Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը իջեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը
Հասարակություն
Կանաչ թեյի և կակաոյի բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում երիկամների վրա: Ըմպելիքի ակտիվ միացությունները դանդաղեցնում են պոդոցիտների(մեզում ալբումինի ֆիլտրացիայի արագությունը որոշող բջիջներ) մահանալը:
Դիաբետով հիվանդների մեծ մասը տառապում է մեզի մեջ ալբումինի հիպերսեկրեցիայով, որն արտահայտվում է երիկամային անբավարարությամբ և արյան մեջ միզանյութի մակարդակի բարձրացմամբ:
Ըմպելիքների մեջ առկա է ևս մեկ օգտագար նյութ՝ թեոբրոմինը: Այս ալկոլոիդը նման է կոֆեինին և ակտիվացնում է ներվայն համակարգը:
Առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը իջեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը: Կանաչ թեյի տերևների մեջ պարունակվում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք կանխում են բջիջների մահը և նվազեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկերը:
Աղբյուրը՝ МедВести