«Ատալանտան»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին
Սպորտ![«Ատալանտան»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին](/timthumb.php?src=disc/26-11-24/3157259272bca74041eda2a2623bc55c.jpg&w=780)
ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն իտալական Ա Սերիան ներկայացնող «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Այս լուրին անդրադարձել է Բերգամոն ներկայացնող ակումբի սպորտային տնօրեն Տոնի Դամիկոն։
«Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվելու մասին տեղեկությունները ճի՞շտ են։ Ոչ»,- ասել է Դամիկոն՝ պատասխանելով VseProSport-ի հարցին։