Ինչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարին Ինչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնում Տրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ» ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համար ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ Արեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ Աննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն են Հրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղար

Հարկերը 5 անգամ ավելանալու են՝ ներկայիս 5 տոկոսի փոխարեն՝ հասնելով 31 տոկոսի․ Տնտեսագետ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական հերթական փաթեթն է շրջանառության մեջ դրել, որով մասնավորապես առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ։ Այս փոփոխություններով հարկերը 5 անգամ ավելանալու են՝ ներկայիս 5 տոկոսի փոխարեն՝ հասնելով  31 տոկոսի։  Եթե խորհրդարանն այս փոփոխությունները հաստատի, ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից՝ հարկային տարվա կեսից։ Թե առաջարկվող փոփոխություններն ի՞նչ հետևանքներ են ունենալու Հայաստանի տնտեսական կյանքում մանրամասն ներկայացրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը,նախ նկատելով․

Նախ սկսենք հարկային քաղաքականության գաղափարից․ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը լուծում է մի շարք խնդիրներ։ Առաջինը՝ պետական բյուջեի խնդիրը, երկրորդը՝ տնտեսության առանձին ոլորտի զարգացման հարցերն է կարգավորում, և երրորդը՝ այն որոշակի վերաբաշխիչ ֆունկցիա է կատարում, այսինքն՝ գումարը ունևորներից տեղափոխում է չունևորների խավ։ 

Ցավոք սրտի, մեր կառավարությունը այս պարզ տնտեսագիտական տեսությանը չի տիրապետում և փորձում է հարկային քաղաքականության հիմքում դնել միայն ու միայն պետական բյուջեն լցնելու գործառույթ: Նրանց համար միևնույն է՝ դրանից հետո այդ ոլորտը կմնա, չի մնա, մրցունակ կլինի, չի լինի։ Իշխանությունը փորձում է այդ քաղաքականությունը զուտ արդարացնել պետական բյուջե մուտքերի ավելացմամբ, սրան զուգահեռ նա պետք է հաշվի առնի ոչ միայն հայաստանյան իրավիճակը, այլ նաև համեմատական անցկացնի տարածաշրջանի մյուս երկրների հետ։ 

Եթե մեզ մոտ հարկային դրույքաչափերի էական աճ գրանցվի, այդ բիզնեսմենների զգալի մասը տեղափոխվելու է այլ երկրներ, մասնավորապես, Վրաստան, որովհետև ներկայումս Վրաստանում հարկային դրույքաչափերն ավելի ցածր են, քան մեզանում։ Ու միայն հիմա, ըստ էության, իրենք փորձում են նոր հարկային օրենսդրական փոփոխությունների առաջարկ անել, որն ավելացնելու է հարկային դրույքաչափերը ու լրացուցիչ ֆինանսական բեռ է նախատեսելու մարդկանց համար։ 

Որքան էլ իշխանությունը փորձի սա «հիմնավորել», թե փաստաթղթավորումն ապահովելու համար են անում, միևնույն է, դա այնքան էլ այդպես չէ, որովհետև փաստաթղթավորումն ապահովելը չի կարող դառնալ երկրի գերնպատակը կամ միակ նպատակը։ Այո՛, պետք է կոչ անել, խրախուսական մեխանիզմներ նախատեսել, բայց դա չպետք է գերագնահատել։ 

Հիմա՝ կոնկրետ դրույքաչափերի մասով․ նախատեսվում է հարկային դրույքաչափերը շրջանառության հարկի մասով մի քանի ոլորտներում ավելացնել, օրինակ՝ հանրային սննդի դեպքում նախատեսում են, որ պետք է ավելացնեն՝ հասցնելով 12 տոկոսի: Հիմնական նպատակը դարձյալ այն է, որ եթե փաստաթղթավորումն ապահովեն, ապա հարկային բեռը կարող են իջեցնել մինչև 4 տոկոս, բայց այդ 12 տոկոսն արդեն իսկ շատ բարձր է, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանում, հատկապես հանրային սննդի ոլորտում, հաճախ հանրային սննդի օբյեկտները՝ ռեստորանները, սրճարանները, ֆասթ-ֆուդը և այլն, օգտագործում են այնպիսի գյուղմթերքներ, օրինակ՝լոլիկ, վարունգ և այլն, որոնց համար չեք չեն ստանում, այսինքն՝ ձեռք են բերում ապրանք՝ առանց համապատասխան փաստաթղթի, գյուղացուց են ձեռք բերում, շուկայից են ձեռք բերում, ինչն այս ոլորտի առանձնահատկությունն է։ 

Եթե սուպերմարկետից ձեռք բերեն լոլիկը, ապա այն թանկ կլինի, նույնը այլ գյուղմթերքի պարագայում, որովհետև սուպերմարկետից ձեռք բերելու պարագայում սուպերմարկետն արդեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկ է դնում դրա վրա վաճառելիս։ Հիմա այս փաթեթով փորձում են խրախուսել սուպերմարկետից՝ խոշոր տնտեսվարողներից առևտուր անելը, իսկ փոքր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ պահանջարկը նվազելու է։ 

Մենք ունենք մի քանի հարյուր հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք իրենց աճեցրած մթերքը վաճառում են հանրային սննդի օբյեկտներին, իսկ այս փոփոխությամբ մեծ մասամբ կզրկվեն այդ հնարավորությունից կամ լրացուցիչ խնդիրների առաջ կկանգնեն, գինը կբարձրացնեն և այլն։ Այսինքն՝ հանրային սննդի նկատմամբ այս քաղաքականությունը բացասական ազդեցություն է թողնելու նաև մեր գյուղոլորտի վրա, ու, օրինակ՝ գազար ներկրողի գործերը կլավանան, քանի որ կստացվի, որ ներկրողը փաստաթուղթ տալիս է, կսկսեն նրանից գազար առնել, իսկ մեր տեղական գյուղմթերքը կմնա ու չի իրացվի։ 

Երկրորդ խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով ունենալու ենք գնաճ հանրային սննդի ոլորտում, իսկ այս ոլորտն ուղղակիորեն կապված է տուրիզմի ոլորտի հետ։ Արդեն իսկ մեր հանրային սնունդը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ 30-40 տոկոսով թանկ է, իսկ այս նոր հարկային քաղաքականությամբ իրենք կրկին նվազեցնում են մրցակցային առավելությունը։ Առանց այն էլ վատ վիճակում ենք, ու դրա պատճառով ռուսները, որ 2022-ին եկել էին, այլ երկրներ գնացին, հիմա էլ ավելի են վատթարացնելու։ 

Հարկային մյուս փաթեթը, որը նախատեսում է իրավաբաններին ու հաշվապահներին առհասարակ արգելել շրջանառության հարկից օգտվել, ևս անտրամաբանական հիմնավորմամբ են ներկայացնում։ Իրենց հիմնական փիլիսոփայությունը այն է, որ պետական բյուջեն պետք է լցնել, իսկ դրա հիմնական նպատակն այն է, որ դեռ 2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան հոսող գումարների հոսքը նվազում է, ու, մեծ հավանականությամբ, մյուս տարի կրճատվելու է, ու նրանք իրենց համար ֆինանսական բարձիկ են ստեղծում հաջորդ տարիների համար։ 

Նման իրավիճակ ունեցել ենք 2020 թվականին, երբ սկսվեց քովիդը, մենք ունեցանք հարկային մուտքերի հավաքագրման լուրջ խնդիր, նման իրավիճակ ունեցանք 2008-2009 թվականներին՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որի ժամանակ ստիպված եղանք մոտ 2 միլիարդ պարտք վերցնել։ 

Այսինքն՝ իրենք արդեն իսկ տեսնում են որոշակի բացասական հեռանկար՝ հարկային մուտքերի մասով, նաև այս տարվա ցուցանիշներն են տեսնում։ Այս տարի նրանք նախատեսվածից 8 տոկոս քիչ են հարկային մուտքեր հավաքագրել, հաջորդ տարի նախատեսել են հարկային մուտքերի մոտավորապես 10 տոկոսի աճ, այս տարվանը 8 տոկոս քիչ, բայց հաջորդ տարի այս տարվա նկատմամբ 10 տոկոս ավելի են նախատեսել, այսինքն՝ այս տրամաբանությամբ կարող էին 20 տոկոս ավելի անեին, քանի որ միևնույն է, քիչ  հավանական է, որ հավաքելու են, բայց, դե, փիարի համար նորմալ կլիներ։ 

Այս հարկային փաթեթով գործող իշխանությունը մեսիջ է տալիս խոշոր գործարարներին, որ ես ձեր ու փոքր և միջին բիզնեսի նկատմամբ փորձում եմ նույն մոտեցումը ցուցաբերել։ 

Քաղաքական առումով ուշագրավ է նաև, որ խոշորների նկատմամբ հարկային բեռը չեն ավելացնում: Մի օրինակ բերեմ, որ այս տարի մեր բանկային համակարգն ապահովել է մեծ շահույթներ, առանձին բանկեր իրենց բացարձակ շահույթի մակարդակը կրկնապատկել են ու 9 ամիսների կտրվածքով արդեն 250 միլիարդից ավելի շահույթ ունեին, տարին վստահաբար մինչև 300 միլիարդի կարող է հասնել, այսինքն՝ այս ոլորտում մեծ շահույթներ կան, բայց այս կառավարության մտքով էլ չի անցնում բանկային համակարգի նկատմամբ լրացուցիչ հարկային քաղաքականություն իրականացնել, տեսնելով, որ այս բանկերը օրեցօր հարստանում են, բայց չի էլ փորձում 1-2 տոկոս լրացուցիչ հարկային մուտքեր այդտեղից ներգրավել։ 

Եթե բանկերի նկատմամբ այդ վերանայումն անեն, հաստատ ՓՄՁ-ի նկատմամբ այս փոփոխությունն անելու իմաստը չէր լինի։ Միայն բյուջե լցնելու տրամաբանությամբ դու չես կարող հարկային քաղաքականություն իրականացնել, ցավոք սրտի, վերջին շրջանում մեզանում գերիշխում է զուտ գանձապետական մոտեցումը, որ բյուջեն փող լցվի տրամաբանությունը, չեն էլ փորձում հասկանալ, թե ո՛ր ոլորտներից կարելի է փող բերել, որի՛ց՝ ոչ։ Առհասարակ ցանկացած երկրում նորմալ է, երբ կա ստվերի մակարդակ, սա բոլոր երկրներում է՝ ԱՄՆ-ից սկսած վերջացրած ամենազարգացած երկրներով։ Եթե թանկանում են հանրային սննդի, իրավաբանական, հաշվապահական ծառայությունները, դրանց համար վճարելու է շարքային քաղաքացին։ 

Տնտեսագետի խոսքերով․

-Սա բերելու է ոչ միայն երկրու ծառայությունների ոլորտի թանկացմանը, այլ սա շղթայաբար գնալու է։ Սկսած գյուղմթերթից,  եթե գյուղացին չկարողանա թանկացնել մթերքը, ուղղակի չի աճեցնի այդ միրգը, ներմուծողն ավելի շատ է ներկրելու, առանց այն էլ վերջին տարիներին տեսնում ենք, որ գյուղմթերքի մեծ ծավալներ են ներմուծվում՝ դրամի փոխարժեքով պայմանավորված։ 






Ինչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղարՈրքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա ՎարդանյանԻնչ է սպասվում հունվարին Պարոնյանի անվան թատրոնումՀայաստանի Ուկրաինացումը եվրոինտեգրման քողի տակ կամ պանթուրքիզմի վերականգնման կամուրջ. ԴանիելյանՓա­շին­յա­նը հաս­կաց­րել է` Նա­րե­կի թե­ման չդնեն-չվերց­նեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ«Տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու. ԶԱՐՄԱՆՔ Եվրամիության մասին խաբկանքով Նիկոլը սադրում է պատերազմԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ԼԱԼԱ ՄՆԵՅԱՆԸԵր­շիկն էլ մտնում ա, ՔՊ-ա­կան ա դուրս գա­լիս. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ էԻնչպես ռուսականը փոխարինել հայկական նմուշի վարորդական վկայականովՈ՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըԻնչո՞ւ ազգը չի կարողանում առաջադրել իր առաջնորդին եւ ով կարող է լինել այն անհատը, ով կկարողանա ազգային համերաշխության ու միասնության առաքելություն ստանձնել...Սփյուռքը պետք է Հայաստանին տեր կանգնի. Յակոբ ԱյնթապլեանՊատգամավոր Մհեր Սահակյանի վառ հիշատակինԻնչու Խաչատուր Սուքիասյանի տղան չի ծառայել ՀՀ բանակումՌուսական չմատակարարված զենքի դիմաց ՌԴ-ն կիջեցնի մեր արտաքին պարտքը. ՊապիկյանՀայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն. Սուրեն ՊապիկյանԱյս պահին զորաշարժ չենք տեսնում, ՀՀ ԶՈւ-ն որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր չի դրել․ նախարարԹրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր խոստումից․ FTԱրդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցինԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՂԻՂՊապիկյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Պապիկյանը հուսով է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էլ ավելի կխորանաԿիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. ՀայրապետյանԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինՉի բացառվում. Լևոն Զուրաբյանը` 2026-ի ընտրություններին ՀԱԿ–ի և Հայկ Մարությանի հնարավոր կոալիցիայի մասին (hayastan.news)Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարՏարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ ԱլիևինԳիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան«Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԶգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանԱշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆՈվքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՌուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top