Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի բարոյական նկարագիրն է Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ) Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան «ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Տրանսպորտային թալանի հետքերով

Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը

Մշակութային

Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։ 

««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:

Deadline-ի հոդվածում նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։ 

Լրատվամիջոցի  տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել  Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ 

Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել. «Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։

Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։

Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։ «Մենք ձգտում ենք կիսել մեր իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին»,- նշել են նրանք։

 «Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):

Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում, որտեղ այն նոմինացվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։ 

«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։ 

Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը որոշման հետ կապված դեռ մեկնաբանություն չի տվել։ 

Սկզբնաղբյուրը՝ armenpress.am






Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի բարոյական նկարագիրն էՄխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ)Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄՄենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան«ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համարՏրանսպորտային թալանի հետքերով2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ։Մոսկվան լայնածավալ ճնշման գործընթաց է սկսել Աբխազիայի դեմԱրեւմուտքը մեզ դրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ. Թիմուր ՊիպիաՄենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չենՓորձել են թալանել Սարգիս Ադամյանի տունը, կինն ու որդին տանն են եղել. BildՀՖՖ-ն Չանչարևիչի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայտնի խոհահար Սեդրակ Մամուլյանը մասնակցում է Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձեւ է» հանդիպմանը«Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը տեւել է չորս ժամից ավել, որը հոգնեցրել է հանդիսատեսինՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրըՏես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում. ԲԱՄԲԱՍԱՆՔՏերն ու ծառան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄարինե Ջոնիկովնան անկեղծանում է սիրո ու չիրականացած երազանքի մասին. Բլից հարցեր «Հիպոկրատի նվիրյալին»Քեռիի «գանձը». ԶԱՐՄԱՆՔԽամոյանը լավ «մեխեց» Նիկոլ հայադավին, ափսոս չշշպռեց` ստո՛ւմ եք, լկտիաբար ստումԱղազարյանի օրին կարող է հայտնվել ամեն մի ՔՊ-ական Ղրիմը կարող էր մնալ Ուկրաինայի կազմում, եթե դա չլիներ․ ԼավրովԵրևանյան տրանսպորտում վճարման քանի՞ տարբերակ է առաջարկվում (տեսանյութ)ԼՀԿ-ից մասնակից չի եղել, չկա եւ չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան Լավագույն տարեդարձը երբևէ… Արփինե Հովհաննիսյանը ցույց է տվել երեխաներին Ես էլ, դու էլ լավ գիտենք սիրելի Ալեն, թե ինչպես ու ում դրդմամբ որոշվեց ինձանից ազատվել․ Հովիկ Աղազարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանըԱվինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. ԷլիբեգովաՍկսվել է կոմպրոմատների պատերազմ. Ալեքսանդր Ամարյանն այսօր կդառնար 65 տարեկանԱրեւմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը եւ կմասնատի այն. Վահան ԲաբայանՀայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ ՓաստաբանՌուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆՌուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ ԼավրովԻնչո՞ւ են գերեզմանոցից վերադարձողները լվանում իրենց ձեռքերըՕրակարգը կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ. ՍարգսյանՊենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալըԵթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասինԼավրովը բողոքել է՝ եվրոպացիները փախչում են իրենիցԵվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. ԶուրաբիշվիլիՓաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. ՊուտինԱրտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվՀատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top