողանի համար. ԴուգինԱղտոտված օդը բարձրացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն «Ժողովուրդ». ՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է«Հրապարակ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ. նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու ընտրություններինԻսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա էNintendo Switch 2-ի թողարկման ժամկետները պարզ ենՌուսական ռազմածովային և ռազմաօդային բազաները մնում են Սիրիայում. Ռուսական աղբյուրՌումինիայում, ընտրությունների արդյունքները չեղարկելուց հետո, փլուզվել է երկրի գլխավոր տոնածառը (Տեսանյութ)Գիտնականները հայտնաբերել են պարզ միջոց սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար«Հրապարակ». Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում«Փաստ». Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակումԽելացի մարդիկ բոլորից դանդաղ են ծերանում: Ահա թե ինչու«Ժողովուրդ». ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top