Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ակումբում
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսի» կազմում։
Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական ակումբը հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։