ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻ ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է Ուկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների Ինչու են արեւմտյան աղբյուրները շարունակում քարկոծել երկիրը լքած Ասադին Հայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ… Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ

Ավինյանը համառորեն չի ասում, թե ինչի հաշվին է տրանսպորտի մուտքերն ավելացել

Հասարակություն

Այս օ­րե­րին ակն­հայտ է, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նը փոր­ձում է խայ­տա­ռա­կութ­յան փո­խա­րեն, որ­պես մե­ծա­գույն ձեռք­բե­րում, հրամց­նել այն ի­րա­վի­ճա­կը, որ տա­րած­վել է տրանս­պոր­տի ո­լոր­տում: Բայց վի­ճակն այն կար­գի ար­տա­ռոց է, որ քա­րոզ­չա­կան տրյուկ­նե­րը վե­րած­վում են` որ­պես «հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին խոս­տո­վա­նութ­յան:

Այս­պես, ցնցող հայ­տա­րա­րութ­յամբ ե­րեկ հան­դես ե­կավ 9 տո­կո­սա­նոց քա­ղա­քա­պետ Ա­վին­յա­նը: Նախ` «Ե­րե­ւա­նի ավ­տո­բուս» ՓԲԸ տնօ­րեն Բեգ­լար Կի­րա­կոս­յա­նը սկսեց հպար­տո­րեն զե­կու­ցել, թե` շա­բաթ­վա ըն­թաց­քում` նո­յեմ­բե­րի 1-7-ն­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում 67 եր­թու­ղի­նե­րում սպա­սար­կել է ընդ­հա­նուր թվով 3619 շար­ժա­կազմ՝ նա­խա­տես­ված 3937-ի փո­խա­րեն, 8,1 տո­կո­սով պա­կաս: Չ­նա­յած դրան, նա­խոր­դող շա­բաթ­վա հա­մե­մատ հա­սույթն ա­վե­լա­ցել է 24 մլն 700 հա­զար դրա­մով, մի­ջի­նաց­ված` օ­րա­կան 3 մլն 500 հա­զար դրամ: Քա­ղա­քա­պետ Ա­վին­յանն էլ, ո­րին գո­վեր­գե­լու հա­մար էր այդ շոուն, բնա­կա­նա­բար, ար­ձա­գան­քեց. «Նույ­նիսկ այս դժվա­րին պայ­ման­նե­րում մենք մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում մոտ 24 մլն դ­րա­մի հա­վել­յալ գու­մար ենք հա­վա­քագ­րել «Ե­րե­ւա­նի ավ­տո­բուս» ըն­կե­րութ­յու­նից: Օ­րա­կան 3 մլն 500 հա­զար 30 մլն­-ի նկատ­մամբ, այ­սինքն` 10 տո­կո­սից մի փոքր ա­վե­լի»: Միայն թե մեկ պարզ հար­ցի Ա­վին­յանն այդ­պես էլ չի պա­տաս­խա­նում` իսկ ին­չի՞ հաշ­վին է մուտ­քե­րի իր ա­սած 10 տո­կո­սա­նոց ա­վե­լա­ցու­մը:

Եր­կու տար­բե­րակ կա­րող է լի­նել: Նախ, որ ու­ղե­ւո­րա­հոս­քերն են այդ­քա­նով ա­վե­լա­ցել, այս­տե­ղից էլ` մուտ­քե­րի ա­վե­լա­ցու­մը: Բայց ե­թե Ա­վին­յա­նը նման բան հայ­տա­րա­րի, ա­պա դա հա­վա­սա­րա­զոր կլի­նի խոս­տո­վա­նութ­յան, որ նոր վճա­րում­նե­րի հա­մա­կարգ են հո­րի­նել, դրա վրա մեծ փո­ղեր են ծախ­սել, սա­կայն դա ո­րե­ւէ է­ֆեկտ չի ու­նե­ցել մուտ­քե­րի վրա, ո­րոնք ա­վե­լա­նում են ըն­դա­մենն ու­ղե­ւո­րա­հոս­քե­րի ա­վե­լաց­ման հաշ­վին: Ա­սենք, սո­վո­րա­կան տրա­մա­բա­նութ­յու­նը եւս հու­շում է, որ նման բան հա­զիվ թե լի­ներ. Ե­րե­ւա­նում կան մո­տա­վո­րա­պես ստան­դարտ ու­ղե­ւո­րա­հոս­քեր, եւ ա­սել, թե կա­րող է պա­տա­հա­բար նման կտրուկ աճ լի­նել, ո­րը հա­մըն­կել է վճա­րում­նե­րի նոր հա­մա­կար­գի ներդր­ման հետ, աբ­սուր­դի հաս­նող պա­տա­հա­կա­նութ­յուն կլի­ներ:

­Շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է երկ­րորդ տար­բե­րա­կը, որ մուտ­քերն ա­վե­լա­ցել են մինչ այդ պաշ­տո­նա­կան հոս­քե­րը շրջան­ցող գու­մար­նե­րի հաշ­վին, ա­վե­լի մարդ­կա­յին լեզ­վով ա­սած`գո­ղաց­վող փո­ղե­րի: Են­թա­տեքս­տով ինչ­պես Ա­վին­յա­նը, այն­պես էլ Կի­րա­կոս­յա­նը հենց դա են ակ­նար­կում. նոր հա­մա­կարգ մտցվեց, եւ միան­գա­մից օ­րա­կան մուտ­քե­րը մի­ջի­նում 3,5 մի­լիո­նով ա­վե­լա­ցան: Այ­սինքն, այն փո­ղե­րը, որ ա­ռաջ գրպա­նում էին, հի­մա մտել են պաշ­տո­նա­կան հոս­քե­րի մեջ: Միայն թե դա հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նե­լու դեպ­քում Ա­վին­յա­նը ստիպ­ված կլի­ներ եր­կու պարզ գոր­ծո­ղութ­յուն կա­տա­րել: Նախ, ան­մի­ջա­պես աշ­խա­տան­քից ա­զա­տել Կի­րա­կոս­յա­նին, ո­րի ղե­կա­վար­ման պայ­ման­նե­րում նման մասշ­տա­բա­յին գո­ղութ­յուն է ֆիքս­վել: Ա­վե­լին, որ այդ փաս­տը մինչ այս պա­հը չի ներ­կա­յաց­վել ի­րա­վա­պահ­նե­րին, թե ե­կեք, պար­զեք` ուր էին «կո­րում» այդ փո­ղե­րը, Կի­րա­կոս­յա­նի նկատ­մամբ ա­ռաջ են բե­րում առն­վազն ի­մա­նալ-չհայտ­նե­լու, ա­ռա­վե­լա­գույ­նը` այդ գոր­ծըն­թա­ցի մաս­նակ­ցի, մի­գու­ցե նաեւ կազ­մա­կերպ­չի կաս­կած­ներ: Չ­նա­յած, երբ Ա­վին­յանն ին­քը չի բա­ցատ­րում, թե որ­տե­ղից, ին­չի հաշ­վին են օ­րա­կան մուտ­քե­րը 3,5 մի­լիո­նով, այն է` ամ­սա­կան ա­վե­լի քան 100 մի­լիոն դրա­մով ա­վե­լա­ցել, ա­պա նույն կաս­կած­նե­րը հենց նրա նկատ­մամբ են ա­ռա­ջա­նում: Այ­սինքն` ֆիք­սենք` քա­նի դեռ հստակ բա­ցատ­րութ­յուն չկա, թե կոնկ­րետ որ­տե­ղից են ա­վե­լա­ցել այդ հա­վել­յալ գու­մար­նե­րը, այ­սինքն` ին­չու ա­ռաջ չկա­յին ու նոր վճա­րում­նե­րի հա­մա­կարգ մտցնե­լու պա­հից ի հայտ ե­կան, հիմ­նա­վոր է մնում վար­կա­ծը, որ պատ­ճա­ռը մասշ­տա­բա­յին հան­ցա­գոր­ծութ­յունն է, ո­րը պատ­կան պաշ­տոն­յան եւ նրա վե­րա­դաս քա­ղա­քա­պե­տը տես­նե­լով, ա­ռաջ չեն մղում: Ընդ ո­րում, այդ կաս­կած­նե­րը միայն քա­ղա­քա­պե­տա­րա­նով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում են. իսկ ի­րա­վա­պահ­նե­րը չե՞ն լսում քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, նրանց մոտ կա­րիք չի՞ ա­ռա­ջա­նում` պար­զել, որ­տե­ղի՞ց այդ փո­ղե­րը, ին­չո՞ւ մինչ այս չկա­յին: Վեր­ջա­պես, Ա­վին­յա­նի քա­ղա­քա­կան շեֆն այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը չի՞ լսում, նրա մոտ նույն հար­ցե­րը չկա՞ն: Ե­թե չեն լսում, շատ վատ է, ե­թե լսում են, բայց պար­զե­լու ցան­կութ­յուն չկա, ա­պա այս­տեղ եւս հար­ցե­րի պա­կաս չկա:

Ա­ռա­վել եւս, որ այս­տեղ խոսքն ա­մե­նե­ւին էլ միայն սո­վո­րա­կան գո­ղութ­յան մա­սին չէ, թե` գո­ղա­ցան եւ վերջ: Այ­սինքն, քա­ղա­քա­պե­տի ներ­կա­յաց­րած այդ թվե­րը խո­սում են, որ ա­մեն ավ­տո­բու­սի հաշ­վով օ­րա­կան մի­ջի­նը 1000 դրամ ա­վե­լի գու­մար է մուտ­քագր­վում, ո­րը նախ­կի­նում չկար: Մինչ­դեռ հուն­վա­րի 1-ից, ինչ­պես հայ­տա­րա­րել են, ու­ղե­վար­ձի սա­կագ­նե­րի էա­կան աճ են ի­րա­կա­նաց­նե­լու: Այն կար­գի, որ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով­նե­րը ե­րե­ւի ստիպ­ված կլի­նեն ոտ­քով գնալ -գալ կամ հրա­ժար­վել ո­րե­ւէ տեղ գնա­լու մտքից: Մինչ­դեռ այդ հաշ­վարկ­ներն ի­րա­կա­նաց­վել են շատ ա­վե­լի վաղ, քան այդ հա­վել­յալ գան­ձում­նե­րի փաստն ի հայտ գա­լը: Ու հի­մա պարզ հարց է ծա­գում` իսկ այդ հա­վել­յալ մուտ­քե­րը որ­քա­նո՞վ են ազ­դում սա­կագ­նի ձե­ւա­վոր­ման վրա: Չազ­դել չեն կա­րող ան­կախ ազ­դե­ցութ­յան չա­փից: Այդ դեպ­քում այն նոր սա­կագ­նե­րը, ո­րոնք հաշ­վարկ­վել եւ սահ­ման­վել են մինչ այս, դառ­նում են ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­ված: Ու ստա­նում ենք նման պատ­կեր. նախ, ողջ մայ­րա­քա­ղա­քա­յին տրանս­պոր­տը կենտ­րո­նաց­րին մեկ տնտես­վա­րո­ղի` քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յութ­յան տակ, որն ար­դեն իսկ ա­զատ մրցակ­ցութ­յուն աս­վա­ծի կոպ­տա­գույն խախ­տում է: Ու հի­մա էլ, ել­նե­լով մո­նո­պո­լիս­տա­կան դիր­քե­րից, սահ­մա­նում են ակն­հայ­տո­րեն ար­հես­տա­կան գեր­բարձր սա­կագ­ներ, ո­րի ա­մե­նա­պարզ հիմ­նա­վո­րու­մը հենց Ա­վին­յա­նը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­րեց` 3,5 մի­լիո­նի օ­րա­կան հա­վել­յալ մուտ­քե­րի փաս­տը:

Ու հի­շեց­նենք, սա ա­նում են մայ­րա­քա­ղա­քի բնակ­չութ­յա­նը «ար­ժա­նա­պա­տիվ եր­թե­ւե­կութ­յուն» տա­լու հին ու ծեծ­ված խոս­տում­նե­րի տակ: Ու այս­տե­ղից հա­ջորդ պարզ հարցն է ա­ռա­ջա­նում` ե­թե մաս­նա­վո­րը մնար, եւ լի­ներ այ­լընտ­րանք, ու այն հին «գա­զել­նե­րը» շա­րու­նա­կեին աշ­խա­տել 100 դրա­մով, քա­ղա­քա­պե­տա­րա­նը հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա՞ր նման թա­լան­չիա­կան գներ սահ­մա­նել ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի հա­մար:

Ի­հար­կե, կա­րող է նաեւ հարց ա­ռա­ջա­նալ. բա որ ի­րենք տեղ­յակ էին օ­րա­կան այդ 3,5 մի­լիո­նի թա­լա­նից, դրա­նից մաս ու­նեին, հո ի­րենք ի­րենց թշնա­մին չե՞ն, որ դրա դեմն այս­պես առ­նեն: Բայց այս­պես պատ­կե­րաց­նենք. ե­թե ու­ղե­վար­ձը ե­ռա­պատ­կում են, օ­րա­կան մուտ­քե­րը ներ­կա 25-ից հաս­նեն 75, լավ, ա­սենք 50 մի­լիոն դրա­մի, այդ ծա­վա­լից մի 5 մի­լիոն «քե­րելն» այդ ի՞նչ մի դժվար բան է: Այլ տար­բե­րակ էլ որ չլի­նի, կա­րող են պար­գե­ւավ­ճա­րի ան­վան տակ դուրս գրել:

Ի դեպ, տես­նես ինչ­քա­նո՞վ բեռ­նա­թա­փե­ցին Ե­րե­ւա­նը, երբ այդ հիմ­նա­վոր­մամբ բազ­մա­պատ­կե­ցին կա­յա­նա­տե­ղի­նե­րի վար­ձավ­ճար­նե­րը: Ու սրա­նից հե­տո դեռ «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի՞ց» են սրանք խո­սում:






ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԾանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԷՈւկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԻնչու են արեւմտյան աղբյուրները շարունակում քարկոծել երկիրը լքած ԱսադինՀայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ…Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ Համատիրությունները ոչինչ չանելով՝ գումարներ են կորզում քաղաքացիներից. Անի ԽաչատրյանԻնչու AMVA-ի կազմակերպիչներին անվանեց «գեյ». Շպռոտը փակագծեր է բացումՌուսական ուժերը լիկվիդացրել են Կուրախովոյի «կաթսան»Աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային թարմացված աղյուսակը. ՈՒԵՖԱ Ուկրաինայում շուտով կվերջանան զինվորները. պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025-ին` բանակցությունների միջոցով. New York TimesԻնձ սպառնացել են, բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը. Տիգրան ԱվետիսյանՍկսված ինքնաոչնչացման գործընթացն այլեւս անկասելի է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյսօրվա ապաշնորհ իշխանության նպատակը մեկն է՝ ամեն գնով գումար պոկել ազգաբնակչությունից. Նարե ԱրամյանՏարին «SMS խնդրանքով» կսկսվի նրանց համար. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւմ է հաջորդը հոշոտելու իշխող «ցեղախումբը»Մխիթարյանը և Բարսեղյանը` «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգի հավակնորդներԱԱ-2026.Վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցներըԶավենիչի համար էական չի՞՝ հայ կա, թե չկա. ԶԱՐՄԱՆՔԹբիլիսիում բողոքի նոր երթերը կաթվածահար են արել քաղաքի կենտրոնը․ NewsGeorhia (լուսանկար)Ռուսաստանը կարող է այս շաբաթավերջին «Օրեշնիկ»-ով հարձակվել Ուկրաինայի վրա. Financial TimesՌուսական անօդաչուն ոչնչացնում է բրիտանական Challenger 2 տանկը (Տեսանյութ)Տեսչական մարմնի աշխատակիցը չի պատասխանում լրագրողի հարցերինՎրացական «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբավորումը լքում է խորհրդարանը. NewsGeorgiaԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաքՉինաստանի նախագահը չի մասնակցի Թրամփի երդմնակալությանը․ CBSՈՒՂԻՂ. Կօգտվի՞ Ալիևը հնարավորությունների պատուհանից. Հայկ ԲաբուխանյանԶելենսկին մերժել է հրադադարի առաջարկը. ՌԴ ԱԳՆԱլեքսանդր Ռաբինովիչը նշանակվել է Եվրասիական վարկանիշային գործակալության (EPA) սպասարկման և հյուրընկալության կոմիտեի նախագահՌուսների այսօրվա մասշտաբային հրթիռային հարձակումը Ուկրաինային գրեթե զրկել է էներգետիկայիցՎրացական իշխանությունները մեղավոր են եվրոպային դավաճանելու մեջ․ ՄակրոնՓաշինյան-Պուտին հանդիպում կլինի՞ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՖՖ-ի նկատմամբ Ազգային անվտանգության վտանգի դեպքում Թուրքիան Սիրիայում ընդդիմության դեմ գործողություններ կձեռնարկի. ԷրդողանԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. ՕկամպոԿա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է․ ՌԴ ԱԳՆ տեղակալԹուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակելԹուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. ԳեղամյանՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՄոսկվաԱդրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանիՌուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ԳալուզինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏՈՆ, ՈՐ ՔԻՉ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ Է ՀԱՍՈՒ Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու. դեկտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top