Հայտնի է, թե ում հետ է Բաքվում կիսում բանտախուցը Լեւոն Մնացականյանը Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ Գերլարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստում․ «Ձե՛նդ, սուս», «Սխալ եք ներկայացնում» Կուրսկի ուղղությամբ ռուսական «Լանսետ» անօդաչուն ոչնչացրել է ամերիկյան հերթական «Abrams» տանկը (Տեսանյութ) Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ) Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուր Ինչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերը Արման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէ Հայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ) Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարից

Մեր նպատակն է Հայաստանում նպաստել ռուսաց լեզվի զարգացմանը. Աիդա Հարությունյան

Ներքաղաքական

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ տարբեր երկրներ միմյանց միջեւ կապը պահպանել են՝ մշակութային հարթության վրա ցուցաբերած փոխհարաբերությունների հիմքում: Հատկապես Ռուսաստանի հետ մեր ունեցած մշակութային ուղին, կարծես թե, եղել է երկկողմանի հավատարիմ փոխգործակցությամբ պայմանավորված: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով օրերս նախաձեռնել էր շատերի սիրելի «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառում:

Տիկին Հարությունյան, ինչպե՞ս ընտրեցիք «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես համայնքի մշակութային միջոցառում կազմակերպելու ձեւ:

Պետք է նշեմ, որ «Հարմոնիա»-ն երկար տարիներ ինտելեկտուալ խաղերով է զբաղվում դպրոցականների հետ: Առանձնակի կերպով պետք է նաեւ ընդգծեմ, որ դեռեւս ոչ ոք ազգային փոքրամասնությունների թիմերի հետ խաղ չի անցկացրել։ Արդեն 15 տարի է, ինչ ազգային համայնքների հետ մենք այս խաղն անցկացնում ենք:

Համայնքի անդամները ակտիվորեն մասնակցո՞ւմ են նման խաղերին, եւ ինչպե՞ս եք գնահատում մասնակցության մակարդակը:

Այո, պետք է նշեմ, որ այս մրցաշարին ռուսական համայնքն իր կողմից բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում։Ի դեպ, այս նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ի դեպ, այս խաղը դեր ունի՞ Հայաստանի ռուսախոս համայնքի մշակութային, լեզվական ինքնության պահպանման գործում: Ինչպե՞ս եք ինքներդ դա տեսնում:

Իհարկե։ Դա մեր խնդիրներից մեկն է՝ պահպանել ռուսաց լեզուն։ Պետք է նշեմ, որ բավականին մեծ աշխատանք է կատարվում նաեւ դպրոցականների հետ: Վերջապես պետք է ճանաչել եւ սիրել «Մեծն ու հզորը»: Մենք հենց դրա համար ենք այստեղ կատարում մեր առաքելությունը։

Իսկ ինչպե՞ս եք տեսնում հայկական եւ ռուսական մշակույթների փոխհարաբերությունները, եւ արդյո՞ք նման խաղերը դրա զարգացման համար նպաստող գործիքներ են:

Միանշանակ։ Հայաստանում ավագ սերունդն, ինչ խոսք, շատ լավ գիտեր երկու լեզուներն էլ՝ եւ՛ ռուսերենը, եւ՛ հայերենը: Մեր խնդիրն է պահպանել այդ ամենը:

Արդյո՞ք «Ինչ, որտեղ, երբ» խաղը միայն երիտասարդությանն է ուղղված, թե՞ համայնքի տարբեր տարիքային խմբերը եւս մասնակցում են:

Ազգային փոքրամասնությունների թիմերը խաղում են առանց տարիքային սահմանափակման եւ մեր ռուսական համայնքի անդամները մշտապես խնդրում են նրանց ներգրավվել խաղի մեջ: Սա էլ իր հերթին, իհարկե, երիտասարդությանը պարգեւում է բավականին մեծ ոգեւորություն եւ հետաքրքիր հիշողություններ: Մեկ բանի մասին եւս պետք է նշեմ, որ մարզերում նույնպես մեծ ոգեւորություն ենք նկատում, ինչը եւս խրախուսելի է:

Ի՞նչ  եք ձեռնարկում, որպեսզի նման միջոցառումները հասանելի լինեն առավել լայն լսարանի համար՝ ներառյալ հայաստանցիների, որոնք ռուսերեն չեն խոսում:

Մենք բավականին ակտիվ աշխատում ենք դպրոցականների հետ, իսկ նրանք սովորում են հայկական դպրոցներում։ Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում բոլոր քաղաքներում։ Ցանկացողները կարող են մասնակցել այդ դասընթացներին:

Այս խաղի կազմակերպումը ինչպիսի՞ ազդեցություն ունի ռուսական համայնքի համախմբման վրա Հայաստանում:

Ազգային փոքրամասնությունների հետ այս խաղի անցկացման արդյունքը համատեղ ժամանցի անցկացումն է, ինչպես նաեւ համայնքների միջեւ կապերի ամրապնդումը: Մեր խաղի արդյունքում հաղթում է բարեկամությունը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հայտնի է, թե ում հետ է Բաքվում կիսում բանտախուցը Լեւոն ՄնացականյանըՓորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆԳերլարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստում․ «Ձե՛նդ, սուս», «Սխալ եք ներկայացնում»Կուրսկի ուղղությամբ ռուսական «Լանսետ» անօդաչուն ոչնչացրել է ամերիկյան հերթական «Abrams» տանկը (Տեսանյութ)Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ)Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուրԻնչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերըԱրման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէՀայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ)Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարիցԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըՕրվա խորհուրդ. hունվարի 24Երկար ժամանակ ջուր չի լինի«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է«Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումներիՎաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ձերբակալվել է Արման Սահակյանը. factor.amԱյս ամենն ուներ 1 բանալի, որի անունն է նոյեմբերի 9-ի արձանագրություններ. ԲալասանյանԻմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս ՄովսիսյանՎաշինգտոնի դատարանը արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու հրամանըՓետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆԵս կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Դոնալդ ԹրամփԿարճ մարզումները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը. ComPsychologyԱրեգակի վրա հազվագյուտ «ուրվական սեւ նյութի» արտանետում է տեղի ունեցել ԽՍՀՄ-ում հայտնագործված տարօրինակ պահածոներըԳիտնականները հայտնաբերել են ուղի ուղեղում, որն ակտիվացնում է ուսուցման եւ հիշողության համար անհրաժեշտ գեներըՀափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել․ ՄանրամասներՄենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում ավելի են բարդացել․ Զախարովան՝ Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասինՌետրո օծանելիքներ, որոնց վրա շատ կանայք նույնիսկ ուշադրություն չեն դարձնի, որոնք նախկինում հանրաճանաչության գագաթնակետին էինՀայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ. Հովհաննիսյան 6 ապրանքներ և ուտեստներ ԽՍՀՄ-ից, որոնք այժմ գրեթե անհնար է գտնել Մի զանգով Ալիևին տեղը կնստացնեն, պատերազմն էլ կկանգնացնեն, ԱՄՆ-ի հետ փաստաթուղթը շատ կարևոր էՊետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և խորացնելու ճանապարհով. Հայկ Այվազյան Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մասի չի համարում, հայտարարություն չկա․ ԶախարովաՕվերչուկի՝ ՀՀ-ի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական չէ, նա բացատրում էր, թե ինչ կլինի ԵՄ-ի անդամակցության օրինագծից հետ․ ԶախարովաԻնչո՞ւ Գռզոյի դեպքում հայտնի ճշմարտությունը չի գործում.Armenian infoՏավուշում վարժանք է անցկացվելուՊետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասինՀայաստանի ԱԳ նախարարը ցավով է նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկանՍարսափելի մանրամասներ. Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումներիԱյդ Աննան է, որ պետության վրա ամենօրյա ռեժիմով թքում է.Armenian infoՊատրաստում ենք սուրճ տարբեր համային շեշտադրումներովԿփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյանը՝ ԴավոսումՄտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, ինտենսիվ թռիչքները՝ հավանաբար զենք են տեղափոխում ԲաքուՈր դեպքում ԵՄ-ն զորք կուղարկի Ուկրաինա․ FTՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արելՋեյ Լոն մատնահարդարման նոր ձև է թելադրում (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top