Թրամփը կարող է հետաքրքրված լինել Ուկրաինայի հազվագյուտ մետաղներով. Bild
ՄիջազգայինՈւկրաինան հույս ունի դրդել Թրամփին` լոբբինգի ենթարկել Կիեւին ձեռնտու խաղաղության համաձայնագր`վարձահատույց լինելով «բնամթերքով»: Այս մասին հայտնում է գերմանական BILD-ը:
Հրատարակությունը գրում է, որ Ուկրաինան ունի 7 տրիլիոն դոլար արժողությամբ բնական պաշարներ և արժեքավոր մետաղներ։ Մասնավորապես, դա ներառում է՝ ուրան, տիտան, լիթիում, գրաֆիտ և այլ ռազմավարական ռեսուրսներ։ Իսկ Թրամփին, ըստ աղբյուրի, ավելի շատ հետաքրքրում են ֆինանսական ասպեկտները, քան աշխարհաքաղաքականը, և Զելենսկին հավանաբար հույսը դնում է դրա վրա։
Ըստ Bild-ի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաքրքրված լինել Ուկրաինայի հազվագյուտ մետաղներով։ «Թրամփը կարող է մտահոգված լինել ոչ այնքան աշխարհառազմավարական նկատառումներով, որքան պարզապես փողով: Մասնավորապես, պատերազմից ավերված երկրում հանքային պաշարներով և հազվագյուտ տարրերով, որոնց արժեքը գնահատվում է 7 տրիլիոն դոլար»,- ասվում է հրատարակության մեջ:
Թերթը մեջբերել է սենատոր Լինդսի Գրեհեմին, ում նա անվանել է «Թրամփի վստահելի անձ»:
«Այս պատերազմը փողի համար է: Ոչ ոք չի ցանկանում խոսել այդ մասին»,- ասել է Գրեհեմը:
Նա Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ամենահարուստ երկիրը»՝ խոստանալով, որ Թրամփը կբանակցի խաղաղ համաձայնագրի շուրջ, որը օգուտ կբերի թե՛ Ուկրաինային, թե՛ ԱՄՆ-ին։
«Մենք կվերադարձնենք մեր գումարը և կհարստանանք հազվագյուտ մետաղներով: Եվ Ուկրաինան նույնպես կշահի»,- ասել է Գրեհեմը: