Հաջորդ տարվա գարնանը Լավրովի հեռանալու ժամանակն է. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինՌուսական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Հաջորդ տարվա գարնանը Լավրովի հոբելյանական տարեդարձն է (ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին)։ Ռուսաստանի ԱԳՆ-ում ռոտացիայի ճիշտ ժամանակը:
Քննարկվող փոխարինողներն են`՝ Ռյաբկով, Նարիշկին, Վայնո։
Ռյաբկովն իրեն վաղուց է ցույց տվել Արևմուտքի հետ բանակցային ուղությամբ:
Նարիշկինը դարձավ արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին նախագահի գլխավոր տեղեկատուներից մեկը և սերտորեն ինտեգրված էր արտասահմանյան երկրների վերաբերյալ որոշումների կայացմանը:
Վայնոն մեծ փորձ ունեցող չինովնիկ է, ով կպահպանի էլիտար հավասարակշռությունը արտաքին գործերի նախարարության ներսում (մի ժամանակ նա սկսել է իր քաղաքական կարիերան հենց այս նախարարությունում):
Նովակի մասին ավելի քիչ են խոսում, քանի որ նրա իրավասությունները կարևոր են հատկապես էներգահամակարգում։ Հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների հետ կապերը և Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը»: