Վրաստանում բողոքի ակցիաները նոր թափ են ստացել վարչապետի հայտարարությունից հետո
Միջազգային![Վրաստանում բողոքի ակցիաները նոր թափ են ստացել վարչապետի հայտարարությունից հետո](/timthumb.php?src=disc/28-11-24/fac1604a25c39089e738de6d28df92b3.jpg&w=780)
Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանի իշխանությունների հայտարարությունից հետո, թե որոշում են ընդունել մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց:
Որոշումը հնչեցրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո: Մի քանի ժամ առաջ նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել կառավարության թարմացված կազմին ՝ Կոբախիձեի գլխավորությամբ:
Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ Կոբախիձեն հայտարարություն է արել, ինչպես նաև խորհրդարանի առջև՝ Ռուսթավելի պողոտայում: