Գիտնականները հայտնաբերել են նոր մեթոդ, որը թույլ կտա բարձրացնել իմունային թերապիայի արդյունավետությունը
ՀասարակությունԻմունային թերապիան զգալիորեն բարձրացնում է քաղցկեղով հիվանդների բուժման հավանականությունը, սակայն միևնույն ժամանակ շատ դեպքերում այն բավանակ արդյունավետ չի լինում և չի ապահովում լիարժեք ապաքինում։ Այնուամենայնիվ Nature Cell Death Discovery ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ենթադրում է, որ ուռուցքի աճը խթանող MDM2 սպիտակուցի արգելակումը կարող է զգալիորեն բարձրացնել իմունային թերապիայի արդյունավետությունը։
Հետազոտությունը, որն անցկացրել են Բրաունի համալսարանի գիտնակաները, ղեկավարել է ախտաբանության պրոֆեսոր Վաֆիկ Էլ-Դեյրին։ Հետազոտության ընթացքում կիրառվել է AMG-232 դեղամիջոցը։ Գիտափորձի արդյունքում մասնագետները պարզել են, որ այն թույլ է տալիս իմունային բջիջներին ավելի արդյունավետ կերպով ոչնչացնել չարորակ բջիջներն ու նվազեցնել IL-6-ի մակարդակները։ Այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ MDM2-ի ինհիբիտորների գործածությունը կարելի է համատեղել իմունաթերապիայի հետ, ինչի շնորհիվ այն ավելի արդյունավետ կլինի։
Այժմ Էլ-Դեյրին հուսով է, որ հաջորդ քայլը կլինի կլինիկական փորձարկումներ անցկացնելը, ինչը թույլ կտա գնահատել նոր մեթոդի անվտանգությունն ու արդյունավետությունը։