Չեմպիոնների լիգա. Տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
ՍպորտՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (դուբլ և ասիստ «Զալցբուրգի» հետ խաղում), իտալական «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին (դուբլ «Յանգ Բոյզի» հետ խաղում), հոլանդական ՊՍՎ-ի ամերիկացի կիսապաշտպան Մալիկ Թիլմանը (դուբլ «Շախտյորի» հետ խաղում) և Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը (դուբլ «Սպարտայի» հետ խաղում):