Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դուստրը չի կարողացել զսպել արցունքները Գոհաբանության օրը մայրիկին շնորհակալություն հայտնելիս
Ախ կանայքԱՄՆ-ում բնակվող դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն ինստագրամյան իր էջում ցուցադրել է, թե ինչպես են իրենց ընտանիքում նշել Գոհաբանության օրը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սեղանի շուրջ Յանան, տոնի խորհրդի համաձայն, շնորհակալություն հայտնում մայրիկին՝ այն ամենի համար, ինչ արել ու անում է իրենց համար։ Յանան ու Մանոն չեն կարողացել զսպել իրենց արցունքները։
«Այս Գոհաբանության օրը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին նրանց աջակցության, սիրո եւ անմոռանալի պահերի համար, որոնք մենք միասին ենք ստեղծում: Չկա ավելի արժեքավոր բան, քան մտերիմ լինելը նրանց հետ, ովքեր միշտ կհասկանան, կաջակցեն եւ կդարձնեն ամեն օրը յուրահատուկ։ Շնորհակալ եմ ձեզ հետ ամեն պահի համար»,-տեսանյութին կից գրել է Մանոն։