Ջեյ Լոն մատնահարդարման նոր ձև է թելադրում (լուսանկարներ) Լոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասը ՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում է Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան Զելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FT Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց Մենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ) Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի

Եթե չգիտեն աշխատել, ապա  ճիպոտով կսովորեցնենք աշխատել. Մեսրոպ Մանուկյան

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետարանում կրկին քաոս է, թե ինչ է կատարվում, «Իրավունք»-ը պարզել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ զրույցում:

Ձեր սոցիալական էջի ուղիղ եթերում խոսել էիք առաջիկա կայանալիք ավագանու նիստի մասին, որտեղ կա 20 նախագիծ, որոնցից հենց 20-ն էլ չզեկուցվող են: Ինչպե՞ս կբացատրեք այս գործելաոճը, ավագանու ընդիմադիր խմբակցություններից թաքցնելու նախագծե՞ր կան:

— Արդեն, կարծես, դարձրել են ավանդույթ եւ պարբերաբար նման կերպ են աշխատում: Ընդօրինակել են կարավարության աշխատելաոճը՝ կարեւորագույն հարցերը չեն զեկուցվում ու նման կերպ սղացվում են, ու հիմա նույնը կիրառում են ավագանու նիստերում: Ամեն բան պիտի չափ ու սահման ունենա: ՔՊ-ի կողմից ներկայացված նախագծերի 90 տոկոսը չզեկուցվող են: Արդարության համար ասեմ, որ իսկապես կան հարցեր՝ 10 տոկոսը, որոնք կարող են չզեկուցվող լինել, բայց կարեւորագույն այնպիսի հարց, ինչպիսիք են «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին 1 միլիարդ դրամ տրամադրելը կամ 600 միլիոն աղբահանության համար տրամադրելը, անթույլատրելի է, որ լինի չզեկուցվող: Նրանք այնքան են վախենում ավագանիներից, որ անգամ պրիմիտիվ հարցերը դարձրել են չզեկուցվող: Ու ինչ է ստացվում, ավագանին պետք է գնա, ասի՝ բարեւ ձեզ, զեկուցվող-չզեկուցվող՝ դեմ, կողմ ու վերջացավ: Սրանով նրանք ապացուցում են, որ ունեն կցորդներ, որոնց միջոցով պետք է փորձեն այդ ամենը անցկացնեն: Մենք առաջին օրվանից բոյկոտում ենք նիստերը, որ պետք է ամեն բան լինի թափանցիկ ու զեկուցվող: ՔՊ-ին կցորդ է հանդիսանում «Հանրային Ձայնը», սակայն եթե մի պահ նրանց ջրերը մեկ առվով չի հոսում, այդ ժամանակ նախագծերը դարձնում են զեկուցվող:

Իսկ Ձեր բարձրաձայնելուց արդյունք կա՞, թե՞ կրկին շարունակում են նույն ոճով աշխատել:
Արդյունք կա, որովհետեւ նույն հարցերի շրջանակներում, որոնք ես բարձրաձայնել եմ՝ սկսած «Երեւան ավտոբուս»-ի խնդիրներից, որը ամիսուկես առաջ էր, շատերն էին ասում՝ ինչո՞ւ ես խոսում, հիմա արդեն դարձել է ակտուալ թեմա: Ակտուալ է դարձել թե՛ կոռուպցիոն սխեմաները, թե՛ վարորդների աշխատելու պայմանները, ովքեր զուգարան չունեն, արտաժամ չեն վճարվում եւ այլն: Հիմա արդեն ավագանու նիստում պարզ խոսվում է այդ մասին, որ պետք է այդ խնդիրները լուծվեն: Երբ բարձրաձայնում եմ, որ այգիները խայտառակ վիճակում է, այսօր արդեն իրենք որոշել են հանձնաժողով ձեւավորել ու գնալ դրա հետեւից: Եթե չգիտեն աշխատել, ապա ճիպոտով կսովորեցնենք աշխատել:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է, որ իրավապահ մարմինների կողմից գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնում, որի արդյունքում կան ձերբակալվածներ։ Այս մասին ի՞նչ կասեք:

Մինչեւ ականջների կեսը թաթախված են կոռուպցիայի մեջ: Բազում օրինակներ կան, շինթույլտվություններ, ստվեր եւ այլն, որոնք քաղաքային իշխանությանը գուցե հետաքրքիր չէ, ընթացք չեն տալիս: Կարող եմ չէ ենթադրել, որ այն հարցերով, որի մեջ իրենց «փայ» չի հասնում, չեն հետաքրքրվում, իհարկե՝ կարող եմ: Ուղիղ առարկայական ցույց ենք տալիս, որ ավտոբուսներ են գնել, որոնք տեխնիկական պարամետրերին  համապատասխան չէ, բայց քրեական գործ չի հարուցում, մինչդեռ առեւտրի բաժնի աշխատողները համատարած բողոքում են: Գուցե մի տեղ չեն կիսել «փայ», դրանի՞ց է:

Զուգադիպությո՞ւն է, որ, կարծես, նմանատիպ աղմուկ միշտ Կենտրոնում է պտտվում:

Որովհետեւ ամենից շատ փող Կենտրոնում է պտտվում:

— «Հանրային Ձայինին» անվանեցիք ՔՊ-ի կցորդ, փաստորեն, համագործակցո՞ւմ են իշխանության հետ:
— «Հանրային Ձայնը», կարծում եմ, ՔՊ-ի հետ օրվա կուրսով առեւտուր է անում: Օրվա կուրսն էլ հետեւյալն է՝ Արտակ Գալստյանին պիտի թողնեն կամ չթողնեն ազատ, կալանք կլինի, թե՝ ոչ, ավագանու այս անդամին լիազորություններից զրկեն, թե՝ չզրկեն:

Տեղեկություններ էին շրջանառվում, թե «Հանրային Ձայն» խմբակցությունն ավագանիների շրջանում ստորագրահավաք է կազմակերպել՝ առ այն, որ Արտակ Գալստյանը կարողանա մասնակցել նիստերին: Ձեր խմբակցությունը ի՞նչ մոտեցում է ցուցաբերել այդ հարցին:

Մեր խմբակցության ղեկավարը՝ Մանուկ Սուքիասյանը, ի պատասխան դրա, տվել է մանդատից զրկված Սոնա Աղեկյանի եւ Նանե Սոսեի անունները, այդ ստորագրության թուղթը տվել է ձեռքները ու ճանապարհել: Այսինքն՝ պատասխանը հետեւյալն է եղել, որ դուք ժամանակին առեւտրի եք գնացել ՔՊ-ի հետ, ուրեմն՝ գնացեք ձեր առեւտուրը շարունակեք նրանց հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ջեյ Լոն մատնահարդարման նոր ձև է թելադրում (լուսանկարներ)Լոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասըՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում էՕպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. ՊապյանԶելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FTՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետՍեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեցՄենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ)Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվիԹրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումըԱնհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ինԱռևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնումՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանանՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստըՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. ՍուքիասյանԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Հասանք Ցյուրիխ, անձրև է գալիս, բայց շատ ուժեղ չի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱյս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր ՍուքիասյանԻշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում. ԱբրահամյանԱյս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունԳևորգ Կասպարովի որդին հանդիպել և լուսանկարվել է Մխիթարյանի հետ(ֆոտո)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից», եթե պայմանը չբավարարվի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՅուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անցՉԼ. ՊՍԺ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալը»` «Զալցբուրգին», «Ինտերը»` «Սպարտա Պրահային»(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. 9 թիմ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից(ֆոտո)Օրվա խորհուրդ. hունվարի 23Լոս Անջելեսում նոր հրդեհ է սկսվել (Տեսանյութ)«Հրապարակ». Շտապում են ԵվրոպաՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել «Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար«Փաստ» . «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Նիկոլ Փաշինյանը Աննայի հետ մեկնել է Դավոս (վիդեո)Թրամփը Բոլթոնին զրկել է անվտանգության պետական պահպանությունիցԲրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշումՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ընտրություններում«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունըԱրեգակի վրա տեղի է ունեցել «սարսափելի սև արտանետում» (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Արևմուտքը պառակտում է երկու բևեռի. Ալեքսանդր Դուգին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top